Ջիմ Կորբեթ

անգլիացի որսորդ, բնապահպան, բնագետ, գրող

Էդուարդ Ջեյմս «Ջիմ» Կորբեթ (անգլ.՝ Edward James «Jim» Corbett, հուլիսի 25, 1875(1875-07-25)[1], Նայնիտալ, Ագրայի և Աուդհի միացյալ պրովինցիա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - ապրիլի 19, 1955(1955-04-19)[1], Նիերի, Բրիտանական Քենիա, Բրիտանական կայսրություն), անգլիացի որսորդ, բնապահպան, բնագետ, գրող։

Ջիմ Կորբեթ
Ծնվել էհուլիսի 25, 1875(1875-07-25)[1]
ԾննդավայրՆայնիտալ, Ագրայի և Աուդհի միացյալ պրովինցիա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանվել էապրիլի 19, 1955(1955-04-19)[1] (79 տարեկան)
Վախճանի վայրՆիերի, Բրիտանական Քենիա, Բրիտանական կայսրություն
Մասնագիտությունգրող, որսորդ, բնագետ և ռազմական գործիչ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Ժանրերվիպակ
Կայքrespectance.com/JIM_CORBETT
 Jim Corbett Վիքիպահեստում

Հայտնի է որպես մարդակեր կենդանիների որսորդ և Հնդկաստանի բնության մասին մի շարք պատմությունների հեղինակ։ Կորբեթըն ունեցել է Հնդկական-բրիտանական բանակի գնդապետի կոչում և Միացյալ գավառների կառավարությունը բազմիցս նրան հրավիրել է Գարհվալ և Կումաոն շրջաններում մարդակեր վագրերին ու ընձառյուծներին ոչնչացնելու համար։ Շրջանի բնակիչներին մարդակեր կենդանիներից փրկելու գործում ունեցած հաջողությունների համար նա վաստակել է բնակիչների հարգանքը, որոնցից շատերը նրան համարել են սուրբ սադհու[2]։ Ջիմ Կորբեթը եղել է մոլեռանդ լուսանկարիչ և կինոյի սիրահար։ Թոշակի անցնելուց հետո նա սկսել է գրքեր գրել Հնդկաստանի բնության, մարդակեր կենդանիներ որսալու և Բրիտանական Հնդկաստանի հասարակ բնակչության կյանքի մասին։ Կորբեթը նաև ակտիվորեն հանդես է եկել հնդկական վայրի բնության պահպանության օգտին։ 1957 թվականին նրա պատվին ազգային պարկ է անվանակոչվել։

Կյանք և գործունեություն խմբագրել

Երիտասարդ տարիներ խմբագրել

Ջիմ Կորբեթը ծնվել է իռլանդական ընտանիքում՝ Հյուսիսային Հնդկաստանի Հիմալայան նախալեռներում գտնվող Նայնիտալի Կումաոն շրջանում։ Նա Քրիստոֆեր Ուիլյամի և Մերի Ջեյն Կորբեթի տասնվեց երեխաներից ութերորդն էր։ Ընտանիքը տեղափոխվել է այդ վայրեր 1862 թվականին, երբ Քրիստոֆերը ավարտել է զինվորական ծառայությունը և փոստի կառավարիչի աշխատանք ստացել Նայնիտալում։ Նա նաև ամառանոց է ունեցել Կալադհունգում, որը կոչվում է Արունդել և այստեղ փոքրիկ Ջիմը շատ ժամանակ է անցկացրել։ Մանկության տարիներից Ջիմը հիացել է վայրի բնությամբ, սովորել տարբերակել թռչունների և կենդանիների ձայները։ Տարիների ընթացքում նա դարձել է լավ որսորդ և հետքագետ։ Կորբեթը հաճախել է Oak Openings դպրոց, որը հետագայում վերանվանվել է Philander Smith քոլեջ, այնուհետև նա սովորել է Նայնիտալի Սուրբ Հովսեփի քոլեջում։ Դեռ 19 տարին չլրացած, թողել է քոլեջը և մեկնել աշխատելու Բենգալյան և Հյուսիսարևմտյան երկաթուղում, նախ որպես վառելիքի գծով տեսուչ Մանակպուրում (Փենջաբ), ապա՝ Բիհարի «Մոկամեհ Գհատ» կայարանում, որպես փոխադրումների կապալառու։

