Ջեֆրի Չարլզ Ռայթ (անգլ.՝ Jeffrey Charles Wright, դեկտեմբերի 7, 1965(1965-12-07)[1], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի դերասան, «Թոնի», «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր։

Ջեֆրի Ռայթ
անգլ.՝ Jeffrey Wright
Ծնվել էդեկտեմբերի 7, 1965(1965-12-07)[1] (58 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
ԿրթությունԱմհերստի քոլեջ, Նյու Յորքի համալսարան և Սեյնթ Ալբանս դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր և դերասան
Ամուսին(ներ)Կարմեն Էջոգո
Երեխա(ներ)Elijah Wright?
Պարգևներ և մրցանակներ

Վաղ տարիներ խմբագրել

Ռայթը ծնվել է Կոլումբիայի շրջանի Վաշինգտոն քաղաքում։ Նրա մայրն աշխատել է որպես մաքսային փաստաբան, իսկ հայրը մահացել է, երբ Ռայթը մեկ տարեկան էր[2]։ Նա ավարտել է Սենտ Օլբանսի մասնավոր դպրոցը, որից հետո ընդունվել է Ամհերսթի քոլեջ, որտեղ 1987 թվականին ստացել է քաղաքագիտության բակալավրի աստիճան[2]։ Ռայթը ծրագրել էր կրթությունը շարունակել իրավունքի դպրոցում, սակայն արդյունքում ընտրել է դերասանությունը։ Նյու Յորքի համալսարանի Թիշի արվեստի դպրոցում ուսման համար ստացել է կրթաթոշակ, բայց երկու ամիս անց հեռացել է այդտեղից, քանի որ հասկացել է, որ ուսուցչի կարիք չունի[2]։

Կարիերա խմբագրել

Ռայթը կարիերան սկսել է Նյու Յորքի և Վաշինգտոնի oֆֆբրոդվեյական թատրոնների բեմերում հայտնվելով և 1990 թվականին կատարել է իր առաջին մեծ դերը՝ Հարիսոն Ֆորդի հետ խաղալով «Անմեղության կանխավարկած» ֆիլմում։ 1991 թվականին միացել է Դերասանական կամպանիային, որից հետո հայտնվել է «Միջամառային գիշերվա երազ» և Ատոլ Ֆուգարդի «Արյունակցական կապեր» բեմադրություններում։ 1993 և 1994 թվականներին Ռայթը Թոնի Կուշների «Հրեշտակներն Ամերիկայում» պիեսում կատարել է դրեգ-կվին Բելիզի դերը, որի համար ստացել է «Թոնի» մրցանակ (պիեսում երկրորդ պլանի լավագույն տղամարդկային դերի համար)։

Նրա հաջորդ նախագծերը այնքան առաջնային էին, որքան «Բասկիա» (1996) (խաղացել է նկարիչ Ժան Միշել Բասկիայի դերը), «Հռչակավորություն» (1998), «Հետապնդում սատանայի հետ» (1999) և «Շաֆթ» (2000) ֆիլմերում խաղացած երկրորդ պլանի դերերը։ 2003 թվականին Ռայթը վերադարձել է HBO-ի «Հրեշտակներն Ամերիկայում» մինի սերիալի Բելիզի դերին, որի համար արժանացել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների։ 2004 թվականին նկարահանվել է Ջոնաթան Դեմիի «Մունջուրական թեկնածու» ֆիլմում։

2019 թվականի հոկտեմբերի 31-ին հայտնի է դարձել, որ Ջեֆրի Ռայթը Բեթմենի մասին նոր կինոկոմիքսում, որի նկարահանումներով զբաղվում է Մեթ Ռիվզը, խաղալու է կոմիսար Ջեյմս Գորդոնի դերը[3][4]։

Անձնական կյանք խմբագրել

2001 թվականի հոկտեմբերի 18-ին Ռայթն ամուսնացել է դերասանուհի Կարմեն Էջոգոյի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ որդի (Էլայջա) և դուստր (Ջունո)[5][6]։ 2014 թվականին հետևել է ապահարզանը[7]։

2004 թվականի մայիսի 23-ին Ռայթն իր ալմա մատերից՝ Ամհերսթի քոլեջից, ստացել է պատվավոր աստիճան[8]։

Հասարակական գործունեություն խմբագրել

1980-ական թվականներին Ռայթը Հարավաֆրիկյան Հանրապետությունում զբաղվել է ապարտհեյդի ակտիվ գործունեությամբ[2][9]։

Երկար ժամանակ եղել է ռեսուրսների հետ կապված կոնֆլիկտների դադարեցման ակտիվիստ և 2011 թվականին հիմնադրել է Taia Lion Resources ընկերությունը, որը մասնագիտացված է Սիերա Լեոնեի օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում[10]։

