Ջին Գարդներ Բաթեն (անգլ.՝ Jane «Jean» Gardner Batten, սեպտեմբերի 15, 1909(1909-09-15)[1][2][3], Ռոտորուա, Բեյ օֆ Փլենթի, Նոր Զելանդիա[4] - նոյեմբերի 22, 1982(1982-11-22)[5][1][2][…], Պալմա դե Մալյորկա, Մալյորկա, Իսպանիա), նորզելանդացի կին օդաչու։ Հայտնիություն է ձեռք բերել իր ռեկորդային թռիչքներով։ Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ է (1936), Միջազգային ավիացիոն ֆեդերացիայի ոսկե մեդալակիր (1938)։

Ջին Բաթեն
անգլ.՝ Jean Gardner Batten
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1909(1909-09-15)[1][2][3]
ԾննդավայրՌոտորուա, Բեյ օֆ Փլենթի, Նոր Զելանդիա[4]
Մահացել էնոյեմբերի 22, 1982(1982-11-22)[5][1][2][…] (73 տարեկան)
Մահվան վայրՊալմա դե Մալյորկա, Մալյորկա, Իսպանիա
Քաղաքացիություն Նոր Զելանդիա
Մասնագիտությունօդաչու և ճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԿանանց ինժեներական ընկերություն
Ստորագրություն
Изображение автографа
 Jean Batten Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջին Բաթենը ծնվել է 1909 թվականի սեպտեմբերի 15-ին Նոր Զելանդիայի Ռոտորուա քաղաքում։ Կրթություն է ստացել Օքլենդի մասնավոր դպրոցներից մեկում։ 1930 թվականին Ջինը տեղափոխվել է Լոնդոն և սկսել է դասեր առնել Լոնդոնի աերոակումբներից մեկում։ Ինքնաթիռ վարելու իր առաջին արտոնագիրը նա ստացել է 1931 թվականին։

1933 թվականին Բաթենն առաջին անգամ փորձել է Մեծ Բրիտանիայից թռչել Ավստրալիա։ Փորձն ավարտվել է անհաջողությամբ, քանի որ Հնդկաստանում ինքնաթիռի շարժիչը ջարդվել է։ Նույնաբնույթ թռիչքի երկրորդ փորձն ավարտվել է Իտալիայում կատարած հարկադիր վայրէջքով։ Երրորդ փորձն արդեն հաջողվել է․ 1934 թվականի մայիսի 8-ին սկսելով թռիչքը՝ նա ավստրալիական Դարվին քաղաք է հասել 14 օր և 22 ժամվա ընթացքում։ Այս թռիչքից մի քանի շաբաթ անց նա դարձել է առաջին կին օդաչուն, որ հակառակ ուղղությամբ թռիչքն է իրականացրել Ավստրալիայից դեպի Մեծ Բրիտանիա։

1935 թվականի հոյեմբերի 11-ին Ջինը փորձել է ռեկորդային ժամանակում թռչել Ատլանտյան օվկիանոսի վրայով Աֆրիկայի ու Բրազիլիայի ափերով։ Նրա թռիչքի տևողությունը՝ 61 ժամ 15 րոպե, մոտ քսան ժամով բարելավել է այդ ժամանակ տվյալ չվերթի տևողությունը։

1936 թվականի հոկտեմբերի 5-ին նա սկսել է իր թռիչքը Մեծ Բրիտանիայից դեպի Նոր Զելանդիա։ Արդեն վեց օր անց նա հասել է Ավստրալիա։ Հոկտեմբերի 16-ին նա լքել է Ավստրալիայի ափերը և Թասմանյան ծովի վրայով 10,5 ժամ թռիչքից հետո հասել է Նոր Զելանդիա։ Նրա միայնակ թռիչքի տևողությունը եղել է 11 օր 45 րոպե․ այդ ռեկորդը պահպանվել է հետագա 44 տարիների ընթացքում։ Հայրենիքում մի քանի ամիս հանգիստն անցկացնելուց հետո նա կատարել է հակառակ ուղղությամբ թռիչք դեպի Բրիտանիա 5 օր 18 ժամվա ընթացքում։ Այսպիսով, նա սահմանել է համաշխարհային երկու ռեկորդ երկու ուղղություններով էլ։

1938 թվականին Ջին Բաթենը դարձել է առաջին կինը, որն իր ձեռքբերումների համար արժանացել է Միջազգային ավիացիոն ֆեդերացիայի ոսկե մեդալի։

1977 թվականին Օքլենդի օդանավակայանի միջազգային տերմինալը անվանակոչվել է Ջին Բաթենի անունով։

Ջինը մահացել է Մալյորկա կղզու Պալմա դե Մալյորկա քաղաքում 1982 թվականի նոյեմբերի 22-ին աղքատության ու կատարյալ անհայտության մեջ։ Միջազգային հանրությունը նրա մահվան մասին իմացել է հինգ տարի անց միայն։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Mackersey, Ian, Jean Batten: The Garbo of the Skies, Warner Books, 1999, 466 pp, ISBN 0-7515-3019-0

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջին Բաթեն» հոդվածին։