Ջոն Քրիստոֆեր ՄակԳինլի

ամերիկացի դերասան

Ջոն Քրիստոֆեր ՄակԳինլի(անգլ.՝ John Christopher McGinley, օգոստոսի 3, 1959(1959-08-03)[1], Գրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր և սցենարիստ, առավել հայտնի է NBC հեռուստաալիքի «Կլինիկա» հեռուստասերիալում բժիշկ Պերի Կոկսի և Սթոուն Օլիվերի «Դասակ» ֆիլմում Ռեդ Օ’Նիլի դերերով։ Նա նկարահանվել է Սթոունի 6 ֆիլմերւմ։

Ջոն Քրիստոֆեր ՄակԳինլի
Ծնվել էօգոստոսի 3, 1959(1959-08-03)[1] (64 տարեկան)
ԾննդավայրԳրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՍիրաքյուսի համալսարան, Թիշչ արվեստի դպրոց, Circle in the Square Theatre School? և Millburn High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հնչյունավորող, կինոպրոդյուսեր, բնավորության դերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և սցենարիստ
johncmcginley.com

Կենսագրոոթյուն խմբագրել

Ջոն Ք. ՄակԳինլին ծնվել է 1959 թվականի օգոստոսի 3-ին, Նյու Յորքում, ԱՄՆ։ Մեծացել է Միլբուրնում, Նյու Ջերսի նահանգում։ Երբ որոշում է դերասան դառնալ, նա իրեն ամբողջովին այդ գործին է նվիրում։ Ջոնի դերասանական կարիերան սկսվել այն ժամանակ, երբ նրան նկատել է Սթոունի քաստինգ-մենեջերը, երբ դիտում էր «Դանին և կապույտ խոր ծովը» բեմադրությունը, որտեղ ելույթ էր ուենենալու Ջոն Թուրթուրոն։ Այդ օրը, երբ մենեջերը եկել էր, Թուրթուրոն նկարահանվելու և նրա դուբլյորը լինելու առաջարկ ստացավ, իսկ նրա փոխարեն բեմ բարձրացավ Ջոնը։ Մենեջերներն այնքան տպավորված էին, որ Սթոունին առաջարկեցին երիտասարդին դեր տալ։ Օլիվեր Սթոունը Ջոնին իր «Դասակը» ֆիլմում փոքրիկ դեր տվեց։ Սակայն նկարահանումների ամենասկզբից դերասան Ջոն Սպենսերը լքեց դերասանական կազմը, և ՄակԳինլին ստացավ նրա դերը, որը ֆիլմում իր նշանակությամբ 4-րդն էր։ «Դասակից» հետո նա Օլիվեր Սթոունի հետ աշխատել է ևս 4 անգամ։

ՄակԳինլին նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում և մի քանի այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Կլինիկա»-ն, «Պրակտիկա»-ն, «Ֆրեյզեր»-ը։ Բացի այդ, նա համարվում է նաև գրող և պրոդյուսեր։

Անձնական կյանք խմբագրել

1997 թվականի փետրվարին ՄակԳինլին ամուսնացել է Լորոն Լամբերտի հետ։ Նրանց որդի Մակսը ծնվել է Դաունի համախտանիշով։ 2001 թվականի դեկտեմբերին Լամբերտը և ՄակԳինլին բաժանվել են, սակայն 2002 թվականի հոկտեմբերին iParenting.com կայքի կողմից Ջոնը ստացել է «ամսվա հայր» անվանումը։

