Ջոնաթան Փրայս (անգլ.՝ Jonathan Pryce, [հունիսի 1, 1947(1947-06-01)[1], Carmel, Ուելս), վելշացի կինոյի և թատրոնի հայտնի դերասան և ռեժիսոր։ Խաղացել է ավելի քան յոթանասուն ֆիլմերում, այդ թվում և հանրահայտ «Բրազիլիա» ֆիլմի գլխավոր դերերում։

Ջոնաթան Փրայս
անգլ.՝ Jonathan Pryce
Ծնվել էհունիսի 1, 1947(1947-06-01)[1] (76 տարեկան)
ԾննդավայրCarmel, Ուելս
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1971)[2]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, improviser և դերասան
Ամուսին(ներ)Քեյթ Ֆահի
Համատեղ ապրող(ներ)Քեյթ Ֆահի
Պարգևներ և մրցանակներ

Իր դերասանական կարիերան սկսել է 1980-ականներին։ Առաջին ֆիլմը, որում նկարահանվել է Ջոնաթան Փրայսը դա 1982 թվականին լույս տեսած «Աղոթարար» ֆիլմն էր։

Կենսագրություն խմբագրել

Ջոնաթան Փրայսը ծնվել է Ուելսի հյուսիսում գտնվող Հոլլիվել քաղաքում՝ քաղաքի կառավարչական խորհրդի անդամի ընտանիքում։

20 տարեկան հասակում նա արդեն Մեծ Բրիտանիայի ամենավարկանշային դերասաններից էր, որը սովորում էր Լոնդոնի թագավորական դրամատիկական արվեստի ակադեմիայում։

Մի քանի տարի անց Լիվերպուլում հեղինակավոր դերասան-ռեժիսորը միանում է Նոթինգեմյան դրամատիկական թատրոնին և բեմադրում մի շարք թատերական ներկայացումներ, այդ թվում «Ըմբոստի հնազանդվելը» (1973 թվական), «Երերք քույրեր» (1973), «Կովկասյան կավճե շրջան» (1974) և այլն։

1979 թվականից Ջոնաթան Փրայսը սկսում է աշխատել «Թագավորական շեքսպիրյան թատերախմբում», որը այդ ժամանակահատվածում համարվում էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ամենանշանավոր ռեժիսորական թատրոնը։

Այս թատերախմբի կազմում Փրայսը կատարել է Պետրուչչիոյի, Օկտավիայի («Անտոնիո և Կլեոպատրա» ֆիլմում) և Անջելոյի («Սահմանը սահմանին» ֆիլմում)։

1980 թվականին դերասանը ստացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակը, Համլետի դերը կերտելու համար։ 1986 թվականին խաղացել է «Մակբետ» ողբերգության գլխավոր դերը։

Ավելի ուշ, նա խաղացել է այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Ալ Պաչինոն և Ռոբերտ դե Նիրոն։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան Փրայս» հոդվածին։