Ջիգա

հնագույն իռլանդական պար

Ջիգա (իտալ.՝ giga, անգլ.՝ jig), հինավուրց արագ պար, առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարում Բրիտանական կղզիներում[1]։ Երաժշտական չափը 3/8, 6/8, 9/8 կամ 12/8 (կախված է բազմազանությունից)[2]։ Ներկայումս ջիգան իռլանդական և շոտլանդական պարերի կատարման հիմնական մեղեդիներից մեկն է և սերտորեն նույնացվում է կելտական մշակույթի հետ։ Բրիտանական ջիգայից առաջացել է բարոկո ժիգա (ֆր.՝ gigue) արագ պարը, որը 17-րդ դարում տարածում է գտել Ֆրանսիայում։

Ջիգա
Մշակութային հիմքերկելտական մշակույթ
Ծագման ժամանակՊարը առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարում Բրիտանական կղզիներում։
Ծագման երկիր Միացյալ Թագավորություն և  Իռլանդիա
Հատուկ գործիքներփոքրիկ ջութակ՝ ժիգա
ՃանաչումԻռլանդիա, Շոտլանդիա,Ֆրանսիա
Բխող ժանրերժողովրդական պար
սինգլ ջիգա
դաբլ ջիգա
տրեբլ ջիգա
սլիպ ջիգա

Պատմություն խմբագրել

 
Շեքսպիրի պիեսներում կոմիկ դերեր կատարող Ուիլյամ Կեմպը (աջից) ջիգա է պարում։ «Կեմպի իննօրյա հրաշքը» գրքի պատկերազարդում (1600)

12-րդ դարում փոքրիկ ջութակին անվանել են ժիգա, որով նվագել են պարային երաժշտություն, որոնցից մեկն էլ ջիգա պարն է, որն իր անունը ստացել է այս գործիքի անվանումից[3]։

Սկզբնական շրջանում ջիգան եղել է զույգերով պար, սակայն նավաստիների շրջանում այն տարածում է գտել որպես զավեշտական բնույթի շատ արագ մենապար։ Ուիլյամ Շեքսպիրն իր պիեսներում շեշտել է ջիգայի խեղկատակային բնույթը[2]։ Շուտով ջիգան ներմուծվել է պրոֆեսիոնալ երաժշտություն նույնպես։ Այս անվանումով պիեսներ հանդիպում են վերջինելի և լյուտնյայի համար գրված 16-րդ դարի անգլիական ժողովածուներում։ 17-րդ դարում ջիգան մտել է Արևմտյան Եվրոպայի շատ երկրների պարային կյանք, սակայն տարբեր երկրներում զարգացումը տարբեր կերպ է ընթացել[3]։

17-18-րդ դարերի սահմանագծում իտալական ջիգան ձեռք է բերել համաեվրոպական նշանակություն։ Հենց այն էլ հնչում է Արկանջելո Կորելիի, Անտոնիո Վիվալդիի, Ժան Ֆիլիպ Ռամոյի նախադասական սոնատներում և սյուիտներում՝ հանդիսանալով եզրափակիչ մաս։ Բախի Բրանդենբուրգյան թիվ 5 կոնցերտի եզրափակիչ մասը՝ չունենալով ջիգայի նշանակություն, նույնպես դրսևորում է այս պարին հատուկ բնորոշումներ[3]։

18-րդ դարում Եվրոպական կենցաղ մտնող նոր պարերին զուգընթաց (մենուետ, գավոտ և այլն), ջիգան աստիճանաբար կորցրել էր իր նշանակությունը նաև պրոֆեսիոնալ երաժշտության մեջ։ Հետագայում ջիգան շարունակվել է կիրառվել հիմնականում ժողովրդի շրջանում[2] և մինչ օրս հաջողությամբ պահպանվել է Իռլանդիայում և Շոտլանդիայում։

20-րդ դարում որոշ կոմպոզիտորներ կրկին անդրադարձել են ջիգային՝ որպես երաժշտական ժանրի։ Նրանց թվում են Կլոդ Դեբյուսին («Կերպարներ», 1912), Իգոր Ֆ․ Ստրավինսկին («Համերգային դուետ», 1932, սեպտետ, 1952-1953), Մաքս Ռեգերը (օրգան 36, 42, 131 էջ), Առնոլդ Շյոնբերգը (օրգան 25 և 29)[3]։

Ջիգան իռլանդական պարերում խմբագրել

Ջիգա, «Մոխրագույն ծեր սագը»
թին վիսլ ֆլեյտայի գործիքավորմամաբ
Dancing Willow իռլանդական ժողովրդական անսամբլի կատարմամաբ[4]

Ջիգան համարվում է իռլանդական պարերի ամենատարածված մեղեդիներից մեկը։ Ներկայացվում է մի քանի տարբերակներով։ Երաժշտության արագությունից կախված, որոնցում կատարվում է պարը, առանձնացնում են սինգլ ջիգա, դաբլ ջիգա, տրեբլ ջիգա։ Կոշիկներից կախված՝ որով կատարվում է պարը, առանձնացնում են թեթև և ծանր ջիգա։ Առանձնակի կատարյալ տեսակ է սլիպ ջիգան, կատարվում է հատուկ 9/8 ռիթմով և բացառապես փափուկ կոշիկներով։

