Ջոն Ստյուարտ Քերրի (անգլ.՝ John Steuart Curry նոյեմբերի 14, 1897(1897-11-14)[1][2][3][…], Dunavant, Ջեֆերսոն շրջան, Կանզաս, ԱՄՆ - օգոստոսի 29, 1946(1946-08-29)[1][2][4][…], Մեդիսոն, ԱՄՆ[5]), 20-րդ դարի ամերիկացի նկարիչ։ Համարվում է ամերիկյան կերպարվեստի կարևոր ներկայացուցիչներից մեկը[7]։ Աչքի է ընկել հատկապես հայրենի Կանզաս նահանգի գյուղական կյանքը պատկերող աշխատանքներով։ Ոչ միայն կտավներ է վրձնել, այլև ստեղծել է որմնանկարներ, պլակատներ, կատարել ամսագրերի, գրքերի նկարազարդումներ։ Ջոն Ստյուարտ Քերրին քսաներորդ դարի առաջին կեսին ամերիկյան կերպարվեստում դրսևվորված ռիջիոնալիզմի ուղղության հիմնասյուներից մեկն է՝ Թոմաս Հարթ Բենտոնի (Thomas Hart Benton) և Գրանթ Վուդի (Grant Wood) հետ մեկտեղ։ Նրա լավագույն աշխատանքներից են համարվում «Օձին սատկացնող խոզերը» («Hogs Killing a Snake», (1930)[8] կտավը, «Բաց թողնված ոստյուն» (The Missed Leap (1934) լիտոգրաֆիան, «Ողբերգական նախերգանք» («Tragic Prelude») որմնանկարը[9]...

Ջոն Ստյուարտ Քերրի
Ծնվել էնոյեմբերի 14, 1897(1897-11-14)[1][2][3][…]
ԾննդավայրDunavant, Ջեֆերսոն շրջան, Կանզաս, ԱՄՆ
Վախճանվել էօգոստոսի 29, 1946(1946-08-29)[1][2][4][…] (48 տարեկան)
Մահվան վայրՄեդիսոն, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն ԱՄՆ[6]
ԿրթությունԿանզասի արվեստի ինստիտուտ, Չիկագոյի արվեստի ինստիտուտի դպրոց և Geneva College?
Մասնագիտություննկարիչ և նկարիչ-փորագրող
ՈճRegionalism?
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներErosion and Dust?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
 John Steuart Curry Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել ու մեծացել է կանզասյան Դունավան ագարակում, որտեղ նրա մանկությունը զարդարել են Պիտեր Պաուլ Ռուբենսի և Գյուստավ Դորեի նկարների վերատպությունները (դրանցով լի էր նրանց գյուղական տունը)։ Ուսումնասիրողներից շատերի կարծիքով՝ հենց այս արվեստագետներն էլ նշանակալի դեր են խաղացել նրա ոճի ձևավորման գործում[10]։

Նկարչության իր առաջին դասը Ջոնն առել է տասներկու տարեկան հասակում։ 1916 թվականին ընդունվել է Կանզաս Սիթիի արվեստի ինստիտուտ, մեկ ամիս անց տեղափոխվել Չիկագոյի արվեստի ինստիտուտ, որտեղ ուսանել է երկու տարի։ 1918 թվականից սովորել է Փենսիլվանիայի նահանգի Բիվր Ֆոլս քաղաքի Ժնևյան քոլեջում, որն ավարտելուց հետո՝ 1921-1926 թվականներին որպես պատկերազարդող աշխատակցել է Boys' Life, St. Nicholas, County Gentleman, The Saturday Evening Post և այլ ամսագրերի[11]։ 1926 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ ապրել է շուրջ մեկ տարի, ուսումնասիրել Գյուստավ Կուրբեի, Օնորե Դոմիեի գործերը, խորամուխ է եղել նաև Ռուբենսի ու Տիցիանի՝ գունօգտագործման տեխնիկայի նրբություններում։ Վերադառնալով հայրենիք՝ կերպարվեստի գործեր ստեղծելու հետ մեկտեղ զբաղվել է մանկավարժական աշխատանքով. եղել է առաջին artist-in-residence-ը Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանի գյուղատնտեսական քոլեջում։

Մահացել է 48 տարեկան հասակում՝ 1946 թվականին, ինֆարկտից։ Թաղվել է Վինչեսթրի գերեզմանատանը[12][13]։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • John Steuart Curry: Rural America, edited by Mongerson Wunderlich. Chicago: ACA Galleries, 1991.
  • John Steuart Curry: A Catalogue of Reason, edited by Sylvan Cole Jr. New York: Basso Printing Corporation, 1976.
  • Czestochowski, Joseph S. John Steuart Curry and Grant Wood: A Portrait of Rural America. Columbia: University of Missouri Press and Cedar Rapids Art Association, 1981.
  • Dennis, James M. Renegade Regionalists: The Modern Independence of Grant Wood, Thomas Hart Benton, and John Steuart Curry. Wisconsin: University of Wisconsin Press, 1998.
  • Junker, Patricia. John Steuart Curry: Inventing the Middle West. Arizona: Traditional Fine Arts Organization Inc., 2005.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  4. 4,0 4,1 4,2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  5. 5,0 5,1 5,2 The Capital TimesMadison: 1917. — ISSN 0749-4068
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. (անգլերեն) John Steuart Curry (1897 - 1946) Արխիվացված 2020-07-05 Wayback Machine Biographie sur le site du Musée d'art du Wisconsin.
  8. Hogs Killing a Snake. The Art Institute of Chicago. Läst 22 augusti 2014.
  9. The Missed Leap. Smithsonian American Art Museum. Läst 22 augusti 2014.
  10. Patricia Junker, ed. (1998). John Steuart Curry: Inventing the Middle West. New York: Hudson Hills Press in association with the Elvehjem Museum of Art, University of Wisconsin-Madison. էջեր 95, 134, 147n2, 212. ISBN 1-55595-139-2.
  11. Wunderlich, Mongerson. John Steuart Curry: Rural America. New York: ACA Galleries, 1991
  12. Kansas Historical Society. «John Steuart Curry» (անգլերեն). www.kshs.org. Վերցված է 2014 թ․ փետրվարի 18-ին.
  13. Schmeckebier, Laurence. "John Steuart Curry Obituaries", College Art Journal. College Art Association v.6.1(1946): 59–60.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Kendall, M. Sue. Rethinking Regionalism: John Steuart Curry and the Kansas Mural Controversy. Washington, D.C.: Smithsonian Institutian Press, 1986.
  • Mayer, Lance and Gay Myers. "Old Master Recipes in the 1920s, 1930s, and 1940s: Curry, Marsh, Doerner, and Maroger." Journal of the American Institute for Conservation 41, no. 1 (Spring, 2002): 21–42.
  • Schmeckebier, Laurence. "John Steuart Curry" Obituaries, College Art Journal. College Art Association v.6.1 (1946): 59–60.
  • Schmeckebier, Lawrence E. John Steuart Curry's Pageant of America. American Artists Group Inc., 1943.
  • KSHS."Curry's Statehouse Studies" Kansas State Historical Society.
  • PBS. "Online News Hour: John Steuart Curry Արխիվացված 2014-01-22 Wayback Machine" PBS.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ստյուարտ Քերրի» հոդվածին։