Ջոն Ռոբերտ Ֆաուլզ (անգլ.՝ John Robert Fowles, մարտի 31, 1926(1926-03-31)[1][2][3][…], Լի-օն-Սի, Միացյալ Թագավորություն[4] - նոյեմբերի 5, 2005(2005-11-05)[5][1][2][…], Լայմ Ռիջիս, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող, պոստմոդեռնիզմի գրականության ականավոր ներկայացուցիչներից մեկը։

Ջոն Ֆաուլզ
John Robert Fowles
Ծնվել էմարտի 31, 1926(1926-03-31)[1][2][3][…]
ԾննդավայրԼի-օն-Սի, Միացյալ Թագավորություն[4]
Վախճանվել էնոյեմբերի 5, 2005(2005-11-05)[5][1][2][…] (79 տարեկան)
Վախճանի վայրԼայմ Ռիջիս, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգրող, վիպասան, ուսուցիչ, սցենարիստ և ակնարկագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[6]
ԿրթությունԲեդֆորդ դպրոց[7], Նոր Քոլեջ[7] և Alleyn Court Preparatory School?
Ժանրերպոստմոդեռնիզմ
Ուշագրավ աշխատանքներԿոլեկցիոները, Մոգը և Ֆրանսիական լեյտենանտի սիրուհին
Պարգևներ
Կայքfowlesbooks.com
 John Fowles Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջոն Ռոբերտ Ֆաուլզը ծնվել է 1926 թվականի մարտի 31-ին Անգլիայի Էսսեքս կոմսության Լի-օն-Սի քաղաքում՝ ծխախոտավաճառի ընտանիքում։ Սովորել է Բեդֆորդ քաղաքի դպրոցներից մեկում։ Նախնական կրթության ավարտից հետո՝ Էդինբուրգի համալսարանում անցել է նավաստիական պատրաստություն, որից հետո ծառայության է անցել Թագավորական ծովային ուժերում[8]։ Երկու տարուց հետո թողել է ծառայությունը և ընդունվել Օքսֆորդի համալսարան, որտեղ մասնագիտացել է ֆրանսերեն և գերմաներեն լեզուների մեջ։

1950-1963 թվականներին դասավանդել է Ֆրանսիայի Պուատիե քաղաքում, ապա հունական Սպետսես կղզու գիմնազիայում, այնուհետև Լոնդոնի Սուրբ Գոդրիկի քոլեջում։ Հունաստանն այնքան է ոգեշնչում հեղինակին, որ նա այդ երկիրը համարում էր իր երկրորդ հայրենիքը[9]։ 1956 թվականին Ֆաուլզն ամուսնանում է Էլիզաբեթ Քրիստիի հետ, ով կարևոր ազդեցություն է ունեցել հեղինակի որպես գրող ձևավորման գործում և դարձել նրա վեպերի գլխավոր հերոսուհիների մեծ մասի նախատիպը[10]։

1963 թվականին Ֆաուլզը հրատարակում է իր «Կոլեկցիոները» վեպը, որը ջերմ ընդունելություն է գտնում գրասեր հասարակության կողմից, իսկ 1965 թվականին վեպը էկրանավորվում է Ուիլյամ Ուայլերի կողմից։ Այս ստեղծահգործության հաջողությունը նպաստում է, որ հեղինակը վերջնականապես թողնում է ուսուցչությունը և իրեն ամբողջությամբ նվիրում է գրական գործունեությանը։ 1964 թվականին լույս է տեսնում հեղինակի «Արիստոս» էսսեն, որտեղ հեղինակն իրեն ներկայացնում է հասարակությանը որպես էկզիստենցիալիստ, աթեիստ և սոցիալիստ։ Այս երկում Ֆաուլզը նշում է, որ ժամանակի գլխավոր հիմնախնդիրը հասարակության մեջ գոյություն ունեցող անհավասարությունն է, որից էլ նա ծագեցնում է «նեմո» եզրը՝ անհատի կողմից սեփական անձի աննշանության գիտակցումը, որն անձին դրդում է հանցագործության, որն էլ իր հերթին գրողի կողմից դիտարկվում է որպես տվյալ անձի ինքնահաստատման փորձ[11]։ «Արիստոս» էսսեում արտահայտված հաջորդ կարևոր կետը ինտելեկտուալ փոքրամասնության և հասարակ մեծամասնության հակադրությունն է։ Այս հակադրության պատճառը գրողը գտնում է մարդկանց մտային զանազան կարողություններ ունենալու և սոցիալական անհավասարության մեջ, որի լուծումը կայանում է ինտելեկտուալ փոքրամասնության կողմից սեփական պատասխանատվության գիտակցումը հասարակ մեծամասնության նկատմամբ։ Հեղինակի այս գաղափարներն իրենց վառ արտացոլումն են գտել նրա «Կոլեկցիոները» վեպում։

1965 թվականին Ջոն Ֆաուլզը հրատարակում է «Մոգը» վեպը, որը հեղինակը գրել էր դեռևս «Կոլեկցիոները» վեպից առաջ։ 1968 թվականին Ֆաուլզը հաստատվում է Անգլիայի Դորսեթ կոմսության Լայմ Ռիջիս քաղաքում, որտեղ էլ անց է կացնում իր կյանքի մնացած մասը։ 1969 թվականին նա հրատարակում է իր ամենահանրահայտ և հաջողակ «Ֆրանսիական լեյտենանտի սիրուհին» վեպը[12]։ Այս ստեղծագործությունը հեղինակը գրել է վիկտորյան ժամանակաշրջանի վեպերին բնորոշ պոետիկայով, սակայն լայնորեն կիրառել է ժամանակակից հոգեվերլուծության, սեռական հեղափոխության և պոստմոդեռնիզմի բերած ընկալումները[13]։

