Ջոն Ֆորբս Քերի (անգլ.՝ John Forbes Kerry, ծնվ. դեկտեմբերի 11, 1943(1943-12-11)[1][2][3][…], Ավրորա, Կոլորադո)[4], ամերիկացի քաղաքական գործիչ ԱՄՆ պետքարտուղար։ Նա եղել է Միացյալ Նահանգների Սենատի անդամ, Միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ։ Քերին եղել է ԱՄՆ նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից 2004 թվականի նախագահական ընտրություններում, որի ժամանակ պարտվել է Ջորջ Ու. Բուշին։

Ջոն Ֆորբս Քերի
John Forbes Kerry
ԱՄՆ-ի Պետական քարտուղար
Ստանձնեց պաշտոնը՝փետրվարի 1, 2013
Կուսակցություն՝Դեմոկրատ
Նախորդող՝Հիլարի Քլինթոն
Ծննդյան օր՝ դեկտեմբերի 11, 1943(1943-12-11)[1][2][3][…] (80 տարեկան)
Ծննդավայր՝Ավրորա, Կոլորադո
Ամուսին ՝Թերեզա Հեյնց Քերի
Երեխաներ՝Վանեսա Քերի և Alexandra Kerry?
Հայր՝Ռիչարդ Ջոն Քերի
Մայր՝Ռոզմարի Ֆորբս Քերի
Պարգևներ՝
Изображение автографа

Քերին ծնվել է Կոլորադո նահանգի Օրորա քաղաքում և սովորել է Մասաչուսեթսի և Նյու Հեմփշիր գիշերօթիկ դպրոցներում։ Նա ավարտել է Եյլի համալսարանը 1966 թվականին քաղաքագետի որակավորմամբ։ Քերին 1966 թվականին ընդգրկվել է ռամածովային պահեստազորում և 1968-1969 թվականներին չորս ամսով գործուղվել է Հարավային Վիետնամ, որպես արագ մոտորանավակի ղեկավար-սպա։ Այս ծառայության համար նրան շնորհվել է Արծաթե աստղ մեդալ, Բրոնզե աստղ մեդալ և երեք հատ Պուրպուրային սիրտ մեդալ։ Ծառայությունից վերադառնալուց հետո Քերին միացավ Վիետնամի հակապատերազմական վետերանների միությանը, որտեղ նա ծառայեց որպես հրապարակախոս և քարոզում էր հակապատերազմական սկզբունքներ ուղղված Վիետնամական պատերազմին։ Նա մասնակցեց Ֆուլբրայթի լսումներին մինչև Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ դառնալը, և գտնում էր, ԱՄՆ-ը Վիետնամում պատերազմական հանցագործություններ է գործել։

Բոստոնի իրավաբանական քոլեջի կողմից գիտությունների դոկտորի կոչում ստանալուց հետո Քերին աշխատեց որպես տարածքային դատախազի օգնական։ Նա ծառայել է որպես Մասաչուսեթսի Լեյտենանտ-նահանգապետ Միքայել Դուկակիսի ժամանակ 1983-ից 1985 թվականներին։ Նա կարողացավ հաղթել սենատորի ընտրություններում և դարձավ սենատոր մյուս տարվա հունվարից։ Միջազգային հարաբերությունների կոմիտեում նա նշանակեց մի շարք լսումներ, որոնց հիմնական թեման էր Իրանի դեմ պատժամիջոցները։ Քերին վերընտրվեց ևս 4 անգամ՝ 1990, 1996, 2002 և 2008 թվականներին։ 2002 թվականին Քերին կողմ քվեարկեց Նախագահին լիազորություն տալու Սադամ Հուսեյնի ռեժիմը տապալելու համար, սակայն զգուշացրեց, որ նախքան պատերազմի մեջ մտնելը պետք է սպառել բոլոր դիվանագիտական ջանքերը։

2004 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, Քերին քննադատեց Ջորջ Ու. Բուշ-ին Իրաքյան պատերազմի համար։ Նա և նրա փոխնախագահի թեկնածու սենատոր Ջոն Էդվարդսը պարտվեցին ընտրություններում։ Քերին դարձավ Միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ 2009 թվականին։ 2013 թվականին Քերին Բարաք Օբամայի կողմից ներկայացվեց որպես հաջորդ պետքարտուղար, ով փոխարինեց Հիլարի Քլինտոնին և հաստատվեց Սենատի կողմից 2013 թվականի հունվարի 29-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. «John Kerry born, Dec. 11, 1943». Politico. 2014 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 16-ին.