Ջեք Շտեյնբերգեր (անգլ.՝ Jack Steinberger, մայիսի 25, 1921(1921-05-25)[1][2][3], Բադ Կիսինգեն, Բավարիա - դեկտեմբերի 12, 2020(2020-12-12)[4], Ժնև, Շվեյցարիա), ամերիկացի ֆիզիկոս-փորձարար, Նոբելյան մրցանակի դափնեկիր[9] (1988

Ջեք Շտեյնբերգեր
անգլ.՝ Jack Steinberger
Ծնվել էմայիսի 25, 1921(1921-05-25)[1][2][3]
Բադ Կիսինգեն, Բավարիա
Մահացել էդեկտեմբերի 12, 2020(2020-12-12)[4] (99 տարեկան)
Ժնև, Շվեյցարիա
Քաղաքացիություն Գերմանիա,  ԱՄՆ և  Շվեյցարիա
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կոլումբիայի համալսարան, CERN և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԼինչեի ազգային ակադեմիա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Եվրոպական ակադեմիա[5] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՉիկագոյի համալսարան, Իլինոյսի տեխնոլոգիայի ինստիտուտ և New Trier High School?
Տիրապետում է լեզուներինգերմաներեն և անգլերեն
Գիտական ղեկավարԷդվարդ Թելեր
Եղել է գիտական ղեկավարՄելվին Շվարց
Պարգևներ
Երեխա(ներ)Ned Steinberger? և Julia K. Steinberger?
 Jack Steinberger Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ջեք Շտեյնբերգերը ծնվել է Գերմանիայում 1921 թվականին։ 13 տարեկանում գաղթել է ԱՄՆ։ 1942 թվականին ավարտել է Չիկագոյի համալսարանի քիմիայի բաժինը, այնուհետև միացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի ազդանշանային կորպուսին։ 1946 թվականին վերադարձել է Չիկագոյի համալսարան՝ ուսանելով Էդվար Թելերին և Էնրիկո Ֆերմիին[10]։
1967 թվականից Հոյդելբուրգի, 1969 թվականից՝ Ամերիկյան ակադեմիաների անդամ է։

1988 թվականին Լեոն Լեդերմանի և Մելվին Շվարցի հետ արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիկայի գծով` տիեզերքում գոյություն ունեցող ամենախորհրդավոր տարրական մասնիկների` երկու տիպերի հայտնագործության և ուսումնասիրման համար։

Գործունեություն խմբագրել

Շտեյնբերգերի հետազոտությունները նվիրված են մյուոնային ու պիոնային և տարրական մասնիկների ֆիզիկային։ 1950-1952 թվականներին Վ. Պանովսկու հետ առաջինն է չափել պիոնների սպինը և զույգությունը, հուսալիորեն հաստատել է չեզոք պիոնի գոյությունը։
1962 թվականին Լեոն Լեդրմանի և Մելվին Շվարցի հետ փորձով հաստատել է էլեկտրոնային նեյտրինոյի և մյուոնային նեյտրինոյի գոյությունը։
Լեդերմանի, Շվարցի և Շտեյնբերգերի հայտնագործությունը նշանակալից ավանդ է տարրական մասնիկների և բարձր էներգիաների ֆիզիկայի բնագավառում և էապես հարստացնում է տարրական կոչվող մասնիկների վերաբերյալ պատկերացումների շրջանակը։ Նրանք բացահայտել են նեյտրինոների ամենախորհրդավոր և առեղծվածային մասնիկների՝ նեյտրոնոների տիեզերական տարածվածությունը, հատկությունները, մասնավորապես բացահայտել են բոզոնների հատկությունները որպես թույլ փոխազդեցությունների կրողներ[11][12]։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 1998.
  4. 4,0 4,1 4,2 https://www.mainpost.de/regional/bad-kissingen/erinnerungen-an-einen-besonderen-kissinger-art-10542391
  5. https://www.ae-info.org/ae/User/Steinberger_Jack
  6. The Nobel Prize in Physics 1988Nobel Foundation.
  7. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  8. http://www.univ-bpclermont.fr/article2576.html
  9. Նոբելյան մրցանակակիրներ ֆիզիկայից, 1988
  10. Ջեք Շտեյնբերգեր, կենսագրական
  11. Ջեք Շտեյնբերգեր և մյուոն-նեուտրինո
  12. Նոբելյան մրցանակի դափնեկիրներ 1901-2000, Պավել Ծատուրյան, Երևան, 2007.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Շտեյնբերգեր» հոդվածին։