Ջոն Բելինգհեմ (անգլ.՝ John Bellingham 1769, St Neots, Հանթինգդոնշայը, Քեմբրիջշիր, Քեմբրիջշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - մայիսի 18, 1812(1812-05-18), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի վաճառական, մարդասպան, որը սպանեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Սպենսեր Պերսեվալին։

Ջոն Բելինգհեմ
անգլ.՝ John Bellingham
Դիմանկար
Ծնվել է1769
ԾննդավայրSt Neots, Հանթինգդոնշայը, Քեմբրիջշիր, Քեմբրիջշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էմայիսի 18, 1812(1812-05-18)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունմարդասպան և վաճառական
 John Bellingham Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Բելինգհեմի վաղ կյանքի վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան, նրա մահից հետո վաղ կյանքի մասին ունեցած տեղեկությունները կարելի է ասել այնքան էլ ճշգրիտ չեն։ Ընտանիքի, ընկերների հիշողությունները հիմք կարող են հանդիսանալ և կարելի է ասել[1], որ նա ծնվել է Հանթինգդոնշիր նահանգի Սեթ Նեոտս քաղաքում, սակայն մեծացել է Լոնդոնում, իսկ տասնչորս տարեկան հասակում սովորել է ոսկերչություն Ջեյմս Լովի մոտ։ Երկու տարի անց Գրավսենդից գնաց Չինաստան Հարթվելի առաջին նավակությանը՝ որպես ծովային ենթասպա։ 1787 թվականին մայիսի 22-ին տեղի ունեցավ խռովություն, որն էլ հանգեցրեց նավի խորտակմանը։

1794 թվականի սկզբին Բելինգհեմ անունով անձը Լոնդոնի Օքսֆորդ փողոցում գործարան բացեց, սակայն այն հաջողության չհասավ և մարտ ամսին սեփականատերը սնանկ ճանաչվեց։ Հստակ տեղեկություն չէ, որ դա նա է եղել, բայց այնուհանդերձ, նա հաստատ աշխատել է որպես քարտուղար 1790-ականների վերջին հաշվիչ տանը։ 1800-ականներին նա տեղափոխվել է Արխանգելսկ՝ Ռուսաստան, որպես արտահանողների և ներկրողների գործակալ։1802թվականին նա վերադարձավ Անգլիա, երբ Լիվերպուլում առևտրի ոլորտում միջնորդ էր հանդիսանում։ 1803 թվականին նա ամուսնացավ Մերի Նեվիլի հետ։ 1804 թվականին նա վերադարձավ Արխանգելսկ՝ որպես արտահանման ներկայացուցիչ։

Ռուսական բանտարկություն խմբագրել

1803 թվականի աշնանը Լոնդոնի Լլոյդսում ապահովագրված նավը` Սոլեուրը[2], որը երբեմն հայտնի է Սոջուս անվամբ կորել էր Սպիտակ ծովում։ Նավի տերերը (Ռ. Վան Բրիենենի ընտանիքը), հայց են ներկայացրել իրենց ապահովագրության վերաբերյալ, սակայն անանուն նամակում նշված էր, որ նավը սաբոտաժի է ենթարկվել։ Սոլոման Վան Բրիենենը Կարծում էր, որ այդ ամենի հեղինակը Բելինգհեմն է և վրեժ լուծեց՝ մեղադրելով նրան 4,890 ռուբլի պարտքի մեջ քանի որ նա էր եղել լիազորված անձը։ 1804 թվականի նոյեմբերի 14-ին Բելինգհեմը պատրաստվում էր վերադառնալ Բրիտանիա Ռուսաստանից, սակայն իր ճանապարհորդական անցաթուղթը վերցրել էին ենթադրյալ պարտքի պատճառով։ Վան Բրիենենը համոզեց տեղի նահանգապետին, որպեսզի նա բանտարկի Բելինգհեմին դրանից հետո նրան տեղափոխեցին ռուսական բանտ։ Մեկ տարի անց նա ազատ արձակվեց և գնաց Սանկտ Պետերբուրգ որտեղ էլ փորձեց մեղադրանք առաջադրել գլխավոր Նահանգապետի վերաբերյալ։ Այդ ամենը զայրույթ առաջացրեց Ռուսաստանի իշխանություններին, ովքեր մեղադրեցին նրան Արխանգելսկը գաղտնի կերպով լքելու մեջ։ Նրան կրկին բանտարկեցին մինչև 1808 թվականի հոկտեմբեր, իսկ հետո ազատ արձակեցին՝ երկիրը չլքելու պայմանով։ Հուսահատությունից դրդված նա դիմեց ցարին։ 1809 թվականի դեկտեմբերին նա թույլտվություն ստացավ լքել Ռուսաստանը և գնաց Անգլիա։

Վարչապետի սպանություն խմբագրել

Երբ արդեն իր տանն էր Բելինգհեմը խնդրեց Միացյալ Թագավորությանը՝ իր ազատազրկման համար փոխատուցում ստանալու։ Նրա խնդրանքը մերժման արժանացավ, քանի որ Միացյալ Թագավորությունը 1808 թվականի նոյեմբերին խզել էր իր դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Բելինգհեմի կինը խնդրեց նրան, որ նա հրաժարվի այդ մտքից, մեծ դժվարությամբ, բայց դա նրան հաջողվեց։

1812թվականին նա նորից սկսեց փոխատուցում պահանջել։1812 թվականին Բելինգհեմը նորից վերականգնեց փոխատուցում շահելու իր փորձերը։ Ապրիլի 18-ին նա գնաց Արտաքին գործերի նախարարություն, որտեղ քաղաքացիական ծառայողն ասաց նրան, որ կարող է ցանկացած միջոց ձեռնարկի, որը նպատակահարմար կգտնի։

