Ջիլիո (իտալ.՝ Isola del Giglio), կղզի և համայնք Իտալիայի կազմում։ Վարչականորեն մտնում է Իտալիայի Տոսկանայի մարզի Գրոսետո արևմտյան գավառի կազմի մեջ։

Համայնք
Ջիլիո
Isola del Giglio
Դրոշ

ԵրկիրԻտալիա Իտալիա
Մարզ Տոսկանայի մարզ
Գավառ Գրոսետո
Մակերես24,01 կմ²
ԲԾՄ405 մ
Բնակչություն1439 մարդ (2011)
Խտություն60,462 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0564
Փոստային դասիչ58013, 58012 և 58010
Ավտոմոբիլային կոդGR
Պաշտոնական կայքcomune.isoladelgiglio.gr.it
Ջիլիո (Իտալիա)##
Ջիլիո (Իտալիա)

Գտնվում է Միջերկրական ծովում[1], Տոսկանայի կղզեխմբի կղզիներից է։ Ամենաբարձր կետը 405 մ է։

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների, կղզի-համայնքի բնակվում էր 1439 մարդ։

Պատմություն խմբագրել

Ըստ հնագիտական տվյալների՝ կղզին առաջացել է շուրջ 5 միլիոն տարի առաջ։ Իտալական աղբյուրները հայտնում են, որ կղզին բնակեցված է եղել դեռևս Երկաթե դարում[2]։

805 թվականին կղզին փոխանցվել է Տրե Ֆոնտանե աբբայությանը։ 1241 թվականին սիցիլական նավատորմը Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենի գլխավորությամբ գրավել է կղզին և միացրել Սրբազան Հռոմեական կայսրությանը։

Ջիլիոն եղել է խաչակիրների հանգստավայրերից մեկը։ 1264 թվականին կղզին անցել է Պիզայի հանրապետությանը։ Խաչակրաց արշավանքների շրջանում կղզին բազմիցս ենթարկվել է մուսուլման ծովահենների հարձակումներին։

Կղզին հայտնի է եղել իր հանքանյութերով։ Հռոմի շատ շենքեր և սյուներ կառուցվել են Ջիլիոյի գրանիտից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Գիգլիո Կաստելլո». Ջիլիո կղզու մասին զբոսաշրջային նյութեր և տեղեկությոններ. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.
  2. Լիենհարդ, Հ. Ջոնն. «Էտրուսկների տիրապետությունը». Հոուսթոնի համալսարան. Վերցված է 2012 թ․ հունվարի 22-ին.