Ջոան Էլսթոն Սազերլենդ (անգլ.՝ Joan Alston Sutherland, նոյեմբերի 7, 1926(1926-11-07)[2][3][4][…], Սիդնեյ, Ավստրալիա[5][1] - հոկտեմբերի 10, 2010(2010-10-10)[2][3][4][…], Ժնև, Շվեյցարիա[1]), ծագումով ավստրալիացի հայտնի օպերային երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո

Ջոան Սազերլենդ
Բնօրինակ անունանգլ.՝ Joan Sutherland[1]
Ի ծնե անունանգլ.՝ Joan Alston Sutherland
Ծնվել էնոյեմբերի 7, 1926(1926-11-07)[2][3][4][…]
Սիդնեյ, Ավստրալիա[5][1]
Երկիր Ավստրալիա[6][1]
Մահացել էհոկտեմբերի 10, 2010(2010-10-10)[2][3][4][…] (83 տարեկան)
Ժնև, Շվեյցարիա[1]
ԳերեզմանCemetery of Clarens
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո[6][1], կոլորատուրային սոպրանո և մեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ[1]
ԼեյբլԴեկա Ռեկորդս
ԿրթությունԵրաժշտության թագավորական քոլեջ
ԱնդամակցությունԱվստրալիայի հումանիտար գիտությունների ակադեմիա[7]
ԱմուսինՌիչարդ Բոնինգ
Պարգևներ
 Joan Sutherland Վիքիպահեստում

Սովորել է Սիդնեյի կոնսերվատորիայում։ 1951-ից ապրում է Լոնդոնում, 1952-ից՝ «Քովենտ–Գարդեն»-ի մեներգչուհի, հայտնի է դարձել Լյուչիայի դերերգի (Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր») կատարմամբ (1959)։ Հյուրախաղերով հանդես է եկել Վիեննայում, Փարիզում, Նյու Յորքում, Միլանում և այլուր։ Նրա բացառիկ գեղեցիկ ձայնը աչքի է ընկնում տեմբրային նրբերանգների բազմազանությամբ, հատկապես ազատ է տիրապետում բարձր ռեգիստրին։ Արտիստականությունը զուգակցում է վիրտուոզ վոկալ տեխնիկային։ Դերերգերից են՝ Ամելիա, Աիդա, Վիոլետա (Վերդիի «Պարահանդես–դիմակահանդես», «Աիդա», «Տրավիատա»), Դոննա Աննա, Կոմսուհի (Մոցարտի «Դոնժուան», «Ֆիգարոյի ամուսնությունը»), Լակմե (Դելիբի «Լակմե») ևն։ 1973-ից հանդես է գալիս նաև օպերետում։

Օպերային դերերը խմբագրել

և այլն

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 113  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոան Սազերլենդ» հոդվածին։