Ջին Սիմոնս (անգլ.՝ Gene Simmons, օգոստոսի 25, 1949(1949-08-25)[1][2][3], Տիրաթ Քարմել, Հայֆայի մարզ, Իսրայել), ամերիկացի բաս-կիթառահար, դերասան, վոկալիստ։ Ամերիկական հայտնի Kiss խմբի հիմնադիրներից։ Սիմոնսը ծնվել է 1949 թ. օգոստոսի 25-ին Իսրայելում։ Ութ տարեկանում նա մոր` Ֆլորենս Քլեյնի հետ մեկնել է Նյու Յորք։ Ֆլորենսը և նրա եղբայրը` Լարի Քլեյնը, միակն են եղել իրենց ընտանիքում, ովքեր տեսել և ենթարկվել են հոլոքոստի։ Սիմոնսի հայրը` Ֆերրի Ուիթզը, ընտանիքի հետ Ամերիկա չի մեկնել։ Ամերիկա մեկնելուց հետո երիտասարդ Հաիմ Ուիթզը անունը փոխում է` դարձնելով Յուջին Քլեյն (ապա Ջին Քլեյն)` վերցնելով մոր ազգանունը։ 1960-ականների վերջին նա վերցրեց Սիմոնս ազգանունը` քսանականների նշանավոր ռոք-կատարող Ջեմփին Ջին Սիմոնսի պատվին։

Ջին Սիմոնս
Բնօրինակ անունեբրայերեն՝ ג'ין סימונס
Ի ծնե անունեբրայերեն՝ חיים ויץ‎‎
Նաև հայտնի է որպեսThe Demon, God of Thunder, Dr. Love և Reginald Van Helsing
Ծնվել էօգոստոսի 25, 1949(1949-08-25)[1][2][3] (74 տարեկան)
Տիրաթ Քարմել, Հայֆայի մարզ, Իսրայել
Երկիր ԱՄՆ
Ժանրերմետալ
Մասնագիտությունբասկիթառահար
Երգչաձայնբարիտոն
Գործիքներբաս կիթառ և վոկալ
ԼեյբլCasablanca Records և Sanctuary Records
ԿրթությունNewtown High School?, College of Staten Island?, Sullivan County Community College? և Yeshiva Torah Vodaas?
ԱնդամակցությունKISS
ԱմուսինShannon Tweed?
Պարգևներ
Կայքgenesimmons.com
 Gene Simmons Վիքիպահեստում

Կյանքի վաղ տարիները և կարիերան խմբագրել

Իր խմբում Ջինը սկսել է նվագել դեռ դեռահաս տարիքում։ Խումբը սկզբում կոչվել է Linx, իսկ հետո վերափոխվել է The Mising Links-ի։ Վերջ ի վերջո Սիմոնսը կազմալուծում է խումբը և ստեղծում մի նոր խումբ` The Long Island Sounds անվանումով։ Այս տարիներին նա գումար էր վաստակում` ամսագրեր հրատարակելով և կոմիքսներ վաճառելով։ Սիմոնսը մի քանի տարի սովորեց քոլեջում, ապա ստեղծեց մի նոր խումբ`Bullfrog Bheer-ր, և գրեց «Leeta» դեմո-կոմպոզիցիան։ 1970-ականների սկզբին Սիմոնսը Սթենլի Բերտ Էյզեն հետ (նույն ինքը Փոլ Սթենլին) ստեղծեց Wicked Lester ռոք խումբը։ Գոհ չլինելով խմբից և պարբերաբար անդամներին փոխելով` ի վերջո Սիմոնսն ու Սթենլին թողեցին խումբը։ Նրանք որոշեցին կազմավորել ամենալավ ռոք խումբը։ Թմբկահարի փնտրտուքների մեջ գտնվելով` Սիմոնսն ու Սթենլին ի վերջո գտան Փիթեր Քրիսին, ով նվագում էր Բրուքլինի ակումբներում։ Շուտով նրանց միացավ Փոլ Ֆրեհլին` ավելի ուշ Էյս Ֆրեհլին` որպես սոլո-կիթառիստ։ 1974 թ. Kiss-ը թողարկեց ալբոմ։ Բեմում Սթենլին վերցրեց գլխավոր շոումենի դերը։

1983 թ-ին, երբ Kiss-ի հայտնիությունն ու փառքը նվազեց, տղաները դադարեցին դիմահարդարում օգտագործել, ինչը հանգեցրել էր խմբի այդչափ հայտնի դառնալուն։ 1995 թ-ին խմբի երկրպագուների անընդհատ բողոքները ի վերջո հանգեցրեց 1996-ից 1997 թթ. տեղի ունեցած հաջող շուրջերկրյա համերգներին։ 1998 թ.-ին խումբը թողարկեց Psycho Circus ալբոմը` առաջինը քսան տարվա մեջ` խմբի լրիվ կազմով։ Շուտով խմբի կազմում փոփոխություններ եղան` Թոմի Թայերը եկավ փոխարինելու Էյս Ֆրեհլիին, իսկ Էրիք Քարը` Փիթեր Քրիսին։

Անձնական կյանքը խմբագրել

Հիմա Սիմոնսն ապրում է Բեվերլի-Հիլզում, կնոջ` Շենոն Թվիդի հետ։ Ունեն երկու երեխա` Նիկոլասը և Սոֆին։

Երաժիշտը ասում է, որ երբեք չի օգտագործել թմրանյութ, ծխախոտ և խմիչք։

Ծանոթագրություններ խմբագրել