Ընտրված Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1990 ֆ Անմեղության կանխավարկած Presumed Innocent մեղադրող
1991 հֆ Բաժանում, բայց հավասար Separate But Equal Ուիլյամ Քոուլման
1993 ս Երիտասարդ Ինդիանա Ջոնսի քրոնիկները The Young Indiana Jones Chronicles Սիդնեյ Բեշե (2 էպիզոդ)
1996 ֆ Հավատարմություն Faithful պատանի
1996 ֆ Բասկիա Basquiat Ժան Միշել Բասկիա
1997 ֆ Ինտենսիվ թերապիա Critical Care Բեդ Թու
1997 ս Մահացու բաժին Homicide: Life on the Street Հել Ուիլսոն (3 էպիզոդ)
1998 ֆ Հռչակավորություն Celebrity Գրեգ՝ թատերական ռեժիսոր
1999 ֆ Հետապնդում սատանայի հետ Ride with the Devil Դենիել Հոլթ
2000 ֆ Ցեմենտ Cement Նինի
ֆ Համլետ Hamlet գերեզմանափոր
ֆ Հանցագործություն և պատիժ ամերիկյան ձևով Crime and Punishment in Suburbia Քրիս
ֆ Շաֆթ Shaft Փիլզ Էռնանդես
2001 ֆ Ալի Ali Գովարդ Բինգեմ
2002 ֆ Դետոքսիկացիա D-Tox Յավորսկի
2003 ս Հրեշտակներն Ամերիկայում Angels in America Բելիզ
2004 ֆ Մունջուրական թեկնածու The Manchurian Candidate Էլ Մելվին
2005 ֆ Կոտրված ծաղիկներ Broken Flowers Ունիսթոն
2005 ֆ Սիրիանա Syriana Բենեթ Հոլիդեյ
2006 ֆ Լեդին ջրում Lady in the Water պարոն Դյուրի
2006 ֆ Կազինո Ռոյալ Casino Royale Ֆելիքս Լեյթեր
2007 ֆ Ներխուժում The Invasion բժիշկ Սթիվեն Գալեանո
2008 ֆ Գթասրտության քվանտ Quantum of Solace Ֆելիքս Լեյթեր
2008 ֆ Կադիլակ ռեքորդս Cadillac Records Մադի Ուոթերս
2011 ֆ Սկզբնական կոդ Source Code բժիշկ Ռաթլեջ
2011 ֆ Չափազանց ուժգին և անհավատալիորեն մոտ Extremely Loud and Incredibly Close Ջեյմս
2013 ֆ Քաղցած խաղեր։ Եվ բռնկվում է կրակը The Hunger Games: Catching Fire Բիթի
2013 ֆ Ողջ կմնան միայն սիրեկանները Only Lovers Left Alive բժիշկ Ուոթսոն
2013-2014 ս Գաղտնի կայսրություն Boardwalk Empire բժիշկ Վալենտին Նարցիս
2014 ֆ Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 1 The Hunger Games: Mockingjay - Part 1 Բիթի
2015 ֆ Քաղցած խաղեր։ Ճայ-Ծաղրասարյակ - Մաս 2 The Hunger Games: Mockingjay - Part 2 Բիթի
2016 հֆ Ունկնդրում Confirmation Չարլզ Օգլտրի
2016-այժմ ս Վայրի արևմուտքի աշխարհը Westworld Բերնարդ Լոու / Արնոլդ Ուեբեր
2018 ֆ Գիշերային խաղեր Game Night ՀԴԲ լրտես Ռոն Հենդերսոն (տիտրերում նշված չէ)
2019 ֆ Կարմրակատար The Goldfinch Հոբի
2019 ֆ Լվացքատուն The Laundromat
2020 ֆ Մահանալու ժամանակը չէ No Time to Die Ֆելիքս Լեյթեր
2020 ֆ Ֆրանսիական դիսպետչերը The French Dispatch Ռոբաք Ռայթ
2021 ֆ Բեթմեն The Batman Ջեյմս Գորդոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Blickley, Leigh (2018 թ․ ապրիլի 21). «Meeting Mr. Wright». The Huffington Post (անգլերեն).
  3. «Джеффри Райт сыграет в «Бэтмене»». Журнал "Экран Онлайн". 2019 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
  4. «Matt Reeves Confirms Jeffrey Wright Will Be Commissioner Gordon in 'The Batman'» (անգլերեն). TheWrap. 2019 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.
  5. «Carmen Ejogo: 'There's some kind of trauma at play'». The Independent (անգլերեն). 2009 թ․ սեպտեմբերի 4.
  6. «Carmen, Elijah & Juno Wright». alittlemuse.com (անգլերեն). 2011 թ․ սեպտեմբերի 7.
  7. Zahed, Ramin (2014 թ․ դեկտեմբերի 18). «'Selma' allows Carmen Ejogo to play Coretta Scott King a second time». The Los Angeles Times (անգլերեն).
  8. «Amherst Magazine Summer 2004: College Row» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 11-ին.
  9. Wright, Jeffrey (2017 թ․ փետրվարի 2). «Jeffrey Wright on Twitter». Twitter (անգլերեն).
  10. Wright, Jeffrey; Bradshaw, John C. (2012 թ․ օգոստոսի 16). «Creating Conflict-Free Companies for the 21st Century». The Huffington Post (անգլերեն).{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեֆրի Ռայթ» հոդվածին։