Ջեք Հյուսթոն

բրիտանացի դերասան

Ջեք Ալեքսանդր Հյուսթոն[6] (անգլ.՝ Jack Alexander Huston, դեկտեմբերի 7, 1982(1982-12-07)[1][2][3], King's Lynn, Նորֆոլկ և Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասան։ Առավել հայտնի է Ռիչարդ Հերոուի դերով Ընդհատակյա կայսրություն  հեռուստասերիալում։

Ջեք Հյուսթոն
անգլ.՝ Jack Huston
Ծնվել էդեկտեմբերի 7, 1982(1982-12-07)[1][2][3] (41 տարեկան)
ԾննդավայրKing's Lynn, Նորֆոլկ կամ Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]
ԿրթությունMillfield Preparatory School? և Հարթվուդ Հաուս
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
Ծնողներհայր՝ Թոնի Հյուսթոն[5], մայր՝ Լեդի Մարգո Չոլմոնդելի[5]
Համատեղ ապրող(ներ)Շենան Քլիք
Երեխա(ներ)Sage Huston?[5] և Cypress Huston?[5]
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Հյուսթոնը ծնվել է Լոնդոնում՝  լեդի Մարգո Լավինիա Չոլմոնդելիի (անգլ.՝ Lady Margot Lavinia Cholmondeley) և Ուոլթեր Էնթոնի Հյուսթոնի ընտանիքում։ Վեց տարեկանում Ջեքը որոշում է դառնալ դերասան՝ խաղալով գլխավոր դերը Փիթեր Պենի դպրոցական բեմադրության մեջ[7]։ Ավելի ուշ նա ընդունվեց Հարթվուդ Հաուզ հայտնի դրամատիկական ուսումնարան[8]։

Անձնական կյանք խմբագրել

Նրա մայրը անգլուհի էր, հայրը՝ ամերիկացի։ Հայրական կողմից նրա պապն ու տատը ռեժիսոր Ջոն Հյուսթոնը և Էնրիկան (Սոմա) էին, մայրական կողմից՝ Հյու Չոլմոնդելին, Չոլմոնդելի 6-րդ մարկիզը և Լավինիա Մարգարետն (Լեսլի) էին։ Հյուսթոնը դերասաններ Անժելիկա Հյուսթոնի և Դենի Հյուսթոնի, ինչպես նաև Դևիդ Չոլմոնդելիի, Չոլմոնդելիի 7-րդ մարկիզի զարմիկն է։ Հայրական կողմից Ջեքը դերասան Ուոլթեր Հյուսթոնի ծոռն է[9]։ Շնորհիվ մորական կողմի պապի՝ Ջեքի նախնիների մեջ էին Ռոբերտ Ուոլփոլը՝ Մեծ Բրիտանիայի առաջին վարչապետ, Դեյվիդ Սեսուն ՝Բաղդադի գանձապետը, եւ Մայեր Ամշել Ռոտշիլդը՝ Ռոտշիլդների գերդաստանի՝ միջազգային բանկային դինաստիայի հիմնադիրը[10][11]։

Հյուսթոնը 2011 թվականին սկսել է հանդիպել ամերիկացի մոդել Շենան Քլիքի հետ[12]։ 2013 թվականի ապրիլի 6-ին ունեցել է աղջիկ՝ Սեյջ Լավինիա Հյուսթոն[13]։

Ֆիլմագրություն խմբագրել

Կինո
Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
2004 Սպարտակ Ֆլավիոս Հեռուստաֆիլմ
2005 Հանրային պարեկ Բոբ aka Deadly End
2006 Ես հրապուրել եմմ Էնդի Ուորհոլին Գերարդ Մալանգա
2007 Սնկեր Ջեյք
2008 Ջեյն Օսթինի սիրային անհաջողությունները Բժիշկ Չարլզ Հեյդեն Հեռուստաֆիլմ
Դրախտային պարտեզ Դևիդ Բոռն
Վիկինգներ Վուլֆրիկ
2009 Բուգի-վուգի Ջո
Հոգեվերլուծաբան  Շամուս
2010 Մթնշաղ:Խավարում Ռոյս Քինգ
Պարոն գեղեցիկը Գրեմ Պլինսոն
2011 Տաք կարտոֆիլ Դենի
Սալոմեա Ուայլդա Լորդ Ալֆրեդ
2012 Երկու Ջեք Ջեք Հուսար կրտսեր
Մի՛ անհետացիր Յուջին
2013 Սպանիր սիրելիներիդ Ջեք Քերուակ
Գիշերային գնացք դեպի Լիսաբոն Ամադեու
Խաբեություն ամերիկյան ձևով Փիթ Մուսեյն
2014 Հետմահու Լիամ Փրայս
2015 Երկարատև ճանապարհորդություն Այրա Լևինսոն
2016 Հպարտություն և նախապաշարմունք և զոմբի պարոն Ուիքեմ
2016 Բեն-Հուր Հուդա Բեն-Հուր
Հեռուստատեսություն
Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
2009-2010 Իսթվիք Ջեյմի Մշտական կազմ
2010-2013 Ընդհատակյա կայսրություն Ռիչարդ Հերոու Մշտական կազմ Премия Гильдии киноактёров США за лучший актёрский состав в драматическом сериале (2012)

Номинация — Премия Гильдии киноактёров США за лучший актёрский состав в драматическом сериале (2013)

2012 Շքերթի ավարտ Ջերալդ Դրեյք Էպիզոդ՝ «Эпизод один», «Эпизод три» и «Эпизод пять»
Տրոն։ Ապստամբություն Ռեսքեթ Озвучка

Էպիզոդ՝ «Tagged»

2014 Մեծ հրդեհ  Չարլզ II արքա Էպիզոդ՝ «Эпизод один», «Эпизод два», «Эпизод три» и «Эпизод четыре»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Lundy D. R. The Peerage
  6. Lundy, Darryl. «p. 22396 § 223956». The Peerage. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  7. Spotlight on new ‘Eclipse’ actor Jack Huston - Jack Huston - Zimbio
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  9. «Jack Huston». IMDb. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
  10. Lundy, Darryl. «p. 8545 § 85447». The Peerage. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  11. Lundy, Darryl. «p8544.htm». The Peerage. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  12. Baby on the Way for Jack Huston and Shannan Click Արխիվացված 2014-07-29 Wayback Machine, People, October 9, 2012
  13. Jack Huston and Shannan Click Welcome Daughter Sage Lavinia Արխիվացված 2016-06-30 Wayback Machine, People, April 8, 2013

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Հյուսթոն» հոդվածին։