Ջեֆրի Քենթ Եվգենիդիս (անգլ.՝ Jeffrey Kent Eugenides, մարտի 8, 1960(1960-03-08)[1][2][3], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4]), ժամանակակից ամերիկացի արձակագիր։ Հեղինակել է բազմաթիվ պատմվածքներ ու էսսեներ, երեք վեպ՝ «Կույս ինքնասպանները» (The Virgin Suicides, 1993), «Միջին սեռ» (Middlesex, 2002) և «Ամուսնական դիպաշարը» (The Marriage Plot, 2011): «Կույս ինքնասպաններ»-ի հիման վրա գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել, իսկ «Միջին սեռ»-ի համար Եվգենիդիսը 2003 թվականին արժանացել է Պուլիտցերյան մրցանակի՝ «Գեղարվեստական արձակ» անվանակարգում և, բացի այդ, հայտնվել է Գրաքննադատների ազգային շրջանակի մրցանակի, Դուբլինի միջազգային գրական մրցանակի, Ֆրանսիայի Prix Médicis մրցանակի համար ծավալված մրցությունների եզրափակիչ փուլում։

Ջեֆրի Եվգենիդիս
Ծնվել էմարտի 8, 1960(1960-03-08)[1][2][3] (64 տարեկան)
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[4]
Մասնագիտությունգրող, վիպասան, համալսարանի դասախոս և ակադեմիկոս
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲրաունի համալսարան, Սթենֆորդի համալսարան և University Liggett School?
Ժանրերսիրավեպ
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրՓրինսթոնի համալսարան[5][6]
Պարգևներ
 Jeffrey Eugenides Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Եվգենիդիսի հայրը ծագումով հույն է, մայրը՝ անգլո-իռլանդական նախնիների սերունդ[11]։ Նա հաճախել է Միչիգան նահանգի Գրոս Փոյնթ քաղաքի համալսարանական Լիգեթ մասնավոր դպրոցը, ապա՝ Բրաուն համալսարանը, որտեղ սովորելիս մտերմացել է ժամանակակից գրող Ռիք Մուդիի հետ[12]): Ավարտել է 1982 թվականին։ Մեկ տարի ճամփորդել է Եվրոպայով, այնուհետև մեկնել է Հնդկաստան՝ Կալկաթա, որտեղ որպես կամավոր ծառայել է Մայր Թերեզայի հետ[13]։ Հետագայում Սթենֆորդի համալսարանում ստացել է «ստեղծագործական գրականություն» մասնագիտության մագիստրոսի որակավորում։

1986 թվականին ընտրվել է Շարժանկարային արվեստների ու գիտությունների ակադեմիայի անդամ՝ «Ահա գալիս է Ուինսթոնը՝ Սուրբ հոգով լցված» (Here Comes Winston, Full of the Holy Spirit) պատմվածքի համար։ Մի քանի տարի ապրել է Սան Ֆրացիսկոյում, ապա տեղափոխվել Նյու Յորք՝ Բրուքլին, որտեղ աշխատել է որպես Ամերիկյան բանաստեղծների ակադեմիայի քարտուղար։ Այստեղ նա ընկերական հարաբերություններ է հաստատել մի շարք պայքարող գրողների, այդ թվում՝ Ջոնաթան Ֆրանզենի հետ[14]։

1999-ից մինչև 2004 թվականը Եվգենիդիսն ապրել ու ստեղծագործել է Բեռլինում, ուր հայտնվել էր German Academic Exchange Service-ի դրամաշնորը շահելու շնորհիվ[15]։ 2007 թվականի աշնանից ապրել ու ստեղծագործել է Նյու Ջերսի նահանգի Փրինսթոն քաղաքում՝ մասնակցելով տեղի հանրահայտ համալսարանի «ստեղծագործական գրականություն» նախագծի իրականացման աշխատանքներին[16]։

Ներկայումս Եվգենիդիսը «ստեղծագործական գրականության» պրոֆեսոր է Փիթր Բ. Լյուիսի անվան արվեստների կենտրոնում[17]։ The Paris Review-ին տված հարցազրույցում խոսելով իր դասախոսական աշխատանքի մասին՝ նա ասել է. «Ես իմ ուսանողներին սովորեցնում եմ, որ գրելիս պետք է պատկերացնեն, թե իրենց ամենալավ նամակն են գրում ամենախելացի ընկերոջը։ ...Անձամբ ես գրելիս միշտ մտածում եմ, միշտ հոգ եմ տանում ընթերցողի մասին»[12]։ Մեկ այլ հարցազրույցում նա խոստովանել է, որ իր՝ որպես գրողի ձևավորման գործում կարևոր դեր են խաղացել Դեթրոյթ քաղաքի յուրօրինակ կոլորիտը և մոդեռնիստ գրողներից Ջոյսը, Պրուստը, Ֆոլքները, Մուզիլը, Վուլֆը...

Եվգենիդիսն ամուսնալուծվել է, ունի մեկ դուստր՝ Ջորջիա անունով[18]։

Պատիվներ խմբագրել

  • 2013 - Արվեստների ու գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ[19][20]
  • 2014 - Բրաուն համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[21]
  • 2018 - Արվեստների և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամ[22]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #123706017 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://arts.princeton.edu/people/profiles/jeugenid/
  6. Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  7. https://www.gf.org/fellows/all-fellows/jeffrey-eugenides/
  8. https://www.lefigaro.fr/livres/2013/02/08/03005-20130208ARTFIG00664-litterature-le-meilleur-des-romans-etrangers.php
  9. https://www.pulitzer.org/winners/jeffrey-eugenides
  10. https://www.americanacademy.de/person/jeffrey-eugenides/
  11. «Jeffrey Eugenides – Harper Collins Author Profile». HarperCollins UK. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  12. 12,0 12,1 James Gibbons (Winter 2011). «Jeffrey Eugenides, The Art of Fiction No. 215». The Paris Review.
  13. «The Daily Beast – Eugenides Returns!». Thedailybeast.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
  14. Hughes, Evan (2011 թ․ հոկտեմբերի 9). «Is 'The Marriage Plot' by Jeffrey Eugenides Based in Reality? – New York Magazine». Nymag.com. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  15. [1] Արխիվացված Փետրվար 6, 2009 Wayback Machine
  16. Brown, Mick (2008 թ․ հունվարի 5). «Jeffrey Eugenides: Enduring love». The Daily Telegraph. London. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 2-ին.
  17. [2] Արխիվացված Մայիս 31, 2008 Wayback Machine
  18. «Jeffrey Eugenides emerges from rough patch with first short-story collection». Detroit Free Press (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  19. «Princeton University – FACULTY AWARD: Eight named to American Academy of Arts and Sciences». princeton.edu. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  20. «American Academy of Arts and Sciences : 2013 Fellows» (PDF). Amacad.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  21. «Brown confers nine honorary degrees». Brown University. 2014 թ․ մայիսի 25. Վերցված է 2014 թ․ մայիսի 27-ին.
  22. https://artsandletters.org/pressrelease/2018-newly-elected-members/

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեֆրի Եվգենիդիս» հոդվածին։