Ջիրոլամո դա Կարպի (իտալ.՝ Girolamo da Carpi, 1501[1][2][3][…], Ֆեռարա, Duchy of Ferrara[4] - օգոստոսի 1, 1556(1556-08-01), Ֆեռարա, Duchy of Ferrara), իտալացի նկարիչ, Ֆերարայի նկարչական դպրոցի ներկայացուցիչ։

Ջիրոլամո դա Կարպի
Ծնվել է1501[1][2][3][…]
ԾննդավայրՖեռարա, Duchy of Ferrara[4]
Վախճանվել էօգոստոսի 1, 1556(1556-08-01)
Մահվան վայրՖեռարա, Duchy of Ferrara
Մասնագիտություննկարիչ և ճարտարապետ
Ժանրդիմապատկեր
Պաշտոնպալատական նկարիչ
 Girolamo da Carpi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է պալատական նկարիչ և գեղազարդիչ Թոմմասո դա Կարպիի ընտանիքում, ումից ստացել է նկարչության իր առաջին դասերը։ Հետագայում եղել է Գարոֆալոյի աշակերտը։

Քսան տարեկան հասակում հեռացել է Ֆերարայից և տեղափոխվել Բոլոնիա։ Իր գործունեության սկզբնական շրջանում ստեղծել է մի շարք կրոնական նկարներ, որոնք պահպանվել են Բոլոնիայի եկեղեցիներում («Մոգերի երկրպագությունը», «Առեղծվածային նշանադրությունը Սբ. Քեթրին»-ը և այլք:)

Բացի Ֆեռարայից և Բոլոնիայից, ապրել և աշխատել է Մոդենայում և Պարմայում, որտեղ ծանոթացել է Կոռեջոյի աշխատանքին։ Ստեղծագործել է նաև Հռոմում։

Երկար ժամանակ գտնվել է Ֆեռարայի դ'Էստե իշխանների պալատում, որտեղ աշխատել է որպես նկարիչ (որմնանկարներ և դիմանկարներ) և որպես ճարտարապետ։

1549 թվականին կարդինալ Իպոլիտո դ'Էստեի առաջարկությամբ նա հրավիրվել է Հռոմ։ Պողոս III-ի օրոք Ջիրոլամոն ղեկավարել է պապական պալատներում ճարտարապետական աշխատանքը։ Ավելի ուշ Հուլիոս III պապի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով վերադարձել է Ֆերարա, որտեղ էլ մահացել է։

Ստեղծագործություն խմբագրել

Որմնանկարների, կրոնական և այլաբանական նկարների, դիմանկարների հեղինակ է։

Ջիրոլամո դա Կարպիի ստեղծագործության մեջ զուգակցվում են ֆերարական (Գարոֆալոյից և Դոսսոյից), հռոմեական (Ռաֆայելից, Ջուլիո Ռոմանոյից և Միքելանջելոյից) և վենետիկյան տարրեր։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիրոլամո դա Կարպի» հոդվածին։