Ջոն Բենսոն (անգլ.՝ John Prentiss Benson, 1865[1][2][3][…], Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ - 1947[1][2][4][…] կամ նոյեմբերի 16, 1947(1947-11-16)[5]), ամերիկացի ճարտարապետ և ծովանկարիչ[6]։

Ջոն Բենսոն
Ծնվել է1865[1][2][3][…]
ԾննդավայրՍեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել է1947[1][2][4][…] կամ նոյեմբերի 16, 1947(1947-11-16)[5]
ԳերեզմանՀարմոնի Գրուվ գերեզման
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունճարտարապետ և նկարիչ
 John Benson Վիքիպահեստում

Կյանք և աշխատանք խմբագրել

Ծնվել է 1865 թվականի փետրվարի 8-ին Մասսաչուսեթս նահանգի Սեյլեմ քաղաքում, նկարիչ Ֆրենկ Բենսոնի եղբայրն է։ Ճարտարապետի կրթություն է ստացել Ժյուլիանի ակադեմիայում և Փարիզի Գեղարվեստի դպրոցում։ Վերադառնալով ԱՄՆ` 1893 թվականին նա ամուսնացել է Սառա Բիսել Վիթմանի հետ, նրանք ապրում էին Նյու Ջերսի նահանգի Պլեյնֆիլդ քաղաքում, այնուհետև տեղափոխվել են Նյու Յորքի Ֆլաշինգ քաղաք։

Բենսոնն աշխատել է Նյու Յորքի McKim, Mead & White ճարտարապետական ֆիրմայում։ Այնուհետև իր ընկերոջ` Ալբերտ Լևրեթ Բրոքվեյի հետ (ում հետ կրթություն էր ստացել Եվրոպայում) ստեղծել են իրենց սեփական` Բենսոն և Բրոքվեյ (անգլ.՝ Benson and Brockway) ընկերությունը։ 1922 թվականին Բենսոնն աշխատել է որպես ճարտարապետ։ Այդ ժամանակ նա իր կնոջ հետ մեկնել է Անգլիա, որտեղ ստուդիա է վարձել և նկարել մի քանի կտավ։ Նա իր նկարները ուղարկել է Նյու Յորքի Քենեդի պատկերասրահ (անգլ.՝ Kennedy Galleries), որտեղ դրանք վաճառվել են։ Այնուհետև Ջոնը թողել է ճարտարապետական աշխատանքը և լիովին նվիրվել է նկարչությանը։ Կնոջ հետ տեղափոխվել են Մեն նահանգի Քիթերի քաղաք, որտեղ գնել են իրենց սեփական տունը Փիսքաթաքվա գետի վրա, որն իրենք կոչել են «Ուռիների ափ»[7][7]։

Մահացել է 1947 թվականի նոյեմբերի 16-ին Մեն նահանգի Քիթերի քաղաքում։ Թաղվել է Մասսաչուսեթս նահանգի Սեյլեմ քաղաքի «Համերաշխության պուրակ» գերեզմանատանը[8]։ Ջոն Բենսոնը ստեղծել է ավելի քան 500 կտավ։ Նրա կտավները կարելի է տեսնել ԱՄՆ-ի բազմաթիվ թանգարաններում։ 1968 թվականին Սեյլեմ քաղաքի Փիբոդի թանգարանում կազմակերպվել է նկարչի աշխատանքների հետահայաց ցուցադրություն[7]։

Նկարներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Nicholas J. Baker, John Prentiss Benson — American Marine Artist, 2008.
  • Charles Penrose, John P. Benson. American Artist (1865-1947) An Affectionate Tribute, 1949.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Union List of Artist Names
  3. 3,0 3,1 Swartz A. Open Library — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Répertoire des artistes (ֆր.)
  5. 5,0 5,1 5,2 Find A Grave — 1996.
  6. About John Benson (անգլ.)
  7. 7,0 7,1 7,2 «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  8. John Prentiss Benson (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել