Ջոկեր (անգլ.՝ Joker), ամերիկյան հոգեբանական թրիլլեր, որը նկարահանել է ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը։ Գլխավոր դերում ՝ Հոակին Ֆենիքսն է[5][6][7][8]։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունենում Չիկագո քաղաքում։ Ֆիլմի սյուժեն պատմում է Ջոկերի ծագման մասին և ոչ մի կապ չունի DC-ի կոմիքսների հիման վրա նկարահանված այլ ֆիլմերի հետ։

Ջոկեր
անգլ.՝ Joker
Երկիր ԱՄՆ
Ժանրքրեական ֆիլմ, թրիլեր, դրամա և հոգեբանական թրիլեր ֆիլմ
ԹեմաՋոկեր
ՀիմքՋոկեր
Թվականօգոստոսի 31, 2019
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹոդ Ֆիլիպս[1]
ՊրոդյուսերԹոդ Ֆիլիպս, Էմմա Թիլինջեր Քոսքոֆ և Բրեդլի Քուփեր
Սցենարի հեղինակԹոդ Ֆիլիպս և Սքոթ Սիլվեր
ԴերակատարներՀոակին Ֆենիքս, Զազի Բիթց, Ռոբերտ Դե Նիրո, Ֆրենսիս Քոնրոյ, Բրայան Քոլեն, Մարկ Մերոն, Բիլ Քեմփ, Բրեթ Քալեն, Գլեն Ֆլեշլեր, Դուգլաս Հոջ, Ջոշ Փեյս, Շի Ուինգհեմ, Hannah Gross?, Carrie Louise Putrello?, Dante Pereira-Olson?, Leigh Gill?, Շարոն Վաշինգտոն, Բրայան Թայրի Հենրի, Ben Warheit?, Մայքլ Բենց, Carl Lundstedt?, Gary Gulman? և Ջասթին Տերու
ՕպերատորԼոուրենս Շեր
ԵրաժշտությունՀիլդուր Գուդնադոտիր
ՄոնտաժՋեֆ Գրոթ
Պատմվածքի վայրԳոթեմ Սիթի
Նկարահանման վայրՆյու Յորք, Bedford Park Boulevard?[2] և Hudson County Courthouse?[2]
ԿինոընկերությունWarner Bros., DC Entertainment, Village Roadshow Pictures, DC Studios և Warner Bros. Pictures
Տևողություն123 րոպե
Բյուջե55 000 000 $
Շահույթ1 074 458 282 $[3], 335 477 657 $[3] և 96 202 337 $[4]
ՀաջորդՋոկեր: Խելագարություն երկուսով
Պաշտոնական կայքէջ
 Joker (2019 film) Վիքիպահեստում

Պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 31-ին Վենետիկի 76-րդ կինոփառատոնում, որտեղ Ֆիլմը շնորհվել է գլխավոր մրցանակին՝ «Ոսկե առյուծ»։ Ֆիլմը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 4-ին[9]։ Ֆիլմը համախմբել է ավելի քան մեկ միլիարդ դոլար արժողությամբ համաշխարհային տոմսարկղերում, ինչը թույլ է տվել այն զբաղեցնել յոթերորդ տեղը՝ 2019 թվականի ամենաբարձր գումար վաստակած ֆիլմերի ցանկում և դարձել ամենաշատ գումար վաստակած R կատեգորիայի ֆիլմը պատմության մեջ։

«Օսկար» 92-րդ մրցանակաբաշխության ժամանակ «Ջոկեր» ֆիլմն առաջադրվել է տասնմեկ կատեգորիաներում, ներառյալ լավագույն ֆիլմն ու լավագույն ռեժիսուրան՝ հաղթելով երկու անվանակարգերում․ Հոասկին Ֆենիքսը արժանացել է Օսկար լավագույն դերասանի համար մրցանակին, իսկ ֆիլմի կոմպոզիտոր Հիլդուր Գուդնադոուտիրը՝ ֆիլմի լավագույն երաժշտության համար։ Ֆենիքսը և Գուդնադոուտիրը նաև ստացել են «Ոսկե գլոբուս» և BAFTA։

