Ջոն Մարշալ Էվանս (անգլերեն՝ John Marshall Evans, 1948, Նյուփորտ Նյուս, Վիրջինիա, ԱՄՆ), ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը Հայաստանում` 2004-2006 թվականներին։

Ջոն Մարշալ Էվանս
John Marshall Evans
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան
Ստանձնեց պաշտոնը՝Օգոստոսի 8, 2004
Լքեց պաշտոնը՝Մայիսի 24, 2006 թ.
Նախորդող՝Ջոն Օրդուեյ
Հաջորդող՝Մարի Յովանովիչ
Ծննդյան օր՝ 1948
Ծննդավայր՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վիրջինիա նահանգ, ԱՄՆ

Էվանսը սկսեց դեսպանի լիազորություններով աշխատանքի անցնել 2004 թվականի օգոստոսի 8-ին, սակայն 2006 թվականիի մայիսի 24-ին[1] հեռացվեց պաշտոնից՝ նախագահ Ջորջ Ու. Բուշի հրամանագրով և մինչ այժմ չբացահայտված պատճառներով[2]։

Ծնված լինելով Վիրջինիա նահանգում՝ Էվանսը Յեյլի համալսարանում անցկացրած տարիներին ուսումնասիրել է Ռուսաստանի պատմությունը և ստացել բակալավրի աստիճան։ Կոլումբիայի համալսարանում կատարել է դոկտորական հետազոտություններ, սակայն կիսատ է թողել։ Տիրապետում է մի քանի լեզուների։

Ազատումը դեսպանի պաշտոնից խմբագրել

Էվանսն ազատվում է պաշտոնից այն պատճառով, որ խոսել էր հօգուտ Հայոց ցեղասպանության ճանաչման։ Ենթադրվում է, որ Թուրքիան, որն հանդիսանում է Միացյալ Նահանգների համար բավականին կարևոր դաշնակից միջին արևելքում, ինքն է ճնշում գործադրել պետդեպարտամենտին՝ հեռացնելու Էվանսին դեսպանի պարտականություններից, քանի որ վերջինս առաջ էր բերել իր սեփական կարծիքը և հավատալիքները[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. armenialiberty.org «Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը ետ է կանչվում», վերցված է` մայիսի 24, 2006 թ.
  2. կենսգրությունը ԱՄՆ նահանգային վարչության կայքում – Dead link
  3. Հայ-ամերիկյան ազգային կոմիտե – հունիսի 20, 2006 Արխիվացված 2006-10-14 Wayback Machine: “Armenian American Community Looks to Senate Confirmation Hearing for Answers to Amb. Evans Firing”
  4. Armenian National Committee of America – Press Release March 1, 2005 Արխիվացված Հոկտեմբեր 14, 2006 Wayback Machine: “Rep. Pallone Welcomes Amb. Evans’ Remarks Recognizing the Armenian Genocide”

Արտաքին հղումներ խմբագրել