Մարդակեր գազանների որս խմբագրել

 
Ջիմ Կորբեթը Ռուդրապրայագում 1926 թվականին իր սպանած մարդակեր հովազի մարմնի մոտ:

Փաստաթղթերով հիմնավորվել է, որ 1907-1938 թվականներին Կորբեթը հետապնդել և սպանել է 19 վագր և 14 ընձառյուծ, որոնք պաշտոնապես գրանցված են որպես մարդակեր։ Այդ կենդանիները դարձել են ավելի քան 1200 մարդու մահվան պատճառ։ Նրա սպանած առաջին վագրը՝ Չամպավաթ մարդակերը, 436 մարդու մահվան պատճառ էր դարձել[3]։

Կորբեթը սպանել է նաև Պանարյան հովազին, որը որսագողի կողմից վիրավորվելուց հետո այլևս չէր կարողանում կատարել իր սովորական որսը և մարդակեր լինելով՝ սպանել էր շուրջ 400 մարդու։ Կորբեթի կողմից ոչնչացված այլ մարդակերներից են Թալլադեշյան մարդակերը, Մոհանյան վագրը, Տակսկի մարդակերն ու Չոգուար մարդակեր վագրը։

Կորբեթի սպանած մարդակերներից ամենահայտնին Ռուդրապրայագի ընձառյուծն էր, որը ութ տարի շարունակ սարսափի մեջ է պահել տեղի բնակիչներին և ուխտավորներին Կեդառնատհում և Բադրինատհում գտնվող հինդուական սրբավայրերի ճանապարհին։ Այս ընձառյուծի գանգի և ատամների վերլուծությունը ցույց է տվել լնդերի հիվանդություն և կոտրված ատամների պատճառով կենդանին չէր կարողացել որսալ իր սովորական սնունդը և դարձել էր մարդակեր։ Տակայի մարդակեր վագրի վերակենդանացումից հետո Ջիմ Կորբեթը նրա նրա մարմնի մեջ հայտնաբերել է երկու հին հրազենային վերքեր, որոնցից մեկը (ուսի մեջ) սեպտիկ բնույթի էր և, ըստ Կորբեթի, կենդանին դրա պատճառով էլ մարդակեր էր դարձել։ Մարդակեր կենդանիների գանգերի, ոսկորների և մաշկների հետազոտությունները ցույց են տվել, որ նրանցից շատերը տառապել են հիվանդություններից և վերքերից, ինչպես նաև հրազենային վնասվածքներից[4]։ «Կումաոնյան մարդակերներ» գրքի նախաբանում Կորբեթը գրել է[4].

  Վերքը, որը վագրին ստիպել է մարդակեր դառնալ, կարող է որսորդի անհաջող կրակոցի արդյունք լինել, ով այնուհետև չի հետապնդել վիրավոր կենդանուն, կամ կարող է մացառախոզի հետ ընդհարման արդյունք լինել։  

1900-ականներին բրիտանական Հնդկաստանի բարձր դասի շրջանում գիշատիչ կենդանիների սպորտային որսը բավականին տարածված էր, ինչն էլ հանգեցրել է մարդակեր գազանների տարածմանը։ Իր իսկ խոսքերով՝ Կորբեթը միայն մեկ անգամ է սպանել մարդու մահվան մեջ մեղք չունեցող կենդանու, և նա շատ է զղջացել դրա համար։ Կորբեթը նշել է, որ մարդակեր գազաններն իրենք ի վիճակի են հետապնդելու որսորդին։ Հետևաբար, նա նախընտրել է որսի գնալ միայնակ և գազանին հետապնդել հետիոտն։ Նա հաճախ որսի է գնացել իր շան՝ Ռոբին անունով սպանիելի հետ, որի մասին մանրամասն գրել է իր առաջին՝ «Կումաոնյան մարդակերները» գրքում[4]։ Կորբեթը հաճախ վտանգել է իր կյանքը՝ ուրիշների կյանքը փրկելու համար՝ այդպիսով վաստակելով այն տարածքների բնակչության հարգանքը, որտեղ նա որսի է գնացել[2]։

Մասնակցություն Առաջին համաշխարհային պատերազմին խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ջիմ Կորբեթը մեկնել է Ֆրանսիա՝ իր 500 հոգանոց ջոկատով և ղեկավարել 70-րդ Կումաոնյան աշխատանքային կորպուսը։ Նա շատ հաջող է կազմակերպել ղեկավարումը և Հնդկաստանից նրա հետ ժամանած մարդկանցից միայն մեկ մարդ է մահացել ամբողջ պատերազմի ընթացքում և այն էլ ծովային հիվանդության պատճառով։ 1918 թվականին Կորբեթին շնորհվել է մայորի կոչում[2]։