Սյուժե խմբագրել

Գոթեմ Սիթի, 1980-ական թվականների սկիզբ[10]։ Քաղաքում գործում էին գործադուլային կոմունալ ծառայություններ, տիրում էր գործազրկություն։ Արթուր Ֆլեք անունով անհաջողակ կատակերգուն ապրում էր իր հիվանդ մոր՝ Պենի Ֆլեքի հետ։ Նա աշխատում էր որպես ծաղրածու ոչ մեծ զվարճանքի գործակալությունում և երազում էր սթենդափ-կատակերգուի կարիերայի մասին։ Նրա կուռքը հանրահայտ հեռուստահաղորդավար Մյուրեյ Ֆրանկլինն էր, ում երեկոյան շոուն Արթուրն իր մոր հետ նայում էր ամեն օր և Արթուրը անգամ պատկերացնում էր, թե ինչքան ջերմ կլիներ նրանց հանդիպումը իրական կյանքում։ Բացի այդ, Արթուրը նաև տառապում էր նյարդաբանական խանգարումով, որը նրան ստիպում էր ծիծաղել անհարմար իրավիճակներում և կախված էր ուժեղ դեղամիջոցներից, որոնք նա ստանում էր սոցիալական ծառայության աշխատողի հսկողության տակ։ Նրբանցքում խուլիգանների բանդայի հարձակումից հետո նրա գործընկեր Արթուր Ռենդալը տալիս է նրան ատրճանակ, որպես ինքնապաշտպանության միջոց։ Արթուրը հրավիրում է իր հարևանուհուն՝ միայնակ մայր Սոֆիին իր կատակերգական ներկայացմանը փոքր ակումբում։ Նրանք սկսում են հանդիպել։

Մանկական հիվանդանոցում իր ներկայացման ժամանակ Արթուրի ատրճանակը պատահաբար ընկնում է գրպանից՝ հանդիսատեսի աչքի առաջ։ Արթուրին աշխատանքից հեռացնում են, իսկ Ռենդալը ստում է իր վերադասներին, ասելով, որ Արթուրը փորձել էր նրանից զենք գնել։ Մետրոյում, դեռ ծաղրածուների դիմահարդարման սենյակում, Արթուրը տեսնում է երեք հարբած տղամարդկանց, ովքեր փորձում էին նեղացնել մի աղջկա։ Արթուրի մոտ սկսվում է ծիծաղի անվերահսկելի նոպան՝ իր վրա կենտրոնացնելով այդ երեքի ուշադրությունը։ Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ աղջիկը լքում է այդ վագոնը, իսկ խուլիգանները սկսում են ծեծել Արթուրին։ Արթուրը վագոնում ատրճանակով սպանում է կռվարարներց երկուսին, իսկ երրորդին վիրավորում։ Վիրավորը փորձում է փախչել, բայց Արթուրը բռնում է նրան կայարանում և սպանում։ Սպանությունները դատապարտվում են Գոթեմի քաղաքապետի թեկնածու՝ միլիարդատեր Թոմաս Ուեյնի կողմից․ պարզվում է որ սպանվածները մենեջերներ են, որոնք աշխատել են նրա կորպորացիայում։ Ուեյնը ավելի հաջողակ մարդկանց նախանձողներին անվանում է «ծաղրածու» և նրա խոսքերը հանգեցնում են զանգվածային բողոքների։ Բողոքի ակցիայի մասնակիցները ծաղրածուի դիմակներ են դնում և հաստատում երեք հարուստ մարդկանց սպանությունը։ Այդ ժամանակ ճգնաժամի պատճառով քաղաքը կրճատում է սոցիալական ապահովության ծրագրերի ֆինանսավորումը՝ Արթուրին թողնելով առանց դեղերի։

