Ջոն Մ. «Ջամփին Ջոնի» Գրին (անգլ.՝ John M. "Jumpin' Johnny" Green, դեկտեմբերի 8, 1933(1933-12-08), Դեյթոն, Օհայո, ԱՄՆ - նոյեմբերի 16, 2023(2023-11-16)[1], Հանթինգտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։

Ջոնի Գրին
Johnny Green

Ջոն Գրինը «Նյու Յորք Նիքս»-ի կազմում
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Ծանր հարձակվող
Ի ծնե տրված անունը Ջոն Մ. «Ջամփին Ջոնի» Գրին
John M. "Jumpin' Johnny" Green
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 8, 1933(1933-12-08)
Ծննդավայր Դեյթոն, Օհայո, ԱՄՆ
Մահացել է նոյեմբերի 16, 2023(2023-11-16)[1] (89 տարեկան)
Վախճանի վայրը Հանթինգտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Հասակ 1,96 մ
Քաշ 91 կգ
Դպրոց Դանբար (Դեյթոն, Օհայո)
համալսարան Միչիգան Սթեյթ (1956-1959)
Դրաֆթի տարի 1959 / ռաունդ` 1 / ընտր.` 5-րդ
Դրաֆթ ակումբ Նյու Յորք Նիքս
Կարիերա սկիզբ 1959 թվական
Կարիերա ավարտ 1973 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 1057
  • Միավորներ՝ 12281 (11,6 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 9083 (8,6 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 1449 (1,4 փ/խ)

Խաղացողի կարիերա խմբագրել

Խաղացել է ծանր հարձակվողի դիրքում։ Սովորել է Միչիգան նահանգի համալսարանում։ 1959 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Նյու Յորք Նիքս» ակումբի կողմից՝ 5-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Բալտիմոր Բուլեթս», «Սան Դիեգո Ռոքեթս», «Ֆիլադելֆիա-76», «Ցինցինատի Ռոյալզ» և «Կանզաս Սիթի Օմահա Քինգս» ակումբների կազմում։ NBA-ում ընդհանուր առմամբ անցկացրել է 14 մրցաշրջան։ Չորս անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1962-1963, 1965 և 19711959 թվականին ընդգրկվել է NCAA երկրորդ համաամերիկյան հավաքականի մեջ։ NBA կարիերայի ընթացքում ընդհանուր առմամբ խաղացել է 1057 խաղ, որոնցում հավաքել է 12 281 միավոր (11,6 մ/խ), կատարել է 9083 անդրադարձ և 1449 փոխանցում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել