Ջեք Գրիլիշ (անգլ.՝ Jack Grealish, սեպտեմբերի 10, 1995(1995-09-10)[1][2], Բիրմինգհեմ, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մանչեսթեր սիթիյի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և վինգերի դիրքում[4]։ Գրիլիշը Աստոն Վիլլայի ավագն է։

Ջեք Գրիլիշ
Jack Grealish
Գրիլիշը Աստոն Վիլլայի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Jack Peter Grealish
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Իռլանդիա Իռլանդիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 10, 1995(1995-09-10)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Բիրմինգհեմ, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Հասակ 175 սմ
Քաշ 68 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան, վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Սիթի
Համար 10
Պատանեկան կարիերա
2001-2012 Անգլիա Աստոն Վիլլա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-ներկա Անգլիա Աստոն Վիլլա 141 (20)
2013-2014   Անգլիա Նոթս Կաունտի 37 (5)
Ազգային հավաքական
2011-2012 Իռլանդիա Իռլանդիա Մ17 7 (3)
2012-2013 Իռլանդիա Իռլանդիա Մ18 6 (2)
2013-2014 Իռլանդիա Իռլանդիա Մ21 6 (1)
2016-2017 Անգլիա Անգլիա Մ21 7 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 30-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 30-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Աստոն Վիլլա խմբագրել

Գրիլիշը Աստոն Վիլլայի ակադեմիայի սան է[5]։ Առաջին անգամ Աստոն Վիլլայի առաջին թիմի պահեստայինների նստարանին հայտնվեց 2012 թվականի մարտի 31-ին՝ 16 տարեկան հասակում՝ Չելսիի դեմ խաղում[6]։ 2012-13 մրցաշրջանում նա Աստոն Վիլլայի Մ19 թիմի հետ հաղթեց NextGen Series մրցաշարը[7]՝ գոլի հեղինակ դառնալով կիսաեզրափակչի Սպորտինգ Լիսաբոնի դեմ խաղում[8]։

2013 թվականի սեպտեմբերի 13-ին Գրիլիշը մինչև 2014 թվականի հունվարի 13-ը վարձավճարով միացավ Նոթս Կաունտիին՝ ստանալով 7 համարի մարզաշապիկը[9][10]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2013 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Միլթոն Քինս Դոնսի դեմ խաղում[11][12]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 17-ին՝ Լեյտոն Օրիենտի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[13]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց դեկտեմբերի 7-ին՝ Ջիլինգհեմի դեմ խաղում[14][15]։ Դեկտեմբերի 14-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կոլչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[16][17]։ 2014 թվականի հունվարի 17-ին Նոթս Կաունտին երկարաձգեց Գրիլիշի վարձավճարը մինչև մրցաշրջանի ավարտը[18][19][20]։ Ակումբի կազմում անգլիացին անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[21][22]։

Վարձավճարի ավարտից հետո Գրիլիշը վերադարձավ Աստոն Վիլլա։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց 2014 թվականի մայիսի 7-ին՝ փոխարինելով Ռայան Բերտրանդին Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[23][24]։ Հոկտեմբերի 14-ին Գրիլիշը 4 տարով երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ[25][26][27]։ Առաջին հանդիպումը Անգլիայի գավաթում անցկացրեց 2015 թվականի հունվարի 4-ին՝ Բլեքփուլի դեմ խաղում[28][29]։ Պրեմիեր Լիգայում թիմի մեկնարկային կազմում Գրիլիշը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ապրիլի 7-ին՝ Քուինս Պարկ Ռեյնջերսի դեմ խաղում[30][31]։ Մայիսի 30-ին նա մասնակցեց Անգլիայի գավաթի եզրափակչի Արսենալի դեմ հանդիպմանը[32], սակայն Աստոն Վիլլան պարտվեց 4-0 հաշվով[33][34]։ 2014-15 մրցաշրջանում Գրիլիշը անցկացրեց 24 հանդիպում[35]՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Աստոն Վիլլայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[36]։

Իր առաջին գոլը Աստոն Վիլլայի կազմում Գրիլիշը խփեց 2015 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Լեսթեր Սիթիի դեմ խաղում[37]։ 2015-16 մրցաշրջանում նա 16 հանդիպում անցկացրեց առաջնությունում[38], որոնցում բոլորում Աստոն Վիլլան պարտվեց և դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[39][40]։ Գրիլիշը շրջանցեց Շոն Տորնտոնի հակառեկորդը, ով պարտվել էր իր բոլոր 11 հանդիպումներում 2002-03 մրցաշրջանում[41][42][43]։ 2016 թվականի սեպտեմբերի 7-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2020 թվականը[44][45][46]։ Դեկտեմբերի 10-ին Գրիլիշը խփեց Ուիգան Ատլետիկի դեմ հանդիպման միակ գնդակը խաղի 88-րդ րոպեին՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[47]։ 2017 թվականի փետրվարի 4-ին նա դարձավ գոլային փոխանցման հեղինակ, ապա հեռացվեց խաղադաշտից Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[48]։ Մայիսի 7-ին անգլիացին գոլ խփեց Բրայթոնի դեմ հանդիպման 89-րդ րոպեին՝ փրկելով Աստոն Վիլլային պարտությունից[49]։ 2016-17 մրցաշրջանում Գրիլիշը անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[50]։

2018 թվականի մայիսի 26-ին Գրիլիշը մասնակցեց Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի եզրափակչի Ֆուլհեմի դեմ հանդիպմանը[51], սակայն Աստոն Վիլլան պարտվեց 1-0 հաշվով[52][53]։ Սեպտեմբերի 24-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2023 թվականը[54][55][56]։ Նոյեմբերի 2-ին անգլիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բոլթոն Ուոնդերերսի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[57]։ Դեկտեմբերի 7-ին՝ Վեստ Բրոմվիչի դեմ խաղում[58] Գրիլիշը ստացավ սրունքի վնասվածք՝ բաց թողելով շուրջ 3 ամիս[59][60][61]։ Նա խաղադաշտ վերադարձավ 2019 թվականի մարտի 2-ին՝ որպես թիմի ավագ մասնակցելով Դերբի Կաունտիի դեմ հանդիպմանը և այս խաղում դառնալով գոլ