Ջոն Դեյվիդ Վաշինգտոն

ամերիկացի դերասան և նախկին ֆուտբոլիստ

Ջոն Դեյվիդ Վաշինգտոն (անգլ.՝ John David Washington, հուլիսի 28, 1984(1984-07-28), Toluca Lake, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասան և նախկին ամերիկյան ֆուտբոլիստ։

Ջոն Դեյվիդ Վաշինգտոն
John David Washington
Դիմանկար
Ջոն Դեյվիդը 2018 թվականին
Ծնվել էհուլիսի 28, 1984 (39 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆորնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՄորհաուս քոլեջ և Քեմփբել Հոլի դպրոց
ՄասնագիտությունԴերասան, ֆուտբոլիստ
Գործունեություն1992-ներկա
ԾնողներԴենզել Վաշինգտոն,
Փոլետա Վաշինգտոն
 John David Washington Վիքիպահեստում

Վաղ կյանք և կարիերա խմբագրել

Ջոն Դեյվիդ ծնվել է 1984 թվականի հուլիսի 28-ին Լոս Անջելեսում` դերասան Դենզել Վաշինգտոնի և դերասանուհի Փոլետա Վաշինգտոնի ընտանիքում։ Ունի երկու քույր և մեկ եղբայր[2]։ Ջոն Դեյվիդն իր դերասանական առաջին քայլերը արել է 1992 թվականին՝ նկարահանվելով հոր մասնակցությամբ «Malcolm X» ֆիմում[3]։

Դպրոցական տարիներին ամերիկյան ոճի ֆուտբոլով զբաղվելուց հետո, 2006 թվականին նա սկսեց իր պրոֆեսիոնալ կարիերան[2]։ Մի քանի ակումբում խաղալուց հետո, 2012 թվականին նա ավարտեց ֆուտբոլային կարիերան և սկսեց զբաղվել դերասանությամբ[2]։ Ջոն Դեյվիդը իր առաջին մեծ դերը ստացավ 2013 թվականին «Ballers» սերիալում[3], որի պրեմիերան կայացավ 2015 թվականին HBO հեռուստաալիքով։ Նա այդ սերիալում մարմնավորում է ֆուտբոլիստ Ռիկի Ջերեթի կերպարը[3]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Անվանում Դեր
1992 «Malcolm X» աշակերտ Հարլեմի դպրոցում
2017 «Love Beats Rhymes» Մալիկ
2018 «Monsters and Men» Դենիս Վիլյամս
«Monster» Ռիչարդ Էվանս
«BlackkKlansman» Ռոն Ստալվորթ
«The Old Man and the Gun» Քելի

Հեռուստասերիալներ խմբագրել

Տարի Անվանում Դեր
2015–2018 «Ballers» Ռիկի Ջերեթ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. 2,0 2,1 2,2 «John David Washington: 5 Things To Know About Denzel's Hunky Son». Hollywood Life. 2015 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.
  3. 3,0 3,1 3,2 «John David Washington To Co-Star In HBO's 'Ballers', Robert Hoffman In E!'s 'Songbyrd'». Deadline Hollywood. 2013 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Դեյվիդ Վաշինգտոն» հոդվածին։