Ջոն Քեդբուրի (անգլ.՝ John Cadbury, օգոստոսի 12, 1801(1801-08-12)[1], Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 11, 1889(1889-05-11)[1], Բիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), «Քեդբուրի» անգլիական ընկերության սեփականատեր և հիմնադիր, որը հիմնել է շոկոլադի բիզնես Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում[3]։

Ջոն Քեդբուրի
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 12, 1801(1801-08-12)[1]
ԾննդավայրԲիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմայիսի 11, 1889(1889-05-11)[1] (87 տարեկան)
Մահվան վայրԲիրմինգհեմ, Ուորիքշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԳերեզմանՎիթոնի գերեզմանատուն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունգործարար և ձեռնարկատեր
ԵրեխաներՋորջ Քեդբերի և Ռիչարդ Քեդբերի[2]
 John Cadbury Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջոն Քեդբուրին ծնվել է 1801 թվականի օգոստոսի 12-ին Բիրմինգհեմում, որի ծողներն էին Ռիչարդ Թափր Քեդբուրին և Էլիզաբեթ Հեդը։ Հայրը հարուստ Քվակեր ընտաիքից էր,որը տեղափոխվել էր Անգլիայի արևմտյան մասից։ Ջոնը սովորել է Վորվիքշայրի Հարթշիլի Ժոզեֆ Քրոսֆիլդսի Քվակերական դպրոցում[3]։ 19-րդ դարասկզբին որպես Քվակեր, նա իրավունք չի ունեցել ընդունվել համալսարան, ուստի չի կարողացել հետամուտ լինել մի մասնագիտության, ինչպես բժշկությունն ու իրավունքն էին։

Քվակերները որպես պատմականորեն և բնորոշ խաղաղասերների՝ ռազմական կարիերան նույնպես հարցից դուրս էր։ Այսպիսով, այդ ժամանակ շատ Քվակերերի նման նա իր էներգիան ուղղել է դեպի բիզնեսը և սկսել արշավը կենդանիների դաժանության դեմ՝ ձևավորելով «Կենդանիների Ընկեր» կազմակերպությունը, որը հանդիսացել է «Կենդանիների դաժանության կանխարգելման արքայական կազմակերպության» նախատիպը։ Ընտանիքն ապահովում էր աշխատանքային հնարավորություններն ու լավ աշխատանքային պայմանները իրենց աշխատողների համար[4]։

Միևնույն ժամանակ Քադբրիի արտադրող ձեռնարկությունը բարգավաճել էր։ 1848 թվականին նրա եղբայր Բենջամինը միացել է բիզնեսին և վարձել են մի մեծ գործարան Բրիջ փողոցի վրա։ Երկու տարի անց, 1850 թվականին Քադբրի եղբայրները դուրս են մղվել մանրածախ բիզնեսից, թողնելով այն Ջոնի որդու՝ Ռիչարդ Բորոու Քեդբուրիի ղեկավարության տակ ( Բորոուն եղել է բիրմինգհեմյան առաջատար խանութ մինչև 1960-ական թվականները)։

Քեդբուրին ամուսնացել է երկու անգամ։ Նա ամուսնացել է Պրիսիլա Աննա Դայմոնդի հետ (1799–1828), 1826 թվականին, սակայն երկու տարի անց նա մահանում է։ 1832 թվականին ամուսնանացել է իր երկրորդ կնոջ Կանդիա Բառոուի հետ 1832 (1805–1855) և ունեցել է յոթ երեխա. Ջոն (1834–1866), Ռիչարդ (1835–1899), Մարիա (1838–1908), Ջորջ (1839–1922), Ժոզեֆ (1841–1841), Էդուարդ (1843–1866) և Հենրի (1845–1875)[փա՞ստ][5]:

Բենջամին և Ջոն Քադբրին լուժարել են իրենց ընկերությունը 1860 թվականին։ Ջոնը հեռացել է կնոջ մահվան պատճառով, իսկ նրա որդիներ Ռիչարդը և Ջորջը հաջողության են հասել նրա բիզնեսում[6]։ 1879 թվականին նրանք տեղափոխվել են հյուսիսային Վորեսթերշիր, որտեղ նրանք հիմնադրել են Բորնվիլ գյուղը, որն այժմ Բիրմինգհեմի գլխավոր արվարձաններից մեկն է։

Ընտանիքը հիմնել է է Քեդբուրիի գործարանը, որը մնում է ՄԹ հիմնական արտադրության բիզնեսի վայր։ Մոտ 100 տարի գործարանի տարածքում արգելվել է ոգելից խմիչքների վաճառքը. ալկոհոլ չի վաճառվել գինետներում, բարերում և խանութներում։ Բնակիչները փորձել են պահպանել սա, 2007 թվականի մարտին շահելով դատական հայցը ընդդեմ Բրիտանիայի ամենամեծ «Թեսքո» ինքնասպասարկման խանութների շղթայի հետ, որով վերջինիս արգելելվել է ալկոհոլի վաճառքը այդ տարածքում[7][8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
  2. Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 «Ջոն Քեդբուրի». www.quakersintheworld.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ. հունիսի 13-ին.
  4. «BBC – Cadbury: The legacy in Birmingham». news.bbc.co.uk. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  5. The Annual Monitor For 1856, Obituary of the Members of the Society of Friends in Great Britain and Ireland For the Year 1855. London: Cash, 1855.
  6. «The Cadbury Family». History TV (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 21. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  7. Paul Dale (2007 թ․ մարտի 27). «Tesco loses battle of Bournville». Birmingham Post. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 7-ին.
  8. «Council rejects Tesco off-licence». BBC News. BBC. 2007 թ․ մարտի 26. Վերցված է 2011 թ․ փետրվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քեդբուրի» հոդվածին։