Ջոել Սպոլսկի (անգլ.՝ Joel Spolsky, 1965[1], Ալբուկերկե, Նյու Մեքսիկո, ԱՄՆ), ծրագրավորող և գրող։ Ամենից առաջ նա հայտնի է իր բլոգով «Ջոելը ծրագրային ապահովման մասին» (Joel on Software), որում նա քննարկում է ծրագրավորմանը վերաբերող հարցեր, մասնավորապես Windows-ի համար։ 1991-1994 թվականներին նա զբաղեցրել է մենեջերի պաշտոնը Microsoft Excel խմբում։ Ստեղծել է Fog Creek Software ընկերությունը, որտեղ էլ հիմա աշխատում է։

Ջոել Սպոլսկի
անգլ.՝ Joel Spolsky
Դիմանկար
Ծնվել է1965[1]
ԾննդավայրԱլբուկերկե, Նյու Մեքսիկո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Նոր Զելանդիա
Կրոնհուդայականություն
ԿրթությունԵյլի համալսարան, Փենսիլվանիայի համալսարան և Pierson College?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ծրագրավորող, գլխավոր գործադիր տնօրեն և գործարար
ԱշխատավայրՄայքրոսոֆթ
Կայքjoelonsoftware.com
 Joel Spolsky Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սպոլսկին ծնվել է Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքում, որտեղ ապրել է մինչև 15 տարեկանը[2]։ Հետո ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Իսրայել, ապրել Երուսաղեմում, ավարտել է միջինակարգ դպրոցը և ծառայել հետախուզական բանակում[2]։ 1987 թվականին վերադարձել է ԱՄՆ, որպեսզի շարունակի ուսումը։ Մեկ տարի սովորել է Փենսիլվանայի համալսարանում, որտեղից տեղափոխվել է Եյլի համալսարան, որտեղ 1991 թվականին ստացել է դիպլոմ համակարգչային գիտության բնագավառում[2]։

1991 թվականին սկսել է աշխատել Microsoft ընկերությունում[3], դասավանդել է Microsoft Excel-ի վրա աշխատող ծրագրավորողերին, հենց այս շրջանում էլ նա գրել է Excel Basic-ը[4]։ 1995 թվականին նա վերադարձալ է Նյու Յորք և սկսել աշխատել Viacom և Juno կազմակերպություններում[2]։ 2000 թվականին նա ստեղծել է Fog Creek Software կազմակերպությունը և ստեղծել իր բլոգը,որը բիզնեսմենների կողմից սկսված առաջին բլոգներից է[5]։

Սպոլսկին հանդիսանում է Stack Overflow հարց-պատասխան համակարգի համահեղինակը (Ջեֆ Էտվուդի հետ միասին)[6]։ Սակայն Ջեֆը 2012 թվականի փետրվարին լքել է խումբը[7]։

Նա նաև փոքր ընկերությունների արտադրական պլանավորման Trello կանբան ծրագրի հեղինակն է։

Անձնական կյանք խմբագրել

2015 թվականին Սպոլսկին սոցիալական ցանցերում և իր բլոգում հայտարարել է իր ամուսնու՝ Ջարեդի հետ ամուսնության մասին[8][9][10]։

Հրատարակություն խմբագրել

  • User Interface Design for Programmers, Apress, 2001. ISBN 1-893115-94-1
  • Joel on Software, Apress, 2004. ISBN 1-59059-389-8; русский перевод: Джоэл о программировании, Символ-Плюс, 2006, ISBN 5-93286-063-4
  • The Best Software Writing I, Apress, 2005. ISBN 1-59059-500-9; русский перевод: Лучшие примеры разработки ПО, Питер, 2006, ISBN 5-469-01291-3
  • Smart and Gets Things Done: Joel Spolsky’s Concise Guide to Finding the Best Technical Talent, Apress, 2007. ISBN 1-59059-838-5; русский перевод: Руководство Джоэла Спольски по подбору программистов и управлению ими Вильямс, 2008, ISBN 978-5-8459-1354-8
  • More Joel on Software: Further Thoughts on Diverse and Occasionally Related Matters That Will Prove of Interest to Software Developers, Designers, and to Those Who, Whether by Good Fortune or Ill Luck, Work with Them in Some Capacity, Apress, 2008. ISBN 1-4302-0987-9; русский перевод: Джоэл. И снова о программировании, Символ-Плюс, 2009, ISBN 978-5-93286-144-8

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Korean Authority File (կոր.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Spolsky, Joel (2005 թ․ հոկտեմբերի 30). «About Joel Spolsky». Joel On Software. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 2-ին.
  3. Livingston, Jessica (2007 թ․ հունվարի 22). «Interview: Joel Spolsky Co-Founder, Fog Creek Software». Founders at Work: Stories of Startups’ Early Days. Apress. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 4-ին.
  4. «An Interview with Joel Spolsky». SoftLetter.com. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. «How Hard Could it Be». Inc.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 9-ին.
  6. Stack Overflow
  7. «Farewell Stack Exchange». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.
  8. «About Joel Spolsky». Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  9. «stackoverflow». Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  10. «Untitled (Joel Spolsky on Twitter)». Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոել Սպոլսկի» հոդվածին։