Ջոնաթան Սթիվենս Ջեքսոն (անգլ.՝ Jonathan Stevens Jackson, մայիսի 11, 1982(1982-05-11)[1], Օռլանդո, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկյան դերասան։

Ջոնաթան Ջեքսոն
Jonathan Jackson
Դիմանկար
Ջեքսոնը 2014 թվականի «Նեշվիլլ» սերիալի շրջագայության շրջանականերում եղած համերգի ժամանակ։
Ծնվել էմայիսի 11, 1982(1982-05-11)[1] (41 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Օռլանդո
ՔաղաքացիությունԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասան
Գործունեություն1993 — իրական ժամանակը
ԱմուսինLisa Vultaggio?
Պարգևներ և
մրցանակներ
 Jonathan Jackson Վիքիպահեստում

Կյանքը և գործունեությունը խմբագրել

Ծնվել է ԱՄՆՖլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում, սակայն մեծացել է Վաշինգտոնում[2][3]։ Ծնվել է 7 օրվա ադվենտիստների ընտանիքում։ Երբ Ջեքսոնն ինը տարեկան էր, ծնողները դուրս են եկել այդ կազմակերպությունից[4]։ 2012 թվականին իր ընտանիքի հետ միասին կրոնափոխվում է և դառնում ուղղափառ[5]։

1993 թվականին Ջեքսոնն ստացավ Լակի Սպենսերի դերը «Գլխավոր հիվանդանոց» հեռուստասերիալում, որտեղ խաղաց մինչև 1999 թվականը։ Նա սերիալներում իր կատարած դերերի համար է 1995 թվականին, 1998 թվականին և 1999 թվականին արժանացել է «Էմմի» մրցանակի[6]։ 2009 թվականին վերադառնալով շոու շահեց ևս երկու «Էմմի» (2011 թ. և 2012 թ.)[6]:

Ջեքսոնը նկարահանվել է մի քանի ֆիլմերում, որոնցից են «Կորած ճամբարը», «Օվկիանոսի հատակին», «Ծայրին», «Անքնություն», «Անմահները», «Կեղտոտ պարեր 2։ Հավանային գիշերներ» և «Ճահիճ» ֆիլմերը։ 2004 թվականի ֆիլմերից մեկում իր դերի համար ստացել է «Սատուրն» մրցանակը[6]։ Բացի այդ, նա հայտնվեց «Ծառերից մեկի բլուրը» և «Տերմինատոր։ Պայքար ապագայի համար» սերիալներում, իսկ 2012 թվականին ստացավ Էյվերի Բարլկիի մշտական դերը «Նեշվիլլ» սերիալում[7]։

Ամուսնացել է Լիզա Վալտագգիոյի հետ։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1993—1999, 2009—2011 — Գլխավոր հիվանդանոցը/General Hospital
  • 1994 — Կորած ճամբարը/Camp Nowhere
  • 1999 — Օվկիանոսի հատակին/The Deep End of the Ocean
  • 2000 — Մանուշակագույն ամպի թակարդում/Trapped in a Purple Haze
  • 2001 — Կմախքները պահարանի մեջ/Skeletons in the Closet
  • 2001 — Ծայրին/On the Edge
  • 2002 — Անքնություն/Insomnia
  • 2002 — Անմահները/Tuck Everlasting
  • 2004 — Կեղտոտ պարեր 2։ Հավանային գիշերներ/Dirty Dancing: Havana Nights
  • 2004 — Վերևից դեպի լողավազան/Riding the Bullet
  • 2005 — Ճահիճ/Venom
  • 2006 — Փոքր բիզնես «Սպանություն» անվանումով/A Little Thing Called Murder
  • 2008 — Ծառերից մեկի բլուրը/One Tree Hill
  • 2008— 2009 — Տերմինատոր։ Պայքար ապագայի համար/Terminator: The Sarah Connor Chronicles
  • 2010 — Խորտակում/Kalamity
  • 2012 — 2016 — Նեշվիլլ/Nashville

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. Jonathan Jackson profile at FilmReferebce.com
  3. Jewett, Dave (1997 թ․ հոկտեմբերի 6). «Article: Jackson Scores A Role In Major Film». The Columbian. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. Актер Джонатан Джексон — о своем трудном пути к православию : Православие и мир
  5. Популярный американский актёр публично исповедал Православие
  6. 6,0 6,1 6,2 «Awards for Jonathan Jackson». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 8-ին.
  7. Morgan Jeffery (23 февраля 2012). «'Nashville' pilot adds 'General Hospital' star Jonathan Jackson». Digital Spy. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին. «Jonathan Jackson has joined ABC's musical pilot Nashville.»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնաթան Ջեքսոն» հոդվածին։