 
Ջիգայի կոշիկներ

Սինգլ ջիգա խմբագրել

Սինգլ ջիգա (անգլ.՝ The Single Jig), ամենապարզ պարային երաժշտություններից մեկն է, պարում են 6/8 կամ հազվադեպ 12/8 երաժշտական չափով։ Ջիգայի այս տեսակը ԱՄՆ-ում անցկացվող Գելական (կելտական) փառատոններին լայնորեն տարածված չէ, սակայն դրա փոխարեն լայն տարածված է Եվրոպայում։ Մրցույթներում, որպես կանոն, ջիգա պարում են սկսնակ և միջին մակարդակ ունեցող մասնակիցները։ Սինգլ ջիգան կատարում են փափուկ կոշիկներով[5]։

Դաբլ ջիգա խմբագրել

Դաբլ ջիգա (անգլ.՝ The Double Jig), կարող է կատարվել ինչպես փափուկ կոշիկներով, այնպես էլ կոշտ կոշիկներով՝ ռիթմիկ հարվածներով։ Եթե այն կատարվում է կոշտ կոշիկներով, ապա երբեմն դա վերաբերում է հևի ջիգային, որի երաժշտական չափը 6/8 է[6]։

Տրեբլ ջիգա խմբագրել

Տրեբլ ջիգա (անգլ.՝ The Treble Jig), կատարվում է կոշտ կոշիկներով՝ 6/8 երաժշտական չափով։ Սա ավելի դանդաղ և չափավոր ջիգայի տարատեսակ է[5]։ Պարին բնորոշ են ցատկերը, պիրուետները և թափահարումները։ Պարային շատ ցանցեր կատարվում են եռակի ջիգայի ռիթմով՝ մասնավորապես Drunken Gauger, Blackthorne Stick, The Three Sea Captains, и St. Patrick’s Day։

Գելական փառատոնների ժամանակ մասնակիցներն պարտադիր կատարում են ավանդական և ոչ ավանդական (դանդաղ) եռակի ջիգա։ Նորեկները պարում են տրեբլ ջիգան ավանդական արագությամբ (92 հարված րոպեում), մինչդեռ ավելի առաջատար պարողները պետք է պարեն ոչ ավանդական ջիգա՝ (դանդաղ) րոպեում 73 հարված։ Կոշտ կոշիկներով կատարված կրկնակի և եռակի ջիգան, անվանում են հևի ջիգա (անգլ.՝ The Heavy Jig):

Սահող ջիգա խմբագրել

Y Jigiau - Crasdant
 
Իռլանդացի պարողներ, Դեյվիսի ակադեմիա, ԱՄՆ

Սլիպ ջիգա (անգլ.՝ The Slip Jig), կատարվում է մինչև 9/8 երաժշտական չափով։ Ավելի երկար ֆրազաների շնորհիվ այս մեղեդին ավելի դանդաղ է, քան երաժշտական նույն քանակությամբ տակտերով կատարվող ռիլ կամ լայթ ջիգան։ Պարը կատարում են շատ բարձր դիրքով՝ «կիսամատների» վրա, և հաճախ անվանում են «իռլանդական բալետ»՝ նրբագեղ շարժումների պատճառով, որոնք ասես պարողին բեմից վեր են բարձրացնում[5]։

Ներկայումս մրցույթներում սլիպ ջիգա կատարում են բացառապես կանայք են, սակայն մինչև 1950 թվականը այս պարի մրցույթներն անցկացվել են ինչպես տղամարդկանց, այնպես էլ զույգերի միջև։ 1980-ական թվականներից սկսած քննարկվել է այս պարի մրցույթներին տղամարդկանց վերադարձի հարցը։ 9/8 չափով կատարվող սլիպ ջիգան համարվում է ավելի նրբագեղ և նազանի պար, կատարվում է փափուկ կոշիկներով, և Riverdance շոուի առաջին պլան է մղվել[6]։

Սլիպ ջիգան հաճախ անվանում են սլայդ ջիգա[5] կամ հոփ ջիգա[6]։ Բայց երբեմն սլայդ ջիգա են անվանում նաև սինգլ ջիգան[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  Irish vs. Scottish Jig
  1. Wilson, C. R. & Calore, M. Music in Shakespeare: a dictionary. — Continuum International, 2005. — С. 233.
  2. 2,0 2,1 2,2 «Статья «Жига»». в Большой советской энциклопедии. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 12-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Статья «Жига»». в Музыкальной энциклопедии, 1973—1982. Վերցված է 2011 թ․ մարտի 12-ին.
  4. «Fáilte». www.dancing-willow.de. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին. {{cite web}}: Text "DANCING WILLOW" ignored (օգնություն); Text "Irish Folk" ignored (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 5,3 ««В ритме вальса о джигах, рилах и хорнпайпах»». на сайте школы IRIDAN. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 12-ին.
  6. 6,0 6,1 6,2 Frank Whelan. «„The Complete Guide to Irish Dance", Part 1 - Types of Irish Dance». в переводе Дмитрия Лещева «Разновидности ирландского танца». на сайте Humpty-Dumpty Dance School. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 12-ին.
  7. Реук С. (28.06.2006). «Музыка для кельтских танцев». wizvalley.narod.ru. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.

Գրականություն խմբագրել

  • Danckert W., Geschichte der Gique, Lpz., 1924.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիգա» հոդվածին։