Դեռևս ուսանողական տարիներին Ֆաուլզի վրա խոր ազդեցություն են ունեցել ֆրանսիական էկզիստենցիալիստները՝ Ժան-Պոլ Սարտրը և Ալբեր Քամյուն։ Նրանց աշխարհի անկատարության և անհատի ազատության վերաբերյալ գաղափարները կարմիր թելի պես անցնում են Ֆաուլզի 1960-ական թվականների վեպերով։ «Մոգը» և «Ֆրանսիական լեյտենանտի սիրուհին» վեպերի գլխավոր հերոսները կանգնած են էկզիստենցյալ ընտրության առջև[10][14]։

1970-ական թվականներին Ֆաուլզը սկսում է վերանայել իր փիլիսոփայական հայացքները։ «Էբոնիտե աշտարակը» վեպի գլխավոր հերոսը կանգնելով էկզիստենցիալ ազատության և առօրյա կյանքը շարունակելու ընտրության առջև ընտրում է վերջինը[10], իսկ «Դենիել Մարթին» վեպում արտահայտված է անհատի ինքնության փնտրտուքը[15]։

Ջոն Ֆաուլզը վախճանվել է 2005 թվականի նոյեմբերի 5-ին Լայմ Ռիջիս քաղաքում։

Մատենագիտություն խմբագրել

Վեպեր խմբագրել

  • 1963 - «Կոլեկցիոներ» (The Collector)
  • 1965 - «Մոգը» (The Magus)
  • 1969 - «Ֆրանսիական լեյտենանտի սիրուհին» (The French Lieutenant’s Woman)
  • 1974 - «Էբոնիտե աշտարակը» (The Ebony Tower)
  • 1977 - «Դենիել Մարթին» (Daniel Martin)
  • 1982 - «Մանթիսսա» (Mantissa)
  • 1986 - «Թրթուրը» (A Maggot)

Էսսեներ խմբագրել

  • 1964 - «Արիստոս» (The Aristos)
  • 1975 - «Նավաբեկություն» (Shipwreck)
  • 1978 - «Կղզիներ» (Islands)
  • 1979 - «Ծառը» (The Tree)
  • 1998 - «Խլուրդի բներ» (Wormholes — Essays and Occasional Writings)
  • 2000 - «Իմացության բարձրաբերձ կատարները» (The high ridges of knowledge)

Օրագրություններ խմբագրել

  • 2003 - «Օրագիր», հտ. 1 (The Journals – Volume 1)
  • 2006 - «Օրագիր», հտ. 2 (The Journals – Volume 2)

Էկրանավորում խմբագրել

  • 1964 - «Կոլեկցիոներ», ռեժիսոր՝ Ուիլյամ Ուայլեր, ըստ համանուն վեպի[16]
  • 1968 - «Մոգը», ռեժիսոր՝ Գայ Գրին, ըստ համանուն վեպի[17]
  • 1981 - «Ֆրանսիական լեյտենանտի սիրուհին», ռեժիսոր՝ Կարել Ռեյշ, ըստ համանուն վեպի[18]
  • 1984 - «Էբոնիտե աշտարակը», ռեժիսոր՝ Ռոբերտ Նայթսա, ըստ համանուն վեպի[19]

Գրականություն խմբագրել

  • Aubrey, James R. (1991), John Fowles; A Reference Companion, Greenwood Press, ISBN 0-313-26399-X
  • Salami, Mahmoud (1992), John Fowles's Fiction and the Poetics of Postmodernism, Associated University Presses, ISBN 0-8386-3446-X
  • Warburton, Eileen (2004), John Fowles; A Life in Two Worlds, Viking Press, ISBN 0-670-03283-2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 John Fowles' third novel wins / T. GallagherLondon: Times Newspapers, 1970. — Iss. 58040. — P. 5. — ed. size: 440581 — ISSN 0140-0460; 0956-1382; 1363-7746
  5. 5,0 5,1 5,2 http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/arts/4415100.stm
  6. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  7. 7,0 7,1 7,2 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  8. Dianne L. Vipond Conversations With John Fowles. — Univ. Press of Mississippi, 1999. — P. 226. — 243 p. — ISBN 9781578061914
  9. «Греция в прозе Джона Фаулза». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  10. 10,0 10,1 10,2 The Oxford encyclopedia of British literature / David Scott Kastan. — Oxford University Press, 2006. — Т. I. — P. 352-355. — 478 p. — ISBN 9780195169218
  11. Ермолин, Е. А. По направлению к Фаулзу // Дружба народов. — 2003. — № 11.
  12. Ed. Mohit, K. Ray. The Atlantic Companion to Literature in English. — Atlantic Publishers & Dist, 2007. — P. 187-188. — 604 p. — ISBN 9788126908325.
  13. Долинин А. Паломничество Чарльза Смитсона // Фаулз. Дж. Подруга французского лейтенанта. — Л.: Художественная литература, 1985. — С.15-16.
  14. Долинин А. Паломничество Чарльза Смитсона // Фаулз. Дж. Подруга французского лейтенанта. — Л.: Художественная литература, 1985. — С.6.
  15. Lee-Potter, Adam (12 октября 2003). «Fair or Fowles?». The Observer. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
  16. «Կոլեկցիոներ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  17. «Մոգը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  18. «Ֆրանսիական լեյտենանտի սիրուհին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  19. «Էբոնիտե աշտարակը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ֆաուլզ» հոդվածին։