Ջոն Սթոունզ (անգլ.՝ John Stones, մայիսի 28, 1994(1994-05-28)[1][2], Բարնսլի, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի և Անգլիայի ազգային հավաքականի պաշտպան։

Ջոն Սթոունզ
John Stones
Անձնական տվյալներ
Ազգությունը անգլիացի
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 28, 1994(1994-05-28)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Բարնսլի, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 188
Քաշ 70
Դիրք Պաշտպան
Պատանեկան կարիերա
2001-2011 Անգլիա Բարնսլի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011-2013 Անգլիա «Բարնսլի» 24 (0)
2013-2016 Անգլիա «Էվերթոն» 77 (1)
2016-մինչ օրս Անգլիա Մանչեսթեր Սիթի 27 (0)
Ազգային հավաքական
2012-2013 Անգլիա Անգլիա (մինչև 19) 3 (0)
2013 Անգլիա Անգլիա (մինչև 20) 2 (0)
2013-2015 Անգլիա Անգլիա (մինչև 21) 12 (0)
2014-մինչ օրս Անգլիա Անգլիա 18 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Ջոն Սթոունզը «Բարնսլի» ֆուտբոլային ակումբի սան է։ «Բարնսլի» ակումբում ֆուտբոլիստի դեբյուտը կայացել է 2012 թվականի մարտի 17-ին, երբ փոխարինման է դուրս եկել «Ռեդինգա» ակումբի դեմ խաղում։ Դեբյուտային մրցաշրջանում նա մասնակցել է ակումբի 2 խաղերի։

2012/13 մրցաշրջանում Սթոունզին հաջողվեց տեղ գրավել ակումբի հիմնական կազմում, ինչպես նաև խփել իր առաջին գոլը (օգոստոսի 11-ին, «Ռոչդեյլ» ակումբի դարպասներին»)։ «Բարնսլի» ակումբի կազմում 2012/13 մրցաշրջանում անցկացրել է 26 խաղ, որից հետո 2013 թվականի հունվարի 31-ին տեղափոխվել է Անգլիական Պրիմիեր լիգայի «Էվերթոն» ֆուտբոլային ակումբ` ստորագրելով 5,5 տարվա պայմանագիր[3]։

«Էվերթոն» ֆուտբոլային ակումբի հիմնական կազմում նրա դեբյուտը կայացել է 2013 թվականի օգոստոսի 28-ին` «Սթիվենիջ» ակումբի դեմ խաղում, որում Ջոնը խաղացել է ողջ 120 րոպեների ընթացքում, և որն ավարտվել է 2:1 հաշվով[4]։ Իսկ ԱՊԼ-ում ֆուտբոլիստը դեբյուտել է «Չելսի» ակումբի դեմ «Էվերթոնի» համար հաղթական հանդիպման ժամանակ (2013 թվականի սեպտեմբերի 14), երբ նա 89-րդ րոպեին փոխարինեց Ստիվեն Նեյսմիթին[5]։ 2014 թվականի հունվարի 1-ին «Էվերթոնի» կազմում նա առաջին անգամ մասնակցեց Պրիմիեր լիգային և «Սթոք Սիթի ակումբի դեմ խաղաց ընդամենը 90 րոպե[6]։ 2013/14 մրցաշրջանում մասնակցել է ակումբի 21 խաղերի։

2014 թվականի օգոստոսի 7-ին Սթոունզը «Էվերթոնի» հետ կնքեց նոր պայմանագիր, համաձայն որի նա մինչև 2019 թվականը մնալու է ակումբի կազմում[7]։

2014/15 մրցաշրջանում Սթոունզն ակումբի կազմում մասնակցել է Պրեմիեր լիգայի 23, Անգլիայի գավաթի խաղարկության երկու և Եվրոպայի լիգայի երեք խաղերի։ Անգլիայի Պրեմիեր լիգայում իր առաջին գոլը նա խփել է 2015 թվականի ապրիլի 26-ին՝ գրավելով «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը. այդ խաղում «Էվերթոնը» հաղթել է 3:0 հաշվով[8]։ Մրցաշրջանի արդյունքներով Սթոունզը ճանաչվել է ակումբի լավագույն երիտասարդ խաղացող[9]։

2016 թվականի օգոստոսի 9-ին 47,5 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»[10]։

Հավաքականում խմբագրել

2012 թվականից Սթոունզը հանդես է գալիս Անգլիայի ֆուտբոլի պատանեկան ազգային հավաքականի կազմում (մինչև 19 տարեկան)։ 2013 թվականին սկսեց հանդես գալ Անգլիայի երիտասարդական հավաքականում։

2014 թվականի մայիսի 30-ին, փոխարինելով Լեյտոն Բեյնսին, դեբյուտել է Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում` Պերուի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական հանդիպման ժամանակ։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2016 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթներ Եվրագավաթներ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բարնսլի Անգլիայի ֆուտբոլի առաջնություն 2011/2012 2 0 0 0 0 0 0 0 2 0
Անգլիական լիգայի ֆուտբոլի առաջնություն 2012/2013 22 0 4 1 0 0 0 0 26 1
Ընդհանուր 24 0 4 1 0 0 0 0 28 1
Էվերթոն Անգլիայի ֆուտբոլի առաջնություն 2012/2013 0 0 0 0 0 0 0 0 0 0
Անգլիայի ֆուտբոլի առաջնություն 2013/2014 21 0 5 0 0 0 0 0 26 0
Անգլիայի ֆուտբոլի առաջնություն 2014/2015 23 1 2 0 3 0 0 0 28 1
Անգլիայի ֆուտբոլի առաջնություն 2015/2016 33 0 6 0 0 0 0 0 39 0
Ընդհանուր 77 1 13 0 3 0 0 0 93 1
Ամբողջ կարիերայի ընթացքում 101 1 17 1 3 0 0 0 121 2

Հավաքականում խմբագրել

2016 թվականի հունիսի 3-ի դրությամբ

Ընդհանուր՝ 10 խաղ / 0 գոլ, 8 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն

Նվաճումներ խմբագրել

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Clark, Adam (2013 թ․ հունվարի 31). «Blues Sign Stones» (անգլերեն). Официальный сайт ФК «Эвертон». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.
  4. «Everton 2-1 Stevenage» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
  5. McNulty, Phil (2013 թ․ սեպտեմբերի 14). «Everton 1-0 Chelsea» (անգլերեն). BBC Sport. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
  6. Begley, Emlyn (2014 թ․ հունվարի 1). «Stoke City 1-1 Everton» (անգլերեն). BBC Sport. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
  7. «Защитник «Эвертона» Стоунз продлил контракт с клубом до 2019 года» (ռուսերեն). Sports.ru. 2014 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
  8. Winton, Richard (2015 թ․ ապրիլի 26). «Everton 3-0 Manchester United» (անգլերեն). BBC Sport. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
  9. Urbani, Rob (2015 թ․ մայիսի 20). «Stones Named Best Young Blue» (անգլերեն). «Էվերթոն» ՖԱ պաշտոնական կայք. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
  10. «John Stones: Manchester City sign Everton defender for £47.5m» (անգլերեն). BBC Sport. 2015 թ․ օգոստոսի 9.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Սթոունզ» հոդվածին։