Արթուրի կատակերգական շոուն վատ է ընթանում․ անզսպելի ծիծաղը խանգարում է նրան կատակներ պատմելիս։ Թոք-շոուի հաղորդավար Մյուրեյ Ֆրանկլինը ծրագրերից մեկում ծաղրում է Արթուրին՝ ցույց տալով ելույթից մի հատված։ Մյուրեյը կատակով Արթուրին անվանում է «Ջոկեր»։ Այդ ժամանակ Արթուրը կարդում է մի նամակ, որը գրել է իր մայրը և խնդրել ուղարկել Թոմաս Ուեյնին։ Նամակի բովանդակությունից հետևում է, որ Արթուրը Թոմասի ապօրինի որդին է։ Արթուրն իր մորը հայհոյում է ճշմարտությունը թաքցնելու համար։ Արթուրը ուղևորվում է Ուեյն Մենոր՝ Թոմաս Ուեյնի հետ հանդիպելու համար, զրուցում է Թոմասի կրտսեր որդու՝ Բրյուսի հետ։ Խոսակցությունը ընդհատում է ծառայապետ Ալֆրեդ Փենիուորթը։ Արթուրը հայտնում է Ալֆրեդին, որ ցանկանում է խոսել հոր հետ, բայց ծառայապետն Արթուրին ասում է, որ իր մայրը հոգեկան հիվանդ է և ամեն ինչ հորինել է։ Այդ խոսքերից հետո Արթուրը հարձակվում է Ալֆրեդի վրա, բայց հետո փախչում է։ Ոստիկանության Գոթեմի բաժնի երկու դետեկտիվների այցից հետո, որոնք հետաքննում են Արթուրի մասնակցությունը գնացքում կատարված սպանություններին, Պենին ինսուլտ Է ստանում և տեղափոխվում քաղաքային հիվանդանոց, որտեղ Արթուրն ու Սոֆին այցելում են նրան։

Ծառայողական տղամարդու քողի տակ Արթուրը մտնում է Ուեյն Հոլի շենք, որտեղ գտնվում է հենց ինքը՝ Թոմաս Ուեյնը, ով երկխոսության մեջ նույնպես ասում է, որ Պենին զառանցում և Արթուրն իրականում իր հարազատ որդին չէ։ Փորձելով պարզել ճշմարտությունը՝ Արթուրն այցելում է Արքհեմ պետական հիվանդանոց, փորձում է համոզել կլերկ Կարլին տալ մոր անձնական գործը, հրաժարվելուց հետո ձեռքից խլում է դրանք։ Փաստաթղթերում ասվում է, որ Պենին որդեգրել է Արթուրին և թույլ է տվել իր ընկերոջը դաժանորեն ծեծել նրան, ինչը մի օր ավարտվել է գլխի լուրջ վնասվածքով։ Ավելի վաղ Պենին հավաստիացնում էր, որ Թոմաս Ուեյնն օգտագործել է իր ազդեցությունը որդեգրումը սարքելու և նրան հոգեբուժարան ուղարկելու համար, որպեսզի թաքցնի իր գործը։ Այնուհետև նա մտնում է Սոֆի բնակարան առանց նախազգուշացման։ Վախեցած Սոֆին ասում է նրան, որ հեռանա. այդ պահին պարզ է դառնում, որ իրենց նախորդ հանդիպումները միայն Արթուրի երևակայության արդյունքն էին։ Արթուրը գնում է հիվանդանոց և սպանում Պենիին։

Արթուրին առաջարկում են ելույթ ունենալ Մյուրեյի շոուում՝ անսպասելի հանրաճանաչության պատճառով, որը հանդիսատեսի մոտ առաջացել էր իր կադրերը դիտելուց։ Գիշերը Արթուրը ծրագրում է ինքնասպանություն գործել ուղիղ եթերում։ Մինչ նա պատրաստվում է ելույթին, նրան այցելում են նախկին ծառայակիցներ Գերին և Ռենդալը։ Ցավակցելով մոր մահվան կապակցությամբ՝ Ռենդալն իրականում ցանկանում է համաձայնության գալ իր ատրճանակի համար։ Արթուրը դաժանորեն սպանում է Ռենդալին, բայց Գերիին անվնաս է թողնում, քանի որ նա ֆիրմայի միակ աշխատակիցն է, ով միշտ նրան լավ է վերաբերվել։ Ստուդիա գնալու ճանապարհին Արթուրը հետապնդվում է երկու դետեկտիվների կողմից՝ ծաղրածու-ցուցարարներով լի գնացքում։ Դետեկտիվներից մեկը պատահաբար կրակում է ցուցարարների վրա և անկարգություններ հրահրում։ Արթուրը հեռանում է՝ օգտվելով առաջացած քաոսից։

