Ջիհանգիր մզկիթ (թուրքերեն՝ Cihangir Camii), գործող մզկիթ Ստամբուլի Բեյօղլու շրջանի Ջիհանգիր թաղամասում։ Մզկիթը ամբողջովին վնասվել էր հրդեհի արդյունքում։ Վերջինիս տեղանքում սուլթան Աբդուլ Ազիզի կարգադրությամբ Սարգիս Բալյանը կառուցել է նեոդասական օսմանյան ոճի մզկիթ[2]։ Գտնվում է Բոսֆորի եվրոպական ափից։

Ջիհանգիր
թուրքերեն՝ Cihangir Camii
ՏեսակՈւրբաթյա մզկիթ
Երկիր Թուրքիա[1]
ՎարչատարածքՍտամբուլ
ՏեղագրությունՍտամբուլ
Կառուցման ավարտ1559
Կարգավիճակգործող մզկիթ
Ճարտարապետություն
ՃարտարապետՄիմար Սինան
Ոճօսմանյան ոճ
Գմբեթ2
Քարտեզ
Քարտեզ
Շեհզադե Ջիհանգիրի մզկիթը Բոսֆորի եվրոպական ափին, փետրվար 2013

Պատմություն խմբագրել

Ջիհանգիր մզկիթը կառուցվել է օսմանյան սուլթան Սուլեյման I֊ի հրամանով՝ հայ ճարտարապետ Միմար Սինանի կողմից 1559 թվականին։ Մզկիթը կառուցվել է ՝ ի հիշատակ Սուլեյմանի որդու Շեհզադե Ջիհանգիրի պատվին։ Մզկիթը մի քանի անգամ կործանվել է հրդեհների և երկրաշարժերի արդյունքում, սակայն վերակառուցվել է։ Վերջին անգամ մզկիթը ամբողջությամբ վերականգնվել է Սարգիս Բալյանի կողմից՝ օսմանյան սուլթան Աբդուլ Ազիզի հրամանով 1874 թվականին։ Նոր մզկիթը ունի քառակուսի տեսք՝ բարձր գմբեթներով։ Մինարեթը, որը գտնվում է մզկիթից արևելք, կառուցվել է 1928 թվականին։ Մզկիթը շենքը նաև վերակառուցվել է 1889 թվականին՝ օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II֊ի հրամանով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. «Мечеть Джихангир». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.

Գրականություն խմբագրել

  • Hakan Arlı Cihangir Camii // Dünden Bugüne İstanbul Ansiklopedisi. — Vol. 2. — P. 431-3.

Արտաքին հղումներ խմբագրել