Ջեֆ Սեշնս

ամերիկացի քաղաքական գործիչ

Ջեֆֆերսոն Բորեգարդ «Ջեֆֆ» Սեշնս III (անգլ.՝ Jefferson Beauregard "Jeff" Sessions III, դեկտեմբերի 24, 1946(1946-12-24)[3][4], Սելմա, Ալաբամա, ԱՄՆ և Hybart, Մոնրո շրջան, Ալաբամա, ԱՄՆ[1]), ամերիկացի Հանրապետական քաղաքական գործիչ, 2017 թվականի փետրվարի 9-ին նշանակվել է ԱՄՆ գլխավոր դատախազ։ Ալաբամա նահանգի կրտսեր սենատոր (1997-2017)։

Ջեֆ Սեշնս
անգլ.՝ Jeff Sessions
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Wilcox Central High School?, Huntingdon College? (1969), University of Alabama School of Law? (1973), Ալաբամայի համալսարան և տարրական դպրոց[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան, փաստաբան և քաղաքագետ
Դավանանք մեթոդիզմ[2]
Ծննդյան օր դեկտեմբերի 24, 1946(1946-12-24)[3][4] (77 տարեկան)
Ծննդավայր Սելմա, Ալաբամա, ԱՄՆ կամ Hybart, Մոնրո շրջան, Ալաբամա, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Jefferson Beauregard Sessions
Ամուսին Mary Blackshear?
 
Կայք՝ jeffsessions.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

2007 թվականին համաձայն National Journal կայքի Սեշնսը հայտնվել է հինգ ամենապահպանողական սենատորների ցանկում։

Կենսագրություն խմբագրել

1969 թվականին ավարտել է Մոնտգոմերի Հանթինգթոն քոլեջը, իսկ 1973 թվականին Ալաբամայի համալսարանի իրավունքի դպրոցը։ Հենց նույն թվականին նա սկսեց իր կարիերան աշխատանքի անցնելով որպես փաստաբան։ 1977 թվականին մեկնում է Մոբիլ։ Հանդիսացել է դաշնային դատախազ (1981-1993) և նահանգի գլխավոր դատախազ (1995-1997)։

2016 թվականի նոյեմբերի 18-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ջեֆ Սեշնսին առաջարկել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնը[5]։ 2017 թվականի փետրվարի 8-ին ԱՄՆ սենատի կողմից հաստատվել է պաշտոնում[6]։

2017 թվականի փետրվարի 9-ին երկար լսումներից ու քննարկումներից հետո նրա երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ Օվալաձև աշխատասենյակում։ Հենց նույն օրը նախագահ Թրամփը երեք հրաման գրեց գլխավոր դատախազին կապված ԱՄՆ-ում հանցավորւթյան դեմ պայքարի հետ[7][8]։

2017 թվականի մարտին Սեշնսը պաշտոնապես ինքնաբացարկ է հայտնել բոլոր այն գործերով որոնք կապված են ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=S001141
  2. https://github.com/unitedstates/congress-legislators
  3. 3,0 3,1 McNamee G. L. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 GeneaStar
  5. Сешнс принял предложение Трампа занять пост генпрокурора США / Известия, 18 ноября 2016
  6. Min Kim, Seung (8 февраля 2017). «Senate confirms Sessions as attorney general» (անգլերեն). Politico. Վերցված է 9 февраля 2017-ին.
  7. «Sessions confirmed as attorney general after contentious debate». Fox News (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ փետրվարի 8. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
  8. «Trump creates new task forces to fight crime, cartels». Fox News (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ փետրվարի 9. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեֆ Սեշնս» հոդվածին։