Ջիվանշիր, Ջեվանշեր, Ջվանշեր (սեպտեմբերի 28, 616 - 683), Գարդմանքի տեր և Աղվանքի իշխան 637 թ․–ից։ Միհրանյանների իշխանական տոհմից, Վարազ Գրիգորի որդին։

Ջիվանշիր
Դրոշ
Դրոշ
Իշխան
637 թ - 683 թ․
Նախորդող Վարազ Գրիգոր
 
Մասնագիտություն՝ միապետ
Ազգություն Հայ
Դավանանք Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ծննդյան օր սեպտեմբերի 28, 616
Վախճանի օր 683
Դինաստիա Միհրանյաններ
Քաղաքացիություն  Աղվանք
Հայր Գրիգոր Վարազ

Ժառանգաբար սեփականության իրավունք է ունեցել Գարդմանք գավառի նկատմամբ, եղել է Ուտիք և Արցախ նահանգների գահերեց իշխան և սպարապետ։ Նրան է ենթարկվել նաև անդրկուրյան Կամբեճան գավառը։ Գործունեության սկզբում եռանդուն պայքար է մղել պարսից տիրապետության դեմ։ Հետագայում վարել է ճկուն քաղաքականություն և երկրամասը զերծ պահել նվաճումներից։ Միևնույն ժամանակ Ջիվանշիրը սերտ կապ է պահպանել Հայաստանի կենտրոնական իշխանության հետ։ Երկրամասի անկախությունը պահպանելու նպատակով ամրապնդել է Հայ Առաքելական եկեղեցու դիրքը, այն զերծ պահել քաղկեդոնականության և իսլամի ոտնձգություններից[1]։

Ջիվանշիրի օրոք Արցախում և Ուտիքում վերելք է ապրել մշակույթը։ Ջիվանշիրի պատվերով է Մովսես Կաղանկատվացին գրել է իր պատմական երկը։ Ջիվանշիրը դավադրաբար սպանվել է Պարտավի իր դղյակի պարտեզում՝ հավանաբար Միհրանյաններից տուժած Առանշահիկների ձեռքով[2]։

Ջիվանշիրի մահվան առիթով Դավթակ Քերթողը գրել է «Ողբք ի մահն Ջեվանշերի՝ մեծի իշխանին» (հրտ.՝ 1986) դամբանականը, որը վաղ միջնադարյան հայ քնարերգության գլուխգործոցներից է[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մովսէս Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Երևան, 1983։
  2. Բ. Ուլուբաբյան, Դրվագներ Հայոց Արևելից Կողմանց պատմության (V-VII դդ.), Երևան, 1981։
  3. «Ով ով է. Հայեր», կենս. հանրագիտ., հատոր բ., Երևան, 2007 ©: