Ջոնաս Սոլք (անգլ.՝ Jonas Edward Salk, հոկտեմբերի 28, 1914(1914-10-28)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 23, 1995(1995-06-23)[1][2][3][…], Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի վիրուսաբան։ Հայտնի է որպես պոլիոմիելիտի դեմ առաջին պատվաստանյութեր մշակողներից մեկը (աշխատել է ամերիկացի գիտնականներ Հիլարի Կոպրովսկու և Ալբերտ Սաբինի հետ, ինչպես նաև սերտ համագործակցել է խորհրդային գիտնականներ Մ. Պ. Չումակովի և Սմորոդինցևի հետ)։

Ջոնաս Սոլք
անգլ.՝ Jonas Salk
Ծնվել էհոկտեմբերի 28, 1914(1914-10-28)[1][2][3][…]
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էհունիսի 23, 1995(1995-06-23)[1][2][3][…] (80 տարեկան)
Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանԼոս Անջելես
Բնակության վայր(եր)ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբժիշկ, կենսաբան, համաճարակաբան, գյուտարար, վիրուսաբան և իմունաբան
Հաստատություն(ներ)Փիթսբուրգի համալսարան
Գործունեության ոլորտՎիրուսոլոգիա և համաճարակաբանություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Phi Beta Kappa և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[5]
Ալմա մատերՄիչիգանի համալսարան, Նյու Յորք քաղաքի քոլեջ, Նյու Յորքի համալսարան, Նյու Յորքի համալսարանի բժշկական ֆակուլտետ և Ֆանի Էդել Ֆալկի լաբորատոր դպրոց
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6]
Գիտական ղեկավարThomas Francis, Jr.?
Եղել է գիտական ղեկավարRobert Lanza?
Պարգևներ
Ամուսին(ներ)Ֆրանսուազա Ժիլո
Երեխա(ներ)Peter L. Salk?, Darrell Salk? և Jonathan Salk?
Ստորագրություն
Изображение автографа
 Jonas Salk Վիքիպահեստում

Ընտանիք խմբագրել

Ծնվել է Լեհաստանից հրեա ներգաղթյալներ Դանիել և Դորա Սալքերի ընտանիքում։ Ջոնասն ունեցել է երկու եղբայր՝ Հերմանն ու Լին։ Ընտանիքն ապրել է Արևելյան Հարլեմում, այնուհետև Բրոնքսում, ապա Քուինսում։ Դանիել Սոլքը եղել է կանացի դերձակ և կարողացել է իր երեխաներին լավ դպրոց տալ։ Ջոնասը հաճախել է Նյու Յորքի քաղաքային քոլեջ։ Ավելի ուշ բժշկության դոկտորի կոչում է ստացել Նյու Յորքի համալսարանից։

1939 թվականի հունիսի 9-ին ամուսնացել է Դոննա Լինդսի Քալփինի հետ, ում հետ ծանոթացել է դեռ քոլեջում։ Նրանք ամուսնալուծվել են 1968 թվականին։ Ջոնասն ու Դոննան ունեցել են երեք երեխա՝ Փիթեր, Դարել և Ջոնաթան։

1970 թվականին ամուսնացել է ֆրանսիացի նկարիչ Ֆրանսուազա Ժիլոյի (ծնված 1921 թվականին) հետ, որը ժամանակին եղել է Պաբլո Պիկասոյի կինը և նրա երկու երեխաների մայրը։

Աշխատանք և հետազոտություն խմբագրել

1943 թվականին Սոլքը ստեղծել է գրիպի դեմ արդյունավետ պատվաստանյութ, որը լայնորեն օգտագործվել է ԱՄՆ-ի և Դաշնակիցների բանակներում Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին տարիներին։

1947 թվականից Սոլքը դասավանդել է Փիթսբուրգի համալսարանի բժշկական դպրոցում։

1948 թվականին մասնակցել է մի նախագծի, որը ֆինանսավորվել է մանկական կաթվածի ազգային հիմնադրամի կողմից՝ նպատակ ունենալով որոշել պոլիոմիելիտի վիրուսի տարբեր տեսակների քանակը։ Հետազոտության վրա աշխատելով՝ Սոլքը տեսել է պոլիոմիելիտի դեմ պատվաստանյութի մշակման համար այս ծրագիրն ընդլայնելու հնարավորություն։ Իր հավաքած փորձառու հետազոտական թիմի հետ միասին Սոլքը հաջորդ յոթ տարիները նվիրել է այդ աշխատանքին։

Նրանց հաջողվել է մշակել երկրորդ (Հիլարի Կոպրովսկիից հետո) ոչ ակտիվացված պատվաստանյութ։ 1952 թվականին ստացած հետազոտությունը, անհրաժեշտ ուսումնասիրություններից հետո, 1955 թվականի ապրիլի 12-ին ներկայացվել է աշխարհին[11]։

Սոլքը որոշել է չպատենտավորել պատվաստանյութը և դրանից որևէ շահույթ չստանալ՝ դրա գլոբալ բաշխումն առավելագույնի հասցնելու համար[12]։ Մշակված պատվաստանյութի (1956-1961) զանգվածային կիրառման արդյունքում, հատկապես վարակի ենթակա տարիքային խմբերի երեխաների շրջանում, դեպքերը նվազել են 96%-ով։

Իր կյանքի վերջին տարիներին Սոլքը մասնակցել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութի մշակմանը։

Մրցանակներ և ճանաչում խմբագրել

  • 1955՝ Կոնգրեսի ոսկե մեդալ
  • 1956՝ Լասկեր-ԴեԲակեյի մրցանակ՝ կլինիկական բժշկական հետազոտությունների համար
  • 1957՝ Ջոն Սքոթի մեդալ
  • 1962՝ Ռոբերտ Կոխի անվան մրցանակ
  • 1977՝ Նախագահի Ազատության մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Who Named It?
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2018.
  5. Notable Names Database — 2002.
  6. CONOR.Sl
  7. https://web.archive.org/web/20190402094610/http://iccr.gov.in/content/nehru-award-recipients
  8. Robert Koch Award
  9. https://www.robert-koch-stiftung.de/index.php?article_id=15&clang=0
  10. https://biologicalsciences.uchicago.edu/lecture-series/ricketts
  11. Byron Spice (2005 թ․ ապրիլի 4). «Tireless polio research effort bears fruit and indignation» (անգլերեն). Pittsburgh Post-Gazette. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21-ին.
  12. «About Jonas Salk – Salk Institute for Biological Studies». Salk Institute for Biological Studies. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.