Ջոն Ֆելիքս Էնթոնի Սինա կրտսեր (անգլ.՝ John Felix Anthony Cena, Jr, ապրիլի 23, 1977(1977-04-23)[1][2], Վեսթ Նյուբերի, Մասաչուսեթս), ամերիկացի դերասան, հիփ-հոփ երգիչ և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Հանդես է գալիս «WWE» կազմակերպության «SmackDown!» ապրանքանիշում։

Ջոն Սինա
John Cena
Իրական անունՋոն Ֆելիքս Էնթընի Սինա Կրտսեր
John Felix Anthony Cena, Jr
Ռինգային անուն(ներ)Նախատիպ
Պարոն Փի
Ջոն Սինա
Ընդհանուր տեղեկություններ
Իրական քաշ110 կգ
Իրական հասակ1,85 մ
Ծննդյան թվականապրիլի 23, 1977 (46 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Վեսթ Նյուբերի, Մասաչուսեթս, ԱՄՆ
ԱպրելավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ
Մարզիչ«Ultimate Pro Wrestling»
«Ohio Valley Wrestling»
Դեբյուտ2001

Մասնագիտական կարիերայի ընթացքում 14 անգամ նվաճել է WWE, 3 անգամ՝ Աշխարհի ծանրքաշային չեմպիոնական գոտիները, ինչպես նաև 5 անգամ հռչակվել WWE Միացյալ նահանգների և 2 անգամ` WWE աշխարհի թիմային չեմպիոն։ Հաղթանակ է տարել նաև 2008 և 2013 թվականների «Թագավորական մարտերում» (անգլ.՝ Royal Rumble

Որպես ռեփեր, թողարկել է մեկ հիփ հոփ ալբոմ՝ «You Can't See Me» անվամբ։

Հայտնի է նաև «Ծովային հետևազորայինը» (2006), «12 ռաունդ» (2009), «Լեգենդարը» (2010), «Առանց բարդույթների աղջիկը» (2015) և այլ ֆիլմերում ունեցած դերակատարումներից։

Սինան ստորագրությունն է տալիս իր ապրանքանիշը կրող երեխային

Տիղոսներ և այլ նվաճումներ խմբագրել

1 ^Սինան չի ընդունում մրցանակը և փոխարենը որոշում է այն նվիրել հանձնողին՝ Ռիկ Ֆլեյրին։

Ֆիլմագրություն խմբագրել

 
Սինայի և աշխատակիցների այցը Բալադ, Իրաք

Ֆիլմեր խմբագրել

Տարին Անվանումը Դերը Նշումներ
2000 Պատրաստ կռվի Մարզասրահի մարզիչ Նշված չէ տիտրերում
2006 Ծովային հետևազորայինը Ջոն Տրիտոն
2009 12 ռաունդ Դենի Ֆիշեր
2010 Լեգենդար Մայք Չետլի
Ֆրեդ Ֆրեդի երևակայական հայրը
2011 Վերամիավորում Սեմ Քլիրի
Ֆրեդ 2. Ֆրեդի գիշերը Ֆրեդի երևակայական հայրը
2012 Ֆրեդ 3. Ֆրեդի ճամբարը Ֆրեդի երևակայական հայրը
2013 Ֆրեդ 4 Ֆրեդի երևակայական հայրը
2014 Սկուբի Դու. Ռեսլմանիայի առեղծվածը Ջոն Սինա Հնչյունավորում
2015 Ֆլինթսթոունները և WWE-ն. Քարե դարի սմեքդաուն Ջոն Սինասթոուն Հնչյունավորում
2015 Առանց կոմպլեքսների աղջիկը Սթիվեն
2015 Քույրեր

Հեռուստատեսություն խմբագրել

Տարին Անվանումը Դերը Նշումներ
2009 Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում Ինքը (34-րդ եթերաշրջան, սերիա 18)
2010 Պայծառատեսը Էվան Օ՛Հարա «Այս սերիան ձեր արշինով չէ» (4-րդ եթերաշրջան, սերիա 10)
Թրու Ջեքսոն, Վի Փի Ինքը «Գիշերանոցային խնջույք» (2-րդ եթերաշրջան, սերիա 12)
Հաննա Մոնտանա Ինքը 4-րդ եթերաշրջան, սերիա 9
Գեներատոր Ռեքս Հանթեր Քեյն Հնչյունավորում
(1-րդ եթերաշրջան, սերիա 13)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. GeneaStar
  3. «OVW Հարավային թիմային տիտղոսը». Ռեստլինգ-տիտղոսներ. Վերցված է 2007 թ․ Ապրիլի 12-ին.
  4. «Տարվա հակամարտություն». Ռեստլինգի տեղեկատվական արխիվ. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2007 թ․ Ապրիլի 12-ին.
  5. Պրո ռեստլինգ Իլուսթրեյթիդ. 33 (3): 74–75. 2012. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. «2007 «Պրո ռեստլինգ ռիփորտ»-ի դափնեկիրները». «Պրո ռեստլինգ ռիփորտ». Յութուբ. 2007 թ․ դեկտեմբերի 20.
  7. «WWE չեմպիոնատի պատմությունը». «WWE». Վերցված է 2005 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Սինա» հոդվածին։