2006 թվականի օգոստոսին Ջոնը նշանված է եղել Մալիբուից յոգայի ուսուցչի՝ Նիկոլ Կեսլերի հետ, ում հետ արդեն երկու տարի էր հինդիպում էր։ Զույգն ամուսնացել է 2007 թվական ապրիլի 7-ին իրենց տանը կազմակերպված ամուսնական արարողության ժամանակ։ 2008 թվականի փետրվարի 2-ին նիանք աղջիկ են ունեցել, որին անվանեցին Բիլլի Գրեյս[2], իսկ 2010 թվականի հունիսի 24-ին ծնվում է նրանց երկրորդ աղջիկը՝ Քեյթ Ալինան[3][4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1984-1985 ս Որիշ աշխարհ Another World Нед
1985 ս Սպենսեր Spenser: For Hire K.C
1986 ֆ Քաղց ազատություն Sweet Liberty Флойд
1986 ֆ Դասակ Platoon սերժանտ Ռեդ Օ’Նիլ
1987 ֆ Ուոլ Սթրիթ Wall Street Մարվին
1987-Leg Work ս Leg Work Բնօրինակ անունը հասանելի չէ
1988 ֆ Արյունոտ գումար Clinton and Nadine Թյորներ
1988 ֆ Խոսող ռադիո Talk Radio Սթյու
1988 ֆ Կողոպուտ Shakedown Շոն Ֆիլիպս
1989 ֆ Մոլորված հրեշտակները Lost Angels Բժիշկ Ֆարմեր
1989 ֆ Իներցիայի բանտարկյալները Prisoners of Inertia Օգդեն
1989 ֆ Հուլիսի 4-ին ծնվածը Born on the Fourth of July Democratic Convention, Pushing Wheelchair
1989 ֆ Չաղլիկն ու փոքրիկը Fat Man And Little Boy Ակպիտան Ռիչարդ Շենդֆիլդա, MD
1990 ֆ Տառապող վիժվածքները Suffering Bastards բադի Ջոնսոն
1991 ֆ Ալիքի կատարին Point Break Բեն Հարպեն
1991 ֆ Լեռնաբնակը 2։ Աշխուժություն Highlander II: The Quickening Դեվիդ Բլեյկ
1992 ֆ Հոդված 99 Article 99 Բժիշկ Ռուդ Բոբրիկ
1992 ֆ Գիշերային դադար A Midnight Clear Major Griffin
1992 ֆ Քիչ աղմուկ Սթյու
1992 ֆ Fathers & Sons Հերի (տիտրերում նշված չէ)
1992 ֆ Հիմնավոր կասկած Cruel Doubt Քննիչ Ջիմ Բոս Բերգ
1993 ֆ Չարին չեմ լսում Hear No Evil Միկկի Օ'Մելլի
1993 ֆ ՆԱյիր սրան Watch It Рик
1993 ֆ Վերջին վտարվածը The Last Outlaw Ուիլս
1994 ֆ 54-րդ պարեկային մեքենա Car 54, Where Are You? Սպա Ֆրենսիս Մալդուն
1994 ֆ Մահացու տարածքում On Deadly Ground MacGruder
1994 ֆ Հաղթողի մրցանակը՝ կյանք Surviving the Game Ջոն Գրիֆին
1994 ֆ Կարավանը Արևելքում Wagons East! Ջուլիան Ռոջերս
1994 ս Ֆրեյզեր Frasier Danny Kriezel
1994 ֆ Իր երեխաների մայրը Mother's Boys Պարոն ֆոգել, ուսուցիչ
1995 ֆ Рожденная свободной Born to Be Wild մՄակս Կար
1995 ֆ Յոթ Se7en SWAT խմբի գլխավորը
1995 ֆ Long Island Fever Ջիմի ՄակԿարտի
1995 ֆ Որսորդները ձյան վրա The Return of Hunter Det. Sgt. Harry McBride
1995 ֆ Նիկսոն Nixon Earl in Training Film
1996 ֆ Ժայռը The Rock Կապիտան Հենդրիկս
1996 ֆ Մայր Mother Կառլ
1996 ֆ Hollywood Boulevard Ջեկսոն Էլլիոտ
1996 ֆ Մարտահրավեր Set It Off Դետեկտիվ Սթրոդե
1996 ֆ Ջոնս Johns Դեննի Կոեն
1996 ֆ Psalms from the Underground
1997 ֆ Ճշմարտությունը և հետևանքը Truth or Consequences, N.M. Էդդի Գրիլո
1997 ֆ Կորցնելու ոչինչ չկա Nothing to Lose Дэвис 'Риг' Лэнлоу
1997 ֆ Զգացողության սրություն Intensity / Էդգլեր Ֆորման Վեսս