Ապրիլի 20-ին Բելինգհեմը Սկիներ 58 փողոցից զենք վաճառողից ձեռք բերեց երկու 50 տրամաչափի (12,7մմ) ատրճանակ։ Նա իր վերարկուի ներսում ուներ փոքրիկ գրպան։Այդ ժամանակներում նրան հաճախ էին տեսնում Համայնքների պալատի նախասրահի մոտ։ 1812 թվականի մայիսի 11-ին իր ընկերոջ ընտանիքին նկարների ցուցահանդես ուղեկցելուց հետո հանկարծ հիշեց, որ չավարտած գործ ունի։ Նա ուղևորվեց դեպի Խորհրդարան և սպասեց նախասրահում։ Երբ հայտնվեց Վարչապետ Սպենսեր Պերսեվալը, Բելինգհեմը առաջ գնաց և կրակեց ուղիղ սրտին։ Հետո հանգիստ նստեց նստարանին։ Նրան անմիջապես ճանաչեց «Լիվերպուլի» պատգամավոր Իսահակ Գասկոյնը։

Դատավարություն, մահապատիժ, ժառանգություն խմբագրել

 
19-րդ դար-ում Սպենսեր Պերսեվալի սպանությունը

1812 թվականի մայիսի 15-ին ուրբաթ օրը Օլդ Բեյլիում Ջոն Բելինգհեմը դատապարտվեց։ Նա պնդում էր ,որ մեծ ցանկություն ուներ գնդակահարել Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին, պնդում էր նաև, որ նա զոհ կարգավիճակում լինելով է սպանել նրան։ Նա դատարանում հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ ասելով[3]՝

Հիշեք պարոնայք թե ինչպիսի իրավիճակում էի հայտնվել ես, հիշեք այն, որ նրա պատճառով է իմ ընտանիքը քանդվել ու նա եղել իմ կործանման պատճառը։Նա միշտ ցանկացել է, որ արդարությունը երբեք չվերականգնվի նա պատսպարվել էր իր պատկերացրած անվտանգության հետևում, ոտնահարում էր օրենքը՝ պատկերացնելով թե ինքը երբեք հատուցման առջև չի կանգնի։ Ես պահանջում եմ, որ յուրաքանչյուր անգլիացի ունենա իր իրավունքը և արտոնությունը։ Պարոնայք, երբ նախարարը իրեն օրենքից վեր է դասում ինչպես օրինակ պարոն Պերցեվալը, նա դա անում էր իր անձնական վտանգների համար։Եթե այս ամենը տեղի չունենար, ապա նախարարը բացահայտ կերպով օրենքը կդարձներ իրենը, իսկ այդ ժամանակ ի՞նչ կլիներ Ձեզ հետ։Հավատում եմ, որ սա մեծ դաս կլինի գալիք նախարարների համար և նրանք սրանից հետո ամեն բան արդար կանեն, որոհետև, եթե հասարակության վերին շերտերին թույլ տրվի անպատժելիորեն սխալ գործել, ապա ստորադասները շուտով կդառնան ամբողջովին կոռումպացված։ Պարոնայք իմ կյանքը Ձեր ձեռքերում է և ես ամբողջովին ապավինում եմ արդարությանը։ Ապացույցներ ներկայացվեցին, որ Բելինգհեմը հոգեկան հիվանդ է, բայց դատավորը՝ Սըր Ջեմս Մենսֆիլդը, չհավատաց այդ ամենին։Բելինգհեմը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց մահապատժի[3]։ Երեք օր անց նրան հասարակության աչքի առաջ կախաղան հանեցին։ Ֆրանսիացի Ռենե Մարտին Պիլեն, որը տաս տարի Անգլիայում էր եղել և նյութ էր պատրաստել ՝ ինչպիսի տրամադրվածություն ուներ ամբոխը մահապատժի ժամանակ[4]։

Հաջողություն խեղճ մարդ դուք պատասխան տվեցիք Ձեր երկրի օրենքների պատճառով, Աստված օրհնի Ձեզ։ Դուք կարևոր ծառայություն եք մատուցել ձեր երկրին, նախարարներին սովորեցրել եք, որ նրանք պետք է արդարություն պահեն և լսեն, երբ նրանց հարց ուղղվի։ Բելինհեմի այրու և երեխաների միջև նվիրատվությունը բաժանվեց նրանց կարողությունը տասն անգամ ավելի շատ էր քան նրանք սպասում էին։ Հաջորդ տարի նրա այրին կրկին ամուսնացավ։ Բելինգհեմի գանգը պահվում է Բարտսի պաթոլոգիայի թանգարանում[5]

 
Ջոն Բելինգհեմի ժամանակից ձևով փորագրված լուսանկարը

2009թվականի սեպտեմբերին Տեղական Պատկերության Ընկերությունը հուշատախտակ էր փակցրել Բելլինգհեմ Հաուսի վրա։ Ասում են՝ Բելինգհեմի ծննդավյրը Հանթինգդոն փողոցի և Քեմբրիջ փողոցի անկյունում գտնվող տունն է[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The St Neots assassin». BBC. 2002.
  2. Thus transcribed in Proceedings of the Old Bailey.
  3. 3,0 3,1 Old Bailey Proceedings Online, Trial of JOHN BELLINGHAM, murder. (t18120513-5, 13 May 1812).
  4. Views of England, During a Residence of Ten Years; Six of Them as a Prisoner (1816) René Martin Pillet, pp. 24-5
  5. Author, Gentle (2013 թ․ օգոստոսի 14). «At Barts Pathology Museum». Spitalfields Life. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին. {{cite web}}: |last1= has generic name (օգնություն)
  6. «The New Plaques». St Neots Local History Society. 2010. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել