Դոնալդ Ջեյկոբ (Ջեք) Հագեր (անգլ․՝ Donald Jacob "Jake" Hager, մարտի 24, 1982(1982-03-24), Ֆարգո, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ), ամերիկացի նախկին օլիմպիական ըմբիշ, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և խառնամարտիկ (MMA)։ Ներկա պահին հանդես է գալիս «All Elite Wrestling» (AEW) կազմակերպությունում՝ Ջեյք Հագեր (Jake Hager) ռինգային անվամբ։ Հայտնի է նաև «WWE» կազմակերպությունում հանդես գալու տարիներից, որտեղ ելույթներ է ունեցել Ջեք Սվագեր (Jack Swagger) անվամբ։

Ջեյք Հագեր
Jake Hager
Հագերը 2014 թվականին
Ռինգային անուն(ներ)Ջեք Սվագեր
Ջեյք Հագեր
Ընդհանուր տեղեկություններ
Հայտարարվող քաշ125 կգ
Հայտարարվող հասակ1,96
Ծննդյան թվականմարտի 24, 1982 (42 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ֆարգո, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ
Մարզիչ«Deep South Wrestling» մարզչական կազմ
Դեբյուտ2007
ԱմուսինԿատալինա Ուայթ (2011-այժմ)
Երեխաներ1

Որպես մենամարտիկ հանդես է գալիս «Bellator MMA» պրոմոշենի ծանրքաշային դիվիզիայում։

Կարիերան պրոֆեսիոնալ ըմբշամարտում խմբագրել

Դեբյուտ, ECW-ի չեմպիոն(2008-2009) խմբագրել

Մինչև «WWE» կազմակերպության «Raw» ապրանքանիշը ներկայացնելը, հանդես է եկել «Florida Championship Wrestling» (FCW) ստորաբաժանումում, որտեղ արժանացել է FCW հարավային ծանրքաշային չեմպիոնի կոչմանը։ 2009 թվականի հունվարի 13-ին նվաճել է ECW չեմպիոնական տիտղոսը՝ պարտության մատնելով Ջեֆ Հարդուն։ Գոտին կորցրել է 2009 թվականի ապրիլի 26-ին՝ Քրիստիանի դեմ մրցապայքարում[1]։

2010-2011 թվականների աշխարհի չեմպիոն ծանր քաշում խմբագրել

2010 թվականի մարտի 28-ին դարձել է «Փողը բանկում» (անգլ․՝ Money in the Bank) մրցույթի հաղթող[2]։

Ռեստլինգում խմբագրել

Ավարտող հնարքներ խմբագրել

  • Հայրենասիրական կողպում (կոճի կողպում)
  • Գաթռենչ փաուերբոմբ
  • Կարմիր, սպիտակ և կապույտ որոտնահարված

Այցեքարտային հնարքներ խմբագրել

  • Որովայնային ձգում
  • Մեծ ոտք
  • Անկյունային պարսատիկային շփում
  • Թռչող ուսահարված ծնկով
  • Օկլահոմյան խուճապ
  • Վազող բարձրածունկ
  • Ուսկոտրուկ
  • պտտվող կրկնակի ոտնահարված

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյք Հագեր» հոդվածին։