Ջեֆ Բաքլի (անգլ.՝ Jeff Buckley, ամբողջական անունը՝ Jeffrey Scott Buckley, նոյեմբերի 17, 1966(1966-11-17)[1][2], Անահայմ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] - մայիսի 29, 1997(1997-05-29)[1], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[4]), ամերիկացի երաժիշտ, երգերի հեղինակ, մուլտիինստրումենտալիստ։ Ժամանակակից ունկնդիրներին հայտնի է Լեոնարդ Կոենի «Hallelujah» երգի հանրահայտ քավր-տարբերակով։ Կարիերայի սկզբում նա հանդես է եկել մի քանի խմբերում՝ ժամանակավոր կիթառիստի կարգավիճակով, հետագայում Մանհեթենի Իսթ-Վիլիջում կատարել է հայտնի երգերի քավր-տարբերակներ, որոնցով էլ աչքի է ընկել և իր վրա հրավիրել լեյբլների ուշադրությունը։ Պայմանագիր կնքելով Columbia Records-ի հետ՝ նա գլխավորում էր երաժշտական խումբ և 1994 թվականին նրա հետ ստեղծեց կենդանության օրոք իր միակ ալբոմը՝ Grace-ը։

Ջեֆ Բաքլի
Ջեֆֆ Բաքլի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Jeff Buckley
Ի ծնե անունՋեֆֆրի Սքոթ Բաքլի
Ծնվել էնոյեմբերի 17, 1966(1966-11-17)[1][2]
Անահայմ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Երկիր ԱՄՆ
Մահացել էմայիսի 29, 1997(1997-05-29)[1] (30 տարեկան)
Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[4]
ԺանրերՖոլկ ռոք, Ալտերնատիվ ռոք,
ՄասնագիտությունԵրգիչ, վոկալիստ, կիթառահար
Երգչաձայնտենոր
ԳործիքներՎոկալ, կիթառ, շրթհարմոն, սաքսոֆոն
Գործունեություն1991-1997
ԼեյբլColumbia Records
ԿրթությունԵրաժիշտների ինստիտուտ և Loara High School?
Կայքjeffbuckley.com
 Jeff Buckley Վիքիպահեստում

Rolling Stone ամսագրի համաձայն՝ համարվում է մեծագույն ռոք-երաժիշտներից մեկը։

Կենսագրություն խմբագրել

Երաժշտությունն անվերջ է...Եվ չնայած նրան, որ կյանքում ես լսել եմ այսքան տարբեր երաժշտություն, ես անհամար անգամներ սիրահարվում եմ երաժշտությանը, ամենատարբեր երաժշտությանը։ Երաժշտության մեջ ինչ-որ բան կա...երևի, այն անվանվում է ազատություն։

-Ջեֆ Բաքլի[5]

Հոր՝ Թիմ Բաքլիի նման, օժտված էր հզոր վոկալով։ Որպես երաժիշտ ձևավորվել է Վան Մորիսոնի և Լեդ Զեփելինի ազդեցությամբ։ Հինգ տարեկանում նա գտավ ակուստիկ կիթառ, որը գնել էր իր տատիկը՝ հուսալով, որ մի օր իր երեխաներից ինչ-որ մեկը կսկսի նվագել[5]։ Ջեֆն ութ տարեկան էր, երբ տեղի ունեցավ նրա և իր հայրիկի առաջին ու միակ հանդիպումը։ Հայրն ու որդին զրուցեցին միայն 15 րոպե՝ ժպտալով միմյանց։ Մի քանի ամիս անց Թիմ Բարքլին համացավ թմրանյութի չարաշահումից[6]։

1980-ականների սկզբին Բաքլին ապրում էր Լոս Անջելեսում։ 1985 թվականին նա ընդունվեց Հոլլիվուդի երաժշտական ինստիտուտ[6]՝ նվագելով մի քանի խմբերում միաժամանակ՝ գումար վաստակելու համար[5]։ 1990 թվականին Ջեֆֆը ձայնագրեց իր առաջին դեմոն՝ Babylon Dungeon Sessions-ը։ 1991 թվականին նրան առաջարկեցին նվագել իր հոր հիշատակին նվիրված համերգին։ Իրադարձությունը տեղի ունեցավ 1991 թվականի ապրիլի 26-ին և ստացավ «Greetings From Tim Buckley» անվանումը[6]։ «Դա իմ ցատկահարթակը չէր, դա ինչ-որ ավելի անձնական մի բան էր,- ավելի ուշ ասաց Ջեֆֆը,- ինձ անհանգստացնում էր այն փաստը, որ ես ներկա չեմ գտնվել նրա հուղարկավորությանը[6]»: Ես օգտագործեցի այս համերգը՝ հարգանքի տուրք մատուցելու համար։