Որսորդը դառնում է բնապահպան խմբագրել

1924 թվականին Կորբեթը թոշակի է անցել և բնակություն հաստատեց Կալադհունգի գյուղում։ 1920-ականների վերջին Կորբեթը գնել է իր առաջին կինոխցիկը և սկսել ֆիլմեր նկարահանել վագրերի կյանքի մասին[5]։ Չնայած նա հիանալի էր տիրապետում ջունգլիների առօրյա կյանքին, սակայն կենդանիների գաղտնապահության պատճառով շատ դժվար էր լինում լավ կադրեր ստանալ։

Կորբեթը մտահոգված էր վագրերի ճակատագրով և նրանց բնակության տեղանքով[6]։ Նա դասախոսություններ էր կարդում դպրոցականներին բնական ժառանգության, անտառները և նրանց կենդանական աշխարհը պահպանելու անհրաժեշտության մասին և օգնում է հիմնադրել Միացյալ գավառների վայրի բնության պահպանման ասոցիացիա և կազմակերպել Վայրի բնության պահպանման համահնդկական համաժողով (անգլ. All-India Conference for the Preservation of Wildlife): Ֆ. Ու. Չեմպիոնի հետ միասին նա առանցքային դեր է խաղացել Կումաոնում առաջին ազգային պարկի` Hailey National Park-ի ստեղծման գործում, որն ի սկզբանե կոչվել էր լորդ Մալքոլմ Հեյլիի անունով։

Մասնակցություն Երկրորդ համաշխարհային պատերազմին խմբագրել

Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, Ջիմ Կորբեթը մոտ 65 տարեկան էր և ենթակա չէր զորակոչի։ Բայց նա իր ծառայություններն առաջարկեց կառավարությանը և ընտրվեց շրջանի զինվորականների օգնության հիմնադրամի փոխնախագահ։ 1944 թվականի փետրվարին Կորբեթը ստացավ փոխգնդապետի կոչում և նշանակվեց ջունգլիներում մարտական գործողությունների ուսուցման ավագ հրահանգիչ։ 1944 թվականի մարտին նրան գործուղեցին Բիրմա՝ ռազմական գործողությունների հավանական թատերաբեմը ուսումնասիրելու նպատակով։ Հետագայում նա զբաղվում էր Կենտրոնական գավառի Չկինդվար շրջանում և տարբեր ռազմաբազաներում մարտիկների պատրաստմամբ։ Մոտ մեկ տարի անց, մալարիայի սրման պատճառով, Կորբեթը ստիպված էր լքել բանակը և վերադառնալ տուն[2]։

Քենիայում թոշակի անցնելուց հետո խմբագրել

1947 թվականին Ջիմ Կորբեթը և նրա քույրը՝ Մեգին, տեղափոխվել են Քենիա, Նիերի։ Կորբեթը շարունակել է գրքեր գրել և պահպանել շրջակա միջավայրը՝ պայքարելով ջունգլիների անտառահատումների դեմ։ Ջիմ Կորբեթը բնակվել է Tree Tops հյուրանոցում, որը կառուցված էր հսկա ֆիկուսի ծառի ճյուղերի վրա։ 1952 թվականի փետրվարի 5-6-ը այստեղ է հանգրվանել նաև արքայադուստր Եղիսաբեթը, իր հոր՝ թագավոր Ջորջ VI-ի մահվան օրը[7]։ Կորբեթը այդ մասին հետևյալ գրառումն է թողել հյուրանոցի գրանցման գրքում[8][9]

  Համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ երիտասարդ աղջիկը ծառ բարձրացավ որպես արքայադուստր, հաջորդ օրը այնտեղից իջավ որպես թագուհի, աստված օրհնի նրան։  

Ջիմ Կորբեթը մահացել է սրտի կաթվածից 1955 թվականի ապրիլի 19-ին 79 տարեկան հասակում, իր վեցերորդ՝ Tree Tops գիրքն ավարտելուց մի քանի օր անց։ Թաղված է Քենիայի Նիերի քաղաքում գտնվող Սուրբ Պետրոսի Անգլիկան եկեղեցու գերեզմանատանը։