1997 ֆ Ճանճասպան Flypaper Ջո
1997 ֆ Կոլին Ֆիտց Colin Fitz Lives! Այգեպան
1997 ս Պրակտիկա The Practice Փաստաբան Լեոնարդ Հուդ
1998 ֆ երկիրը նշանառության տակ Target Earth ՀԴԲ գործակալ Վինսենտ Նեպլես
1998 ֆ Bad Cop Bad Cop, Bad Cop
1998 ֆ Պենտագոնի մարտերը Բնօրինակ անունը հայտնի չէ The Pentagon Wars / Գնդապետ J.D. Bock
1999 ֆ Գորժակալության տարածքը Office Space Բոբ Սլայդել
1999 ֆ Ջեք Բուլ The Jack Bull Վուդի
1999 ֆ Երեքով տանգո Three to Tango Սթրաուս
1999 ֆ Ամեն կիրակի Any Given Sunday Ջեկ Ռոուզ
2000 ֆ Ողջ մնալ Sole Survivor Վիկտոր Իեյտս
2000 ֆ Վերցնել Կարտերին Get Carter Կոն ՄակԿարտի
2001 ֆ Կենդանիները The Animal Սերժանտ Սիսկ
2001-2010 ս Կլինիկա Scrubs Պերսիվալ Կոքս
2002 ֆ Սատանայական խելառություն Crazy as Hell Պարկեր
2002 ֆ Մայրուղի Highway Johnny the Fox
2002 ս Կլոնների դպրոցը Clone High Creepy Trucker (հնչյունավորում)
2002 ֆ Мой криминальный дядюшка Stealing Harvard Քննիչ Չարլզ
2003 ֆ Նույնականացում Identity Ջորջ Յորք
2003 ս Նոր Սարդ մարդ Spider-Man: The New Animated Series Richard Damien (հնչյունավորում)
2003 ս Կիմը հինգ+ Kim Possible Rudolph "White Stripe" Farnsworth (հնչյունավորում)
2003-2005 ս Արդարության լիգա Justice League The Atom
2005 ս Ամերիկայան վիշապ․ Ջեյք Լոնգ American Dragon: Jake Long Dr. Diente
2006 ֆ Դրախտի 2 տոմս Two Tickets to Paradise Մարկ
2006 ֆ Ծալապակաս Puff, Puff, Pass Jerry Dupree
2006 ֆ A.W.O.L]] A.W.O.L Հարիս
2006-2010 ս Գետտո]] The Boondocks The White Shadow
2007 ֆ Իսկական վարազներ Wild Hogs Ոստիկան
2007 Dead Head Fred Dead Head Fred F8ed Njwuman(Հնչյունավորում)
2007 ֆ Եվ ինչ, եկանք. Վերանորոգում Are We Done Yet? Չակ Միդել-կրտսեր
2008 ֆ Երեկույթ American Crude Ջիմ
2008-2010 ս WordGirl The Whammer (Robot on TV) (հնչյունավորում)
2009 ս Կլինիկա։ Ինտերն Scrubs: Interns Պերսիվալ Կոքս
2009 ֆ Սուպերմեն/Բեթմեն. Հանրության թշնամիներ Superman/Batman: Public Enemies Մետալլո(Հնչյունավորում)
2012 ֆ Ալեքս քրոս Alex Cross Ռիչարդ Բրուկվել
2013 ֆ 42 42 Ռեդ Բարբեր
2013-2015 ս Ներքևի հարկը Ground Floor պարոն Մենսֆիլդ
2014 ֆ Փոքրիկ Կաննիբաս Kid Cannabis ДՋոն Հերֆարդ
2016 ս Ստենն ընդդեմ չարի ուժի Stan Against Evil Стэнли Миллер
2016 ֆ Գիտափորձ «Օֆիս» The Belko Experiment Ուենդել Դյուկս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. «John C. McGinley and wife welcome daughter Billie Grace» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  3. «'Scrubs' star John C. McGinley welcomes baby» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 4-ին.
  4. «John C. McGinley Welcomes Daughter Kate Aleena – Moms & Babies – Celebrity Babies and Kids - Moms & Babies - People.com». PEOPLE.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քրիստոֆեր ՄակԳինլի» հոդվածին։