 
Le Sin-é Bar, վայր, որտեղ Ջեֆը սկսեց իր կարիերան

Ջեֆը շատ արագ մեծ ճանաչում ձեռք բերեց նյույորքյան բեմերում՝ սկսելով նվագել Գերի Լուկասի(անգլ.՝ Gary Lucas) հետ Gods and Monsters խմբում, իսկ հետո ներկայանալով սոլո և քավր-տարբերակներ կատարելով Իսթ-Վիլիջում։ Այնուհետև նա քիչ-քիչ սկսեց կենտրոնանալ իր սեփական աշխատանքների վրա։

1993 թվականի հոկտեմբերին նա պայմանագիր կնքեց Columbia Records ընկերության հետ։ Ստեղծելով սեփական խումբը՝ նա ձայնագրեց իր առաջին ստուդիայի սոլո ալբոմը՝ Grace-ը, որը թողարկվեց 1994 թվականին[6]։

Հաջորդ երկու տարիների ընթացքում խումբը համեգային շրջագայություն սկսեց՝ ալբոմի աջակցության համար, և համերգներ տվեց ԱՄՆ-ում, Եվրոպա-ում, Ճապոնիա-ում և Ավստրալիա-ում։ 1995 թվականին Բաքլին ելույթ ունեցավ Գլասթոնբերի փառատոնին։ Նրա բազմաթիվ համերգներ տարածում գտան բութլեգների տեսքով[7]։

1997 թվականին նա դադարցրեց շրջագայությունը և տեղափոխվեց Մեմֆիս՝ երկրորդ ալբոմի նյութերով զբաղվելու համար։ Այնտեղ նա իր խմբի հետ ավարտեց նոր ալբոմի երրորդ ձայնագրական աշխատանքները, նաև ձայնագրեց մի քանի նոր երգ։

Մահ խմբագրել

1997 թվականի մայիսի 29-ին Ջեֆի խումբը, հետևելով նրան, թռավ Մեմֆիս՝ երկրորդ ալբոմի աշխատանքները շարունակելու մտադրությամբ։ Նույն երեկոյան երաժիշտ Կիթ Ֆոտիի հետ մեկնեց Mud Island River Park նվագելու և մայրամուտը դիտելու։ Երեկոյան ժամը 9-ին, լինելով ամբողջովին հանգված, Ջեֆը գնաց լողալու Վուլֆ գետում՝ երգելով Լեդ Զեփելինի (անգլ.՝ Led Zeppelin) «Whole Lotta Love» երգը։ Այդ վայրերում Բաքլին առաջին անգամ չէր լողում։ Կիթ Ֆոտին մնաց գետի ափին և առաջինը ահազանեց Ջեֆի անհետանալու մասին։ Նույն օրը նրան փնտրելու ուղարկվեց փրկարարների խումբ, սակայն նրա դիակը կարողացան գտնել և ջրից դուրս բերել միայն 1997 թվականի հունիսի 4-ին[6]։

Դատաբժշկական փորձաքննությունների համաձայն՝ Ջեֆը արկոհոլ կամ թմրանյութ չէր օգտագործել նախքան լողալը, և մահվան պատճառ է դարձել միայն դժբախտ պատահարը[6]։

Նրա մահվան պահից սկսեցին թողարկվել դեմոձայնագրություններ, My Sweetheart the Drunk կիսատ մնացած ալբոմից հատվածներ, նաև լայն տարածում ստացավ Grace-ի և Live at Sin-é-ի թողարկումը։ Չարթերում հաջողություն ունենալը Բաքլիին կրկին այցելեց հետմահու. Լեոնարդ Քոհենի «Hallelujah» երգը 2008 թվականի մարտին գլխավորեց Hot Digital Songs-ի աղյուսակը և ստացավ պլատինե կարգավիճակ[8], այն նաև 2-րդ տեղը զբաղեցրեց UK Singles Chart-ում նույն թվականի դեկտեմբերին՝ գրեթե հասնելով The X Factor երաժշտական մրցույթի մասնակից Ալեքսանդրա Բյորքի այդ կատարմանը[9]։

