Ջոզեֆ Սաֆրա (արաբ․՝ يوسف صفرا‎‎, սեպտեմբերի 1, 1938(1938-09-01)[1], Բեյրութ, Լիբանան - դեկտեմբերի 10, 2020(2020-12-10)[2][3], Սան Պաուլո, Բրազիլիա[2]), լիբանանա-բրազիլացի բանկիր և գործարար-միլիարդատեր, Safra Group ֆինանսական կոնգլորմերատի հիմնադիրը։ Forbes-ի աշխարհի միլիարդատերերի վարկանիշի վերջին հրատարակության մեջ 39-րդ տեղն Է զբաղեցրել աշխարհում։

Ջոզեֆ Սաֆրա
արաբ․՝ يُوسُف صفرا‎‎
Ծնվել էսեպտեմբերի 1, 1938(1938-09-01)[1]
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Մահացել էդեկտեմբերի 10, 2020(2020-12-10)[2][3] (82 տարեկան)
Մահվան վայրՍան Պաուլո, Բրազիլիա[2]
Քաղաքացիություն Բրազիլիա և  Լիբանան
Մայրենի լեզուարաբերեն
Ազդվել էPercival Farquhar?
Մասնագիտությունբանկիր
ԱմուսինVictoria Crivelli?[3]
Ծնողներհայր՝ Jacob Safra?[4], մայր՝ Esther Safra?
Պարգևներ և
մրցանակներ
Մշակույթում ունեցած վաստակի համար շքանշան
ԵրեխաներEsther Safra?[5], Jacob J. Safra?[6], David J. Safra?[6] և Alberto J. Safra?[6]
 Joseph Safra Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջոզեֆ Սաֆրան ծնվել է 1938 թվականին Լիբանանից և Հալեպից եկած սեֆարդ հրեաների ընտանիքում[7]։ Ջոզեֆը ներկայացնում է բանկային տոհմի չորրորդ սերունդը։ Դրա սկիզբը դրվել է 19-րդ դարի վերջին սիրիական Հալեպում, որն այն ժամանակ պատկանում էր Օսմանյան կայսրությանը։ Ընտանիքը ներդրումներ է կատարել կայսրության խոշորագույն առևտրային կենտրոնների՝ Հալեպի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի միջև առևտրի մեջ՝ միաժամանակ զբաղվելով ոսկու առևտրով[8]։ 1950-ականներին ընտանիքը տեղափոխվել է Բրազիլիա, որտեղ հիմնվել է «Banco Safra» բանկը, որը ժամանակի ընթացքում դարձել է երկրի խոշորագույն բանկը։ 1999 թվականին՝ ավագ եղբոր՝ Էդմունդի մահից հետո, Ջոզեֆը մյուս եղբոր՝ Մոյշեյի հետ ղեկավարել է ընկերությունը, իսկ 2006 թվականին գնել է նրա բաժնեմասը և դարձել սեփականատեր[9]։

Ջոզեֆ Սաֆրան մահացել է բնական մահով 82 տարեկանում։ Թաղված է Սան Պաուլոյում։

Գործունեություն խմբագրել

Ջոզեֆի եղբայր Էդմոնդը և նրա հայրը Ջեյկոբ Սաֆրան 1955 թվականի սկսել են աշխատել Բրազիլիայում՝ ֆինանսավորելով Սան Պաուլոյի ակտիվները։ Ավելի ուշ Էդմոնդը Նյու Յորքում հիմնել է Հանրապետական ազգային բանկը, իսկ Ջոզեֆը հիմնել է «Banco Safra»-ն և ստեղծել «Safra Group»-ը՝ ընտանիքի կողմից վերահսկվող ընկերությունների միջազգային ցանց, որը զբաղվում է ամեն ինչով՝ ֆինանսներից և անշարժ գույքից մինչև արտադրություն և գյուղատնտեսություն։ 2013 թվականին միլիարդատեր ընտանիքը ԱՄՆ-ում գնել է ավելի քան մեկ տասնյակ անշարժ գույք, հիմնականում՝ Նյու Յորքում։ Նրանք նաև Բրազիլիայում ունեն առևտրային անշարժ գույքի պորտֆել։

2014 թվականին Սաֆրան վճարել է ավելի քան 700 միլիոն ֆունտ ստերլինգ՝ գնելու «The Gherkin»-ը՝ Լոնդոն Սիթիի ամենահայտնի աշտարակներից մեկը։ Նա առաջարկել է Լոնդոնում կառուցել Թյուլիփ երկնաքերը, սակայն քաղաքապետը մերժել է այն 2019 թվականին[10]։ Նա նաև Բեյթ Յակովի հրեական դպրոցի հիմնադիրն է։ Սաֆրան համարվում է աշխարհի ամենահարուստ բանկիրը։ Forbes ամսագրի տվյալներով՝ նրա կարողությունը գնահատվում է 19,9 միլիարդ դոլար[11]։

Սաֆրային են պատկանում նաև Նյու Յորքի «Safra National Bank»-ը, Շվեյցարիայի «J. Safra Sarasin Bank»-ը և ԱՄՆ-ում գտնվող «Chiquita Brands International» բանանային ընկերության կեսը։

Բիզնես հոլդինգներ խմբագրել

  • «Chiquita»՝ Չիկիտա Բրենդս Ինթերնեյշնլ[12]
  • «Safra Group»[12]
  • «Banco Safra»[12]
  • «J. Safra Sarasin»[12]
  • «Safra National Bank of New York»[12]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Wiener Zeitung (գերմ.)Wien: 1703.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Joseph Safra morre em SP aos 82 anos // G1Globo Comunicação e Participações S.A., 2006.
  3. 3,0 3,1 3,2 3,3 היהודי-ברזילאי ג'וזף ספרא, הבנקאי הכי עשיר בעולם, נפטר בגיל 82 (երբ.) / נ. סיקולר — 2020.
  4. 4,0 4,1 Neue Zürcher Zeitung(գեր-շվեյց․) — 1780. — ISSN 0376-6829
  5. Época Negócios
  6. 6,0 6,1 6,2 Forbes / S. ForbesNYC: Forbes, 1917. — ISSN 0015-6914
  7. «Bloomberg Billionaires Index». Bloomberg.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
  8. «Богатейший банкир: как Джозеф Сафра заработал $15,7 млрд». РБК (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  9. «Самый богатый банкир мира умер в Бразилии. Последние годы он жил в бункере в окружении произведений искусства». www.fontanka.ru (ռուսերեն). 2020 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  10. «Gherkin bought by Safra Group: Meet the Brazilian-Lebanese billionaire behind the £700m deal». CityAM (բրիտանական անգլերեն). 2014 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2021 թ․ փետրվարի 8-ին.
  11. «Умер самый богатый в мире банкир Джозеф Сафра». inbusiness.kz (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Kerry A. Dolan. «Brazil's Joseph Safra, World's Richest Banker, Dies At Age 82». Forbes (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.