Ջոն Լավերի, (անգլ.՝ John Lavery, մարտի 20, 1856(1856-03-20)[1][2][3], Բելֆասթ - հունվարի 10, 1941(1941-01-10)[4][5][6][…], Kilkenny, Կիլկենի), իռլանդացի և շոտլանդացի նկարիչ, դիմանկարային և բնանկարային գեղանկարչության վարպետ։

Ջոն Լավերի
անգլ.՝ John Lavery
Ծնվել էմարտի 20, 1856(1856-03-20)[1][2][3]
ԾննդավայրԲելֆասթ
Վախճանվել էհունվարի 10, 1941(1941-01-10)[4][5][6][…] (84 տարեկան)
Մահվան վայրKilkenny, Կիլկենի
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Իռլանդիա
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և վիզուալ արտիստ
Ժանրդիմապատկեր
ԹեմաներԿերպարվեստ[7] և գեղանկարչություն[7]
Ուշագրավ աշխատանքներFather and Daughter? և Springtime?
Պարգևներ
Ասպետ-բակալավր
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա, Glasgow Boys?[8], Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիա, Royal Hibernian Academy? և Գեղեցիկ արվեստների ազգային ընկերություն
ԱմուսինHazel Lavery?
ԶավակներEileen Marion Lavery?[9]
 John Lavery Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լավերին գեղանկարչություն ուսումնասիրել է Հալդենի ակադեմիայում Գլազգոյում, իսկ 1879 թվականից` Հեթերլիի արվեստի դպրոցում, Վիլյամ Ուայթի հետ։ 1891 թվականին իր ուսուցիչների խորհրդով Լավերին մեկնել է Փարիզ և ընդունվել է Ժյուլիանի ակադեմիա, Տոնի Ռոբեր Ֆլյորիի դասարան։ Ամռան ամիսների Լավերին Շոտլանդիայում նկարել է բնանկարներ, ձմռան ամիսներն անց է կացրել Ակադեմիայի պարապմունքներով։ 1880–ական թվականների առաջին կեսին նա ապրել է նաև ֆրանսիական Գրեզ սու Լուան քաղաքի նկարիչների գաղութում, որտեղ նկարել է մի քանի հիանալի կտավներ։ Այդ շրջանում նկարիչը գտնվել է Ժյուլ Բաստիեն Լըպաժի ստեղծագործական ազդեցության տակ։ 1883 թվականներին նա առաջին անգամ ցուցադրել է իր աշխատանքները Փարիզյան սալոնում։

Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո նկարիչն ապրել է Գլազգոյում, որտեղ դարձել է Գլազգո Բոյս խմբի ամենախոշոր ներկայացուցիչներից մեկը։ 1886 թվականից Լավերին պարբերաբար մասնակցել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ցուցահանդեսներին։ Նակարիչներ Ջեյմս Գուտրիի և Ալեքսանդր Ռոշեի հետ համատեղ նա ցուցադրել է իր աշխատանքները Լոնդոնի ամենամեծ պատկերասրահներից մեկում` Գրոսվենորում, ինչպես նաև` Մյունխենի Ապակե պալատում։ 20–րդ դարի սկզբին Լավերին կնոջ մահից հետո երկար ժամանակ ապրել է Միջերկրական ծովի ափին և Հյուսիսայի Աֆրիկայում, ձմռան ամիսներն անց է կացրել Տանժերում, որտեղ շատ է նկարել։

1897-1898 թվականներին Լավերին Ուիսթլերի հետ ստեղծել է Քանդագագործների, գեղանկարիչների և գծանկարիչների միջազգային ընկերություն, որի փոխտնօրենն է եղել մինչև 1908 թվականը։ 1911 թվականին դարձել է Գեղարվեստական թագավորական ակադեմիայի թղթղակից-անդամ։ 1913 թվականին ստացել է ասպետի կոչում։ 1921 թվականին դարձել է Գեղարվեստական թագավորական ակադեմիայի իսկական անդամ։ Ուինսթոն Չերչիլը Լավերիին հիշատակել է որպես գեղանկարչության մեջ իր ուսուցիչ։

Նկարչի ամենահայտնի կտավներից մեկը «Շախմատիստուհիները» նկարն է։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Լավերի» հոդվածին։