Ջեֆ Բաքլիի կերպարը «Ողջույն Թիմ Բաքլիից» (2012) ֆիլմում մարմնավորեց Փեն Բեջլին։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Մինի-ալբոմներ խմբագրել

  • 1993 — Live at Sin-é EP
  • 1995 — Eternal Life EP
  • 1995 — Live from the Bataclan EP
  • 2002 — The Grace EPs

Հավաքածուներ խմբագրել

  • 2002 — Songs to No One 1991—1992
  • 2007 — So Real: Songs from Jeff Buckley
  • 2010 — The Jeff Buckley Collection
  • 2016 — You and I

Համերգային ալբոմներ խմբագրել

Համերգային DVD-ներ խմբագրել

  • 2000 — Live in Chicago, 1995
  • 2009 — Grace Around the World, 1994/1995

Տրիբյուտ-ալբոմներ խմբագրել

Գնահատականներ խմբագրել

Ջեֆ Բաքլիի արվեստի մասին հիշատակվեց երաժշտական մամուլում։ «Hallelujah» երգի նրա քավր-տարբերակը տեղ գտավ Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների 500 լավագույն երգեր»-ի ցանկում[10] և 15-րդ տեղը զբաղեցրեց Q Magazine-ի՝ 2006 թվականին կազմած «Բոլոր ժամանակներ 100 մեծագույն երգեր»-ի(անգլ.՝ 100 Greatest Songs Of All Time) շարքում[11], իսկ 2014 թվականին այն զետեղվեց ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանի երգացանկում[12]։ Grace ալբոմը տեղ գտավ Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմներ»-ի ցուցակում[13] և Q Magazine ամսագրի «20 լավագույն ալբոմների և սինգլների» շարքում(անգլ.՝ Top 20 Albums And Singles Of The Lifetime Of Q Magazine)[11]:

Թոմ Յորքը (Radiohead), Մեթյու Բելամին (Muse) և Քրիս Մարտինը (Coldplay) Ջեֆֆին համարել են իրենց համար ամենահեղինակավոր երաժիշտներից մեկը։ Նրա աշխատանքների մասին բարձր կարծիք են արտահայտել նաև Փոլ ՄաքՔարթնին, Բոբ Դիլանը, Ռոբերտ Փլանթը[6], Ջիմի Փեյջը[14], Բոնոն[6], Մորիսսին։

DigitalDreamDoor.com կայքը «100 մեծագույն ռոք երաժիշտներ»-ի (անգլ.՝ 100 Greatest Male Rock Vocalists) ցանկում Ջեֆֆին նշել է երրորդ համարի ներքո։ Ըստ կայքի՝ Ջեֆ Բաքլին զիջում է միայն Ֆրեդի Մերկուրիին (1-ին տեղ) և Ջեքի Վիլսոնին (2-րդ տեղ)՝ շրջանցելով այնպիսի կատարողների, ինչպիսիք են Ռոբերտ Փլանթը, Յան Գիլանը և Էլվիս Փրեսլին[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. 3,0 3,1 3,2 Carnegie Hall linked open data — 2017.
  4. 4,0 4,1 4,2 https://jeffbuckley.com/biography/
  5. 5,0 5,1 5,2 Документальный фильм "Making of Grace", 2004
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 «Jeff Buckley — The Haunted Rock Star». Marie Claire
  7. «Kane, Rebecca. "The Jeff Buckley Discography: Bootlegs". jeffbuckley.com». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
  8. «RIAA "Gold & Platinum Search Results». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
  9. Jeff Buckley Storm Christmas Charts with 'Hallelujah'
  10. «The Rolling Stone 500 Greatest Songs of All Time». Rolling Stone (անգլերեն). rollingstone.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  11. 11,0 11,1 «The Music That Changed The World». Q Magazine (անգլերեն). rocklistmusic.co.uk. 2006 թ․ հոկտեմբեր. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
  12. Itzkoff, Dave (2014 թ․ ապրիլի 2). «Library of Congress Beefs Up Recordings Collection, but Watch Out for That Barber». Նյու Յորք Թայմս (անգլերեն). The New York Times Company. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
  13. «The Rolling Stone 500 Greatest Albums of All Time». Rolling Stone (անգլերեն). rollingstone.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  14. Ana Gomez (2014 թ․ հունիսի 2). «Jimmy Page about Jeff Buckley». Youtube (անգլերեն). Վերցված է 2014 թ․ հունիսի 13-ին.
  15. «100 Greatest Male Rock Vocalists» (անգլերեն). digitaldreamdoor.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել