Ջոն Թայթոր, ինքնակոչ, որի պնդմամբ նա ժամանակի մեջ ճանապարհորդող է։ Նա հայտնվել է ամերիկական ֆորումներում 2000 - 2001 թվականներին և նրա խոսքերով նա ծնվել է 2036 թվականին[1][2]։ Այդ ժամանակահատվածում նա մարդկությանը պատմեց մի շարք իրադարձությունների մասին (շատերը անհասկանալի էին, իսկ մյուսները՝ ստույգ[3]) սկսած 2004 թվականից։ Պետք է նշել, որ իրադարձություններից շատերը իրականացել են (օրինակ՝ Իրաքյան պատերազմը), սակայն մոտ 35%-ը՝ ոչ։ Չնայած դրան, նրա կողմնակիցները մտածում են, որ իր խոսքերով նա ազդել է պատմության զարգացման վրա, փոխելով ապագան, ինչի հետևանքով ԱՄՆ-ն չտրոհվեց հինգ մասերի, իսկ գերտերություններից շատերը չոչնչացվեցին։

Ջոն Թայթոր
Դիմանկար
Ծնվել է2036թ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկացի
ԿրոնԱթեիստ
ԳործունեությունԺամանակով ճանապարհորդ
 John Titor Վիքիպահեստում

Նա պնդում էր, որ ինքը հատուկ պետական զինվորներից մեկն է, որի նպատակն էր 1970-ականների IBM 5100 համակարգչի անվտանգ տեղափոխումը 2058 թվական։ Համակարգիչը, իր խոսքերով, ընդունակ էր ծրագրային կոդի մշակում անել UNIX համակարգի հիման վրա, անգամ APL և BASIC համակարգերի թողարկումներից առաջ։

Այժմ նրա պատմությունը տարածված է մի շարք ֆորումներում, իսկ 2003 թվականին թողարկվեց գիրք նրա մասին։ Նրա պատմությունը անգամ քննարկվում էր Coast to Coast AM ռադիոշոուում։ Գրքի և թողարկման շնորհիվ, նրա պատմությունը տարածվեց ամբողջ աշխարհում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The John Titor Story». johntitor.com.
  2. Scott, Alwyn (26 Sep 2007). The nonlinear universe: chaos, emergence, life. Springer. էջ 121. ISBN 978-3-540-34152-9.
  3. Karl Simanonok (2003 թ․ մայիսի 19). «John Titor Validity Test Based on Prediction of Civil War by 2004–2005». Johntitor.strategicbrains.com. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.