Ժառանգություն խմբագրել

Կորբեթի՝ Հնդկական Նայնիտալ Կալադհունգի գյուղում գտնվող տունը դարձել է թանգարան։ 221 ակր մակերեսով հողակտորը, որը Կորբեթը գնել է 1915 թվականին, մինչ օրս պահպանվել է իր նախնական տեսքով։ Գյուղում պահպանվել է նաև այն տունը, որը Կորբեթը կառուցել է իր ընկերոջ՝ Մոտի Սինգհի համար, և Կորբեթի պատը՝ 7,2 կմ երկարությամբ քարե պատ, որը գյուղի դաշտերը պաշտպանում է վայրի կենդանիներից։ 1957 թվականին Հնդկաստանի Ուտառահանդ քաղաքում գտնվող Մալկհոլմ Հեյլիի ազգային պարկը վերանվանվել է Ջիմ Կորբեթի պատվին (անգլ.՝ Jim Corbett National Park): 1930-ականներին Կորբեթը առանցքային դեր է խաղացել այս պահպանվող տարածքի ստեղծման գործում։ 1968 թվականին Ջիմ Կորբեթի պատվին է կոչվել պահպանված վագրի ենթատեսակներից մեկը` լատ. Panthera tigris corbetti, հնդ-չինական վագրը, որը հայտնի է նաև որպես Կորբեթի վագր։ 1994 և 2002 թվականներին Ջիմ Կորբեթի և նրա քրոջ վաղուց մոռացված գերեզմանները վերանորոգվել են Ջիմ Կորբեթի հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Ջերի Ա. Ջալիլի կողմից[10]։

Գրական գործունեություն խմբագրել

Ջիմ Կորբեթի առաջին գիրքը (Կումաոնյան մարդակերները) մեծ հաջողություն ունեցավ Հնդկաստանում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Առաջին ամերիկյան հրատարակությունը թողարկվել է 250,000 տպաքանակով։ Դրանից հետո «Կումաոնյան մարդակերները» գիրքը թարգմանվել է 27 լեզուներով։ Կորբեթի չորրորդ գիրքը (Ջունգլիների գիտությունը) իրականում համարվում է նրա ինքնակենսագրությունը։

Վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր խմբագրել

  • 1986 թվականին BBC-ն թողարկել է «Հնդկաստանի մարդակերները» (անգլ.՝ Man-Eaters of India) վավերագրական ֆիլմը, որտեղ Կորբեթի դերում խաղում էր Ֆրեդ Թրեյվիզը։
  • 2002 թվականին, Կորբեթի գրքերի հիման վրա, IMAX ձևաչափով թողարկվեց «Հնդկաստան, վագրի արքայություն» (անգլ.՝ India: Kingdom of the Tiger) ֆիլմը, որտեղ Կորբեթի դերում խաղում էր Քրիստոֆեր Հեյերդալը։
  • 2005 թվականին թողարկվեց հեռուստատեսային ֆիլմ` նկարահանված «Հովազը Ռուդրապրայագից» (անգլ.՝ The Man-Eating Leopard of Rudraprayag) գրքի հիման վրա, որի գլխավոր դերակատարն էր Ջեյսոն Ֆլեմինգը։

