Ջինիի գործակիցը, կամ Ջինիի ինդեքսը վիճակագրական ցուցանիշ է, որը վկայում է տվյալ պետության կամ երկրամասի հասարակության շերտավորման աստիճանի մասին վերաբերյալ այլ ուսումնասիրվող հատկանիշի, օրինակ՝ ամենահաճախը տարեկան եկամուտի աստիճանը որոշելու համար, որը հիմնականում օգտագործում են ժամանակակից տնտեսական հաշվավորումների համար[1]։

Ջինիի գործակից (0÷1), Ջինիի ինդեքս (0÷100 %)
     < 0.25      0.25–0.29      0.30–0.34      0.35–0.39      0.40–0.44      0.45–0.49      0.50–0.54      0.55–0.59      ≥ 0.60      N/A

Հարցի պատմությունը խմբագրել

Այս վիճակագրական մոդելը առաջարվել և մշակվել է իտալացի վիճակագիր և ժողովրդագիր Կորադո Ջինիի կողմից (Corrado Gini, 1884—1965) և հրապարակվել է 1912 թվականին իր «Գործոնի փոփոխականությունը և փոփոխելիությունը» աշխատության մեջ («Փոփոխականությունը և անհաստատունությունը»)։

Հաշվարկը խմբագրել

Գործակիցը կարելի է հաշվել որպես Լորենցի կորի և հավասարակշռության կորի հատումից առաջացած մարմնի մակերեսի հարաբերությունը այն եռանկյան մակերեսին, որը առաջացել է հավասարության և անհավասարության կորերի հատումից։ Այլ կեսպ ասած՝ հարկավոր է գտնել առաջին մարմնի մակերեսը և բաժանել երկրորդի մակերեսի վրա։ Լիովին հավասարության դեպքում գործակիցը հավասար կլինի 0–ի, իսկ լիովին անհավասարության դեպքում՝ 1–ի։

Ջոնիի գործակիցը կարելի է հաշվարկել Բրաունի բանաձևի միջոցով․

 ,

կամ Ջինիի բանաձևի միջոցով․

 ,

որտեղ  ՝ Ջինիի գործակից,  ՝ կուտակված բնակչության թիվ (բնակչությունը բաժանվում է ըստ եկամտի աճի),  ՝ եկամտի չափը, որը ամբողջությամբ ստանում է  ,  ՝ տնային տնտեսությունների թիվը,  ՝ տնային տնտեսությունների բաժին ընդհանուր եկամտի մեջ,  ՝ տնային տնտեսւոթյւոննեի եկամուտների միջին թվաբանականը[2]։

Սովորաբար շուկայական տնտեսությանն անցնող երկրներում ռեսուրսների և եկամուտների բաշխումն ուղեկցվում է բնակչության եկամուտների մեծ դիֆերենցումով, իսկ դա ենթադրում է, Ջինի բարձր գործակից, որը պայմանավորված է նաև այդ երկրներում նոր ձևավորվող հարկային համակարգի անկատարությամբ։

Աղբյուրներ խմբագրել

  1. Գինի, Կ. (1936) On the Measure of Concentration with Special Reference to Income and Statistics, Colorado College Publication, General Series No. 208, 73-79.
  2. Ս․Դ․ Իլյենկովա․ Միկորտնտեսագիտական վիճակագրություն․դասագիրք , Մոսկվա, Ֆինանսներ և վիճակագրություն, 2004, էջ 554.