Ջոակիմ Սիմոն Նոա (անգլ.՝ Joakim Simon Noah, փետրվարի 25, 1985(1985-02-25)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3][4][5]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, կենտրոնական։ Առավելապես հայնտի է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Չիկագո Բուլս» ակումբում անցկացրած տարիներից։

Ջոակիմ Նոա
Joakim Noah

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Նիքս
Դիրքը Կենտրոնական
Համար № 13, 55
Ի ծնե տրված անունը Ջոակիմ Սիմոն Նոա
Joakim Simon Noah
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 25, 1985 (39 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,11 մ
Քաշ 105 կգ
Դպրոց ՄԱԿ միջազգային դպրոց
(Նյու Յորք)
Փոլի
(Բրուկլին, Նյու Յորք)
Լոուրենսվիլի ավագ դպրոց
(Լոուրենսվիլ, Նյու Ջերսի)
համալսարան Ֆլորիդա (2004–2007)
Դրաֆթի տարի 2007 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 9-րդ
Դրաֆթ ակումբ Չիկագո Բուլս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո Բուլս (2007-2016)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Նիքս (2016-2018)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ուեսթչեստեր Նիքս (2017)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մեմֆիս Գրիզլիս (2018–2019)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես Կլիպերս (2020)
Մրցանակներ

  • 2× NBA աստղ (2013–2014)
  • «NBA All-Defensive» առաջին թիմ (2013)
  • «NBA All-Defensive» երկրորդ թիմ (2011)
  • NCAA չեմպիոն (2006, 2007)
  • NCAA եզրափակիչ քառյակի լավագույն բասկետբոլիստ (2006)
  • «Կոնսենսուս All-American» երկրորդ թիմ (2007)
Ջոակիմ Նոան և Դերիք Ռոուզը ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի հետ

Ծնվել է Նյու Յորք քաղաքում՝ շվեդուհի մոր և ֆրանսիացի հոր ընտանիքում։

Ուսանողական առաջնության շրջանակներում ներկայացրել է Ֆլորիդայի համալսարանը, որի բասկետբոլային թիմի կազմում երկու տարի անընդմեջ (2006, 2007) նվաճել է NCAA I դիվիզոնի առաջնությունը, որից հետո ընտրվել է «Չիկագո Բուլսի» կողմից NBA-ի 2007 թվականին անցկացված դրաֆթի առաջին ռաունդի 9-րդ ընտրությամբ։

Մասնագիտական կարիերայի ընթացքում երկու անգամ ճանաչվել է աստղ (NBA All-Star), ինչպես նաև հաշվառվել «All-Defensive» կոչվող խորհրդանշական հավաքականներում։

Նոայի հայրը ֆրանսիացի էստրադային երգիչ և նախկին թենիսիստ Յանիկ Նոան է, իսկ մայրը՝ «Միս Շվեդիա 1978» մրցույթի հաղթող շվեդուհի մոդել Սեսիլյա Ռոդեն։ Ունի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Շվեդիայի քաղաքացիություն[6][7]։ Մոր հետ Նոան ստեղծել է «Նոյյան տապան» (Noah's Arc) կոչվող բարեգործական հիմնադրամը։

Ակումբային կարիերայից զատ հանդես է եկել նաև Ֆրանսիայի բասկետբոլի ազգային հավաքականում։

Մրցանակներ և այլ նվաճումներ խմբագրել

NCAA խմբագրել

  • «Ասոշիեդ պրես» վարկածով «All-SEC առաջին թիմ» խորհրդանշական հավաքական (2006)
  • «Էյ Փի» վարկածով «All-American» խորհրդանշական հավաքական (2006)
  • Եզրափակիչ քառյակի լավագույն բասկետբոլիստ (2006)
  • NCAA տղամարդկանց բասկետբոլի I դիվիզիայի չեմպիոն (2006, 2007)

NBA խմբագրել

  • «NBA All-Defensive առաջին թիմ» խորհրդանշական հավաքական (2013)
  • «NBA All-Defensive երկրորդ թիմ» խորհրդանշական հավաքական (2011)
  • 2X NBA աստղ (2013, 2014)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://espn.go.com/nba/player/_/id/3224/joakim-noah
  2. Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. 3,0 3,1 http://espn.go.com/nba/player/gamelog/_/id/3224/joakim-noah
  4. 4,0 4,1 http://espn.go.com/nba/player/splits/_/id/3224/joakim-noah
  5. 5,0 5,1 http://espn.go.com/nba/player/stats/_/id/3224/joakim-noah
  6. «Joakim Noah: "Je soutiens Barack Obama"». «LeJDD.fr» (French). 2008 թ․ փետրվարի 17. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «NBA-debut för Joakim Noah i natt»

Արտաքին հղումներ խմբագրել