Գրքեր խմբագրել

 
Ջիմ Կորբեթ սպանված Bachelor of Powalgarh-ի մոտ
  • Jungle Stories. Privately published in 1935 (only 100 copies)
Բովանդակություն՝ Wild Life in the Village: An Appeal, The Pipal Pani Tiger, The Fish of My Dreams, A Lost Paradise, The Terror that Walks by Night, Purna Girl and Its Mysterious Lights, The Chowgarh Tigers
  • Man-Eaters of Kumaon. Oxford University Press, Bombay 1944
Բովանդակություն՝ Author's note (causes of man-eating), The Champawat Maneater, Robin, Chowgarh Tigers, The Bachelor of Powalgarh, The Mohan Maneater, Fish of my dreams, The Kanda Maneater, The Pipal Pani tiger, The Thak Man-eater, Just Tigers
  • The Man-eating Leopard of Rudraprayag. Oxford University Press, 1947
Բովանդակություն՝ The Pilgrim Road, The Man-Eater, Terror, Arrival, Investigation, The First Kill, Locating the Leopard, The Second Kill, Preparations, Magic, A Near Escape, The Gin Trap, The Hunters Hunted, Retreat, Fishing Interlude, Death of a Goat, Cyanide Poisoning, Touch and Go, A Lesson in Caution, A Wild Boar Hunt, Vigil on a Pine Tree, My Night of Terror, Leopard Fights Leopard, A Shot in the Dark, Epilogue
  • My India. Oxford University Press, 1952
Բովանդակություն՝ Dedication & Introduction, The Queen of the Village, Kunwar Singh, Mothi, Pre Red Tape Days, The Law of the Jungle, The Brothers, Sultana: India's Robin Hood, Loyalty, Budhu, Lalajee, Chamari, Life at Mokameh Ghat
  • Jungle Lore. Oxford University Press, 1953
Բովանդակություն՝ Introduction by Martin Booth, Dansay, Learning to Shoot, Magog, Looking Back, Jungle Encounters, Categories, Jungle Lore, Calls of the Jungle, School Days / Cadets, Forest Fire & Beats, Game Tracks, Jungle Sensitiveness
  • The Temple Tiger and More Man-eaters of Kumaon. Oxford University Press, 1954
Բովանդակություն՝ The Temple Tiger, The Muktesar Man-Eater, The Panar Man-Eater, The Chuka Man-Eater, The Talla Des Man-Eater, Epilogue
  • Tree Tops. Oxford University Press, 1955 (short 30-page novella)
  • Jim Corbett's India – Selections by R. E. Hawkins. Oxford University Press, 1978
Բովանդակություն՝ Introduction, Kunwar Singh, Schooldays, Loyalty, Life at Mokameh Ghat, Mothi, The Law of the Jungles, The Muktesar Man-eater, The Panar Leopard, Goongi (previously unpublished), The Pipal Pani Tiger, The Pilgrim Road, Terror, Vigil on a Pine Tree, The Chowgarh Tigers, The Bachelor of Powalgarh, The Fish of My Dreams, Robin, Wild Life in the Village-An Appeal (previously unpublished), The Mohan Man-Eater, Just Tigers, On Man-Eating, Looking Back
  • My Kumaon: Uncollected Writings. Oxford University Press, 2012
Բովանդակություն՝ Publisher's Note; Timeline; Preface: 'How I Came To Write'; A Life Well Lived: An Introduction To Jim Corbett By Lord Hailey; Section One: The Unpublished Corbett—The Night Jar's Egg; 'One Of Us'; From My Jungle Camp; The Rudraprayag Letters; Corbett On The Man-Eating Leopard Of Rudraprayag; The Making Of Corbett's My India: Correspondence With His Editors; 'Shooting' Tigers: Corbett And The Camera; Wildlife In The Village: An Environmental Appeal; An Englishman In India; Life In Kenya; Section Two: Corbett And His Audience-'The Artlessness Of His Art'; The Man Revealed: Corbett In His Writings; The Universal Appeal Of Jim Corbett: Letters And Reviews; Deliverance For Rudraprayag: Reactions To The Slaying Of The Man-Eating Leopard By Corbett; Corbett's Influence: Man-Eaters Of Kumaon And The Chindwara Court Case; Epigraph

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Dr. Shreenivaas Barge. — Краткая биография Джима Корбетта — третье издание«A Concise Biography of the Most Celebrated Hunter Turned Conservationist of India» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  3. Stephen Mills. Tiger. — Firefly Books, 2004. — С. 99. — 168 с. — ISBN 978-1552979495
  4. 4,0 4,1 4,2 Джим Корбетт. Кумаонские людоеды. — АРМАДА-ПРЕСС, 1999. — 396 с. — ISBN 5-7632-0825-0
  5. M. Rangarajan. India's Wildlife History: an Introduction. — Delhi: Permanent Black and Ranthambore Foundation, 2006. — С. 70. — ISBN 8178241404
  6. V. Thapar. Savings Wild Tigers: the essential writings. — Delhi: Permanent Black, 2001.
  7. R.J. Prickett. Treetops: Story of A World Famous Hotel. — Nairn Scotland: David & Charles, 1998. — 200 с. — ISBN 0715390201
  8. G.K. Sharma (2002 թ․ մայիսի 26). «Tales from the top of a tree» (անգլերեն). The Sunday Tribune. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 20-ին.
  9. Visitors' log book of 1954, Treetops hotel, Kenya. Книга регистрации постояльцев гостиницы Tree Tops Hotel, Кения, за 1954 год.
  10. Jaleel, J.A. (2009). «The Jim Corbett Foundation, Canada» (անգլերեն). Վերցված է 2010 թ․ հուլիսի 20-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմ Կորբեթ» հոդվածին։