Շոուից առաջ Մյուրեյը ջերմորեն շփվում է Արթուրի հետ։ Արթուրը խնդրում է, որ Մյուրեյը իրեն ներկայացնի որպես «Ջոկեր»։ Արթուրը դուրս է գալիս ուղիղ եթեր՝ իրականացնելով իր ողջ կյանքի երազանքը, բայց սկսում է ոչ ծիծաղաշարժ կատակներ պատմել, իսկ հետո խոստովանում, որ հենց ինքն է գնացքում մարդկանց սպանել, և մտածում է, որ հասարակությունը արժանի է դրան։ Մյուրեյը փորձում է Արթուրի հետ լուրջ խոսել, բայց Արթուրը Մյուրեյին մեղադրում է իր շոուում իրեն ծաղրելու մեջ։ Դրանից հետո նա ինքնասպանության փոխարեն ատրճանակով սպանում է հաղորդավարին, իսկ հետո դիմում հեռուստադիտողներին՝ «Այդպիսին է կյանքը» շոուի կարգախոսով։ Ոստիկանությունը ձերբակալում է Արթուրին, շոուի հանդիսատեսը խուճապի մատնված լքում է ստուդիան, իսկ դրսում անկարգությունների ոչ մեծ ընդհարումներ են սկսվում։ Ուեյնների ընտանիքը, դուրս գալով կինոթատրոնից, որտեղ նրանք գտնվում էին, սկսեցին ներթափանցել Գոթեմի հիմնական փողոցներում գտնվող անկարգությունների մեջ։ Նրանք շրջվում են հանգիստ նրբանցք, բայց այնտեղ նրանց հասնում է ծաղրածուի դիմակով բողոքողներից մեկը։ Նա սպանում է Թոմասին և նրա կնոջը՝ Մարտային, կենդանի թողնելով Բրյուսին։ Ցուցարարներից մեկը մխրճվում է Արթուրին տեղափոխող ոստիկանական մեքենայի մեջ։ Ցուցարարները Արթուրին դուրս են հանում ոստիկանական մեքենայից և պառկացնում մեքենայի կապոտի վրա։ «Ջոկերը» վեր է կենում ամբոխի աղաղակներից և նկատում, որ իր քթից արյուն է գալիս։ Արթուր Ֆլեքը արյունով ժպիտ է նկարում դեմքին, որից հետո շրջվում է ցուցարարների մոտ ու պտտվում ցնծացող պարով։ Արթուրը ճանաչում է ստանում, որն այդքան ցանկացել էր իր ողջ կյանքում, և հերոս է դառնում ամբոխի աչքերում։

Ֆիլմի վերջում Արթուրը գտնվում է Արքհեմ հիվանդանոցում և ծիծաղում է։ Հոգեբույժի այն հարցին, թե ինչն է իր մոտ ծիծաղ առաջացրել, նա պատասխանում է, որ ինքը կատակ չի հասկանում։ Վերջին կադրում նա փախչում է հիվանդապահներից՝ արյունոտ հետքեր թողնելով հատակին։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Հոակին Ֆենիքս Արթուր Ֆլեք / Ջոկեր Արթուր Ֆլեք / Ջոկեր
Ռոբերտ Դե Նիրո Մյուրեյ Ֆրանկլին / թոք շոուի հաղորդավար Մյուրեյ Ֆրանկլին / թոք շոուի հաղորդավար
Զազի Բիթց Սոֆի Դյումոն Սոֆի Դյումոն
Ֆրենսիս Կորնոյ Պեննի Ֆլեք, Արթուրի մայրը Պեննի Ֆլեք, Արթուրի մայրը
Բրեդ Կալլեն Թոմաս Ուեյն Թոմաս Ուեյն
Գլեն Ֆլեշլեր Կատակերգու Կատակերգու
Մարկ Մերոն գործակալ գործակալ
Բրայան Քալեն ծեր մերկապարող ծեր մերկապարող
Բիլ Քեմփ դետեկտիվ Գարիտի դետեկտիվ Գարիտի
Շի Ուինգհեմ դետեկտիվ Բերկ դետեկտիվ Բերկ
Ջոշ Պեյս Հոյթ Վոն Հոյթ Վոն
Լի Գիլլ Գերի Գերի
Դագլաս Հոդջ Ալֆրեդ Պեննիուորդ Ալֆրեդ Պեննիուորդ
Դանտե Պերեյրա Օլսոն Բրյուս Ուեյն Բրյուս Ուեյն

Սիքվել խմբագրել

«Ջոկեր» ֆիլմի շարունակությունը՝ «Ջոկեր։ Խելագարություն երկուսով» ֆիլմը նախատեսվում է թողարկել 2024 թվականի հոկտեմբերի 4-ին[11][12]։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակ Արարողության ամսաթիվ Կատեգորիա Մրցանակակիր Արդյունք
Վենետիկի կինոփառատոն 2019 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 7 Ոսկե առյուծ Թոդ Ֆիլիպս Հաղթանակ
Soundtrack Stars Հիլդուր Գուդնադոուտիր Հաղթանակ
Սպուտնիկ 2019 թվականի դեկտեմբերի 2 Լավագույն ֆիլմ Առաջադրված
Դրամատիկական ֆիլմի լավագույն դերասան Հոակին Ֆենիքս Առաջադրված
Լավագույն հարմարեցված սցենար Թոդ Ֆիլիպս, Սքոթ Սիլվեր Առաջադրված
Լավագույն օրիգինալ սաունդթրեք Հիլդուր Գուդնադոուտիր Հաղթանակ
Լավագույն մոնտաժ Ջեֆ Գրոտ Առաջադրված
Լավագույն օպերատորական աշխատանք Լոուրենս Շեռ Առաջադրված
Նկարչի լավագույն աշխատանք Մարկ Ֆրիդբերգ և Լորա Բարինդջեր Առաջադրված
Լավագույն կոստյումների դիզայն Մարկ Բրիջիս Առաջադրված
Լավագույն ձայն (մոնտաժ և միքս) Ալան Ռոբերտ Մյուրեյ Թոմ Օզանիչ և Դնի Զուպանչիչ Առաջադրված
Լավագույն տեսողական էֆեկտներ Էդվին Ռիվեռա, Մեթյու Ջապա,Բրայան Գոդվին Առաջադրված
AACTA 2020 թվականի հուվարի 3 Լավագույն ֆիլմ Առաջադրված
Լավագույ ռեժիսորային աշխատանք Թոդ Ֆիլիպս Առաջադրված
Լավագույն դերասան Հոակին Ֆենիքս Առաջադրված
Լավագույ սցենարիստ Թոդ Ֆիլիպս, Սքոթ Սիլվեր Առաջադրված
Ոսկե գլոբուս 2020 թվականի հունվարի 5 Լավագույն ֆիլմ-դրամա Առաջադրված
Լավագույն ռեժիսուրա Թոդ Ֆիլիպս Առաջադրված
Տղամարդու լավագույն դերը-դրամա Հոակին Ֆենիքս Հաղթանակ
Լավագույն երաժշտություն ֆիլմի համար Հիլդուր Գուդնադոուտիր Հաղթանակ
Քննադատների ընտրության կինոմրցանակ 2020 թվականի հունվարի 12 Լավագույն ֆիլմ Առաջադրված
Լավագույն դերասան Հոակին Ֆենիքս Հաղթանակ
Լավագույն հարմարեցված սցենար Թոդ Ֆիլիպս, Սքոթ Սիլվեր Առաջադրված
Լավագույն օպերատորական աշխատանք Լոուրենս Շեռ Առաջադրված
Լավագույն արտադրական դիզայն Մարկ Ֆրիդբերգ և Քրիս Մորան Առաջադրված
Լավագույն դիմահարդարում և սանրվածքներ Առաջադրված
Լավագույն երաժշտություն ֆիլմի համար Հիլդուր Գուդնադոուտիր Հաղթանակ
ԱՄՆ պրոդյուսերների գիլդիայի մրցանակ 2020 թվականի հունվարի 18 Դերիլա Զանուկի անվան մրցանակ խաղային ֆիլմի արտադրության համար Առաջադրված
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ 2020 թվականի հունվարի 19 Լավագույն տղամարդու դեր Հոակին Ֆենիքս Հաղթանակ
Լավագույն կասկադյորական անսամբլը խաղային կինոյում Առաջադրված
ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակ 2020 թվականի փետրվարի 1 Լավագույն հարմարեցված սցենար Թոդ Ֆիլիպս և Սքոթ Սիլվեր Առաջադրված
BAFTA 2020 թվականի փետրվարի 2 Լավագույն ֆիլմ Բրեդլի Կուպեր, Թոդ Ֆիլիպս, Էմմա Թիլլինջեր Կոսկիֆֆ Առաջադրված
Լավագույն ռեժիսորական աշխատանք Թոդ Ֆիլիպս Առաջադրված
Լավագույն դերասան Հոակին Ֆենիքս Հաղթանակ
Լավագույն հարմարեցված սցենար Թոդ Ֆիլիպս, Սքոթ Սիլվեր Առաջադրված
Լավագույն երաժշտություն ֆիլմի համար Հիլդուր Գուդնադոուտիր Հաղթանակ
Լավագույն օպերատորական աշխատանք Լոուրենս Շեռ Առաջադրված
Լավագույն դիմահարդարում և սանրվածքներ Կեյ Ջորջիու Նիկի Լեդերման Առաջադրված
Բեմադրող նկարչի լավագույն աշխատանքը Մարկ Ֆրիդբերգ, Քրիս Մորան Առաջադրված
Լավագույն մոնտաժ Ջեֆ Գրոտ Առաջադրված
Լավագույն ձայն Թոդ Մեյլենդ, Ալան Ռոբերտ Մյուրեյ Թոմ Օզանիչ, Դնի Զուպանչիչ Առաջադրված
Լավագույն քասթինգ Շայանա Մարկովից Հաղթանակ
Ոսկե ազնվամորի 2020 թվականի փետրվարի 8 Մարդկային կյանքի և հասարակական սեփականության նկատմամբ ամենավատ անխոհեմ արհամարհանք Առաջադրված
Օսկար 2020 թվականի փետրվարի 9 Լավագույն ֆիլմ Թոդ Ֆիլիպս, Բրեդլի Կուպեր և Էմմա Թիլլինջեր Կոսկիֆֆ Առաջադրված
Լավագույն ռեժիսորական աշխատանք Թոդ Ֆիլիպս Առաջադրված
Լավագույն դերասան Հոակին Ֆենիքս Հաղթանակ
Լավագույն հարմարեցված սցենար Թոդ Ֆիլիպս և Սքոթ Սիլվեր Առաջադրված
Լավագույն երաժշտություն ֆիլմի համար Հիլդուր Գուդնադոուտիր Հաղթանակ
Լավագույն մոնտաժ Ջեֆ Գրոտ Առաջադրված
Լավագույն օպերատորական աշխատանք Լոուրենս Շեռ Առաջադրված
Լավագույն կոստյումների դիզայն Մարկ Բրիջիս Առաջադրված
Լավագույն ձայն Թոմ Օզանիչ, Դնի Զուպանչիչ և Թոդ Մեյթլենդ Առաջադրված
Լավագույն ձայնային մոնտաժ Ալան Ռոբերտ Մյուրեյ Առաջադրված
Լավագույն դիմահարդարում և սանրվածքներ Նիկի Լեդերման և Կեյ Ջորջիու Առաջադրված
Սեզար 2020 թվականի փետրվարի 28 Լավագույն արտասահմանյան ֆիլմ Թոդ Ֆիլիպս Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Joker (ֆր.) — 1998.
  2. 2,0 2,1 https://www.we-are-girlz.com/2019/09/joker-tournage-les-lieux-reel-du-film-a-new-york-city/
  3. 3,0 3,1 Joker — 1999.
  4. Box Office Mojo — 1999.
  5. 'Joker' Movie: 'Deadpool 2' Actress Zazie Beetz in Talks to Join Joaquin Phoenix (Exclusive)
  6. Zazie Beetz Might Join Joaquin Phoenix in Joker
  7. Zazie Beetz in Talks to Join Joaquin Phoenix in ‘Joker’ Movie
  8. Joaquin Phoenix’s Joker movie receives title and release date
  9. Joaquin Phoenix’s ‘Joker’ Movie Gets Release Date
  10. [1]
  11. Vary, Adam B. (2022 թ․ հունիսի 7). «'Joker' Sequel: Todd Phillips Reveals Working Title, Joaquin Phoenix Reading Script in New Pics». Variety. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 7-ին.
  12. D'Alessandro, Anthony (2022 թ․ օգոստոսի 3). «Todd Phillips' 'Joker: Folie À Deux' Gets Fall 2024 Release Date». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոկեր (ֆիլմ, 2019)» հոդվածին։