Ջոնի Ռ. Քեշ (անգլ.՝ Johnny Cash, փետրվարի 26, 1932(1932-02-26)[2][3][3][…], Քինգսլենդ, Քլիվլենդի շրջան, Արկանզաս, ԱՄՆ - սեպտեմբերի 12, 2003(2003-09-12)[2][3][3][…], Նաշվիլ, ԱՄՆ[1]), ամերիկացի երգիչ, առանցքային դեր ունի քանթրի երաժշտության մեջ, համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ երաժիշտներից մեկը։

Ջոնի Քեշ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Johnny Cash
Ի ծնե անունՋոն Ռ. Քեշ
John R. Cash
Ծնվել է1932 փետրվարի 26
Քինգսլենդ, Արկանզաս, ԱՄՆ Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քինգսլենդ, Քլիվլենդի շրջան, Արկանզաս, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 12, 2003(2003-09-12) (տարիքը 71)
Նեշվիլ, Թենեսի, ԱՄՆ
Նաշվիլ, ԱՄՆ[1]
ԳերեզմանHendersonville Memory Gardens
Ժանրերքանթրի, ռոք, ռոքաբիլի, , բլյուզ, ֆոլք, գոսպել
ՄասնագիտությունԵրգիչ, երգահան, դերասան, գրող
Երգչաձայնբաս-բարիտոն
ԳործիքներՎոկալ, կիթառ
Գործունեություն1954–2003 թթ.
ԼեյբլSun Records, Columbia Records, Mercury Records, American Recordings, Քեշի տուն, Legacy Recordings
ԱնդամակցությունThe Highwaymen?, Million Dollar Quartet?, Johnny Cash and the Tennessee Two? և Johnny Cash & June Carter?
ԿապվածThe Tennessee Three, The Highwaymen (country supergroup), June Carter Cash, The Statler Brothers, The Carter Family, The Oak Ridge Boys, Area Code 615 (band), Roy Orbison, Jerry Lee Lewis, Carl Perkins
ԱմուսինՎիվիան Լիբերտո և Ջուն Կարտեր Քեշ
Պարգևներ
Կայքjohnnycash.com
 Johnny Cash Վիքիպահեստում

Չնայած այն հանգամանքին, որ նրան համարում էին քանթրիի իկոնա, նա հանդես էր գալիս նաև ռոքաբիլի, ռոքնռոլ ոճերում։ Շնորհիվ իր երաժշտության, ոճին ու ապրելակերպին բեմի վրա և նրանից դուրս, նա արժանացավ երաժշտասերների մի մեծ բանակի համակրանքին, որը դուրս էր նույնիսկ քանթրի երաժշտության սահմաններից։ Ինքն իրեն համարում էր «քրիստոնեական քանթրիի» կատարող։

Ջոնի Քեշի հետ է ասոցացվում՝ «Մարդը սևի մեջ» ( անգլ. Mаn In Black) արտահայտությունը, քանի որ 1960-ականներին նրան բնորոշ էր մուգ գույնի հագուստ կրելը (պատճառը Քեշը բացատրում է համանուն երգի մեջ՝ «Man in Black» 1971 թ)։

Կենսագրություն խմբագրել

Ջոնի Քեշը ծնվել է ֆերմերների՝ Ռեյ և Քերրի Քեշերի ընտանիքում։ Երեք տարի հետո, համաձայն Ֆրանկլին Ռուզվելտի ագրոծրագրին, ընտանիքը տեղափոխվում է Արկանզաս նահանգի հյուսիս-արևելք։ Բամբակի և հացահատիկային բույսերի մշակման համար նրանց տրամադրել էին 20 հեկտար հողատարածք, իսկ փոքրի Ջեյ-Արը, հենց այդպես էին անվանում նրան ընտանիքում, 5 տարեկանից իր ընտանիքի հետ միասին աշխատում էր դաշտում։

1950 թվականին ավարտելով դպրոցը նա մեկնում է Դետրոիդ (նահանգ Միչիգան), աշխատանք գտնելու նպատակով, և գործի անցնում Pontiac մեքենաների գործարանում։ Որոշ ժամանակ աշխատելուց հետո հավաքագրվեց ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում, իսկ Տեխասում ուսուցումից հետո, որտեղ նա ծանոթանում է իր ապագա կնոջ Վիվիան Լիբերտոյի հետ, նրան ուղարկում են ծառայության Գերմանիա։ Ծառայության ընթացքում նա կազմում է իր առաջին խումբը The Landsberg Barbarians:

 
Ջոնի Քեշ, 1955 թ., նկարը` Sun Records-ի

1954 թվականի զինվորական ծառայության ավարտից հետո Ջոնը ամուսնանում է Վիվիանի հետ, ինչից հետո նորապսակները տեղափոխվում են Մեմֆիս։ Ջոնը շատ բնագավառներում է աշխատել, բայց միշտ գնում էր Sun Records ստուդիա՝ Սեմ Ֆիլիպսի մոտ լսումների։ Նրան մերժում էին անհատական ձայնագրման համար, այդ ժամանակ նա գտնում է իր նմաններին և կազմում The Tennessee Three խումբը։ Չնայած այն հանգամանքին, որ նրանց «Hey Porter» սինգլը երաժշտական չարթերում չհայտնվեց Ֆիլիպսը նրանց հետ պայմանագիր կնքեց, ինչից հետո բենդը 1955 թվականից սկսեց ձայնագրվել և ճամփորդել։

Բոլոր համերգները Քեշը սկսում էր ավանդույթ դարձած արտահայտությամբ՝ «Բարև ձեզ։ Ես Ջոնի Քեշն եմ»։ Sun Records-ում ձայնագրած առաջին հիթերից մեկը «Folsom Prison Blues» և «I Walk The Line» էին - հենց նրանք Քեշին համազգային ճանաչում բերեցին։ 1957 թվականին Քեշի Sun Records-ից տեղափոխվում է Columbia Records:

Քանթրիի պատմության մեջ Քեշն համարվում է ամենահաջողակ կատարողներից մեկը, նա վաճառել է շուրջ 50 միլիոն ձայնասկավառակ։ Այս ամենի հետ մեկտեղ նրա ձայնագրությունները, օրինակ «Folsom Prison Blues», դարձել են դասական գործեր ռոքաբիլի ժանրում։

Հիշողություն խմբագրել

 
Ջոնի Քեշը կադիլակի ղեկին «One Piece at a Time»

Սթիվեն Քինգը իր «Մութ աշտարակը.մաս երկրորդ» վեպում Քեշին հիշատակում է Հենրի Դինի մահվան զառացանքի մեջ, իսկ «Հուսահատություն» վեպում Քեշի երաժշտությունը հնչում է ռադիոյով։

Alabama 3 խումբը ի պատիվ Ջոնի երգ է գրել «Hello… I’m Johnny Cash» վերնագրով (եթե հիշում եք Ջոնին այդպես էր սկսում իր համերգները։

Ջոնի Քեշի մասին վավերագրական ֆիլմում՝ «Անցնել սահմանը» (2005 թ.), նրան մարմնավորել է Խոակին Ֆենիկսը, ում ընտրել էր հենց ինքը Քեշը։ Նա չապրեց մինչև «Անցնել սահմանը» վավերագրական ֆիլմի ծաղրանման տարբերակը դուրս գալը ՝ «Վերելքներ և վայրեջքներ.Դյու Կոկսի պատմությունը»։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիայում ձայնագրվածներ խմբագրել

  • With His Hot and Blue Guitar|Johnny Cash with His Hot and Blue Guitar (1957)
  • Sings the Songs That Made Him Famous (1958)
  • The Fabulous Johnny Cash (1959)
  • Greatest! (1959)
  • Songs of Our Soil (1959)
  • Sings Hank Williams (1960)
  • Ride This Train (1960)
  • Now, There Was a Song! (1960)
  • Now Here’s Johnny Cash (1961)
  • The Sound of Johnny Cash (1962)
  • All Aboard the Blue Train (1962)
  • Blood, Sweat, and Tears (1963)
  • The Original Sun Sound of Johnny Cash (1964)
  • I Walk the Line (1964)
  • Bitter Tears: Ballads of the American Indian (1964)
  • Orange Blossom Special (1965)
  • Sings the Ballads of the True West (1965)
  • Everybody Loves a Nut (1966)
  • Happiness Is You (1966)
  • From Sea to Shining Sea (1968)
  • Hello, I’m Johnny Cash (1970)
  • Man in Black (1971)
  • A Thing Called Love (1972)
  • America: A 200-Year Salute in Story and Song (1972)
  • Any Old Wind That Blows (1973)
  • Ragged Old Flag (1974)
  • Junkie and the Juicehead Minus Me (1974)
  • The Johnny Cash Children’s Album (1975)
  • John R. Cash (1975)
  • Look at Them Beans (1975)
  • One Piece at a Time (1976)
  • The Last Gunfighter Ballad (1977)
  • The Rambler (1977)
  • I Would Like to See You Again (1978)
  • Gone Girl (1978)
  • Silver (1979)
  • Rockabilly Blues (1980)
  • The Baron (1981)
  • Johnny 99 (1983)
  • Rainbow (1985)
  • Johnny Cash Is Coming to Town (1987)
  • Classic Cash: Hall of Fame Series (1988)
  • Water from the Wells of Home (1988)
  • Boom Chicka Boom (1990)
  • The Mystery of Life (1991)
  • American Recordings (альбом)|American Recordings (1994)
  • Unchained (1996)
  • American III: Solitary Man (2000)
  • American IV: The Man Comes Around (2002)
  • Unearthed (2003)
  • American V: A Hundred Highways (2006)
  • American VI: Ain’t No Grave (2010)
  • Out Among the Stars (2014)

Հայտնի երգեր խմբագրել

  • «Hey Porter» (1956, Johnny Cash with His Hot and Blue Guitar)
  • «I Walk the Line» (1956, Johnny Cash with His Hot and Blue Guitar)
  • «Folsom Prison Blues» (1956, Johnny Cash with His Hot and Blue Guitar)
  • «Ring of Fire» (1963, Ring of Fire)
  • «Casey Jones» (1963, Blood, Sweat and Tears)
  • «Cocaine Blues» (1968, At Folsom Prison)
  • «A Boy Named Sue» (1969, At San Quentin)
  • «Man in Black» (1971, Man in Black)
  • «Ghost Riders in the Sky» (1979, Silvert)
  • «Solitary Man» (2000, American III: Solitary Man)
  • «Hurt» (2002, American IV: The Man Comes Around)
  • «The Man Comes Around» (2002, American IV: The Man Comes Around)
  • «God’s Gonna Cut You Down» (2006, American V: A Hundred Highways)
  • «Ain’t No Grave» (2010, American VI: Ain’t No Grave)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #118519433 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Internet Broadway Database — 2000.

Արտաքին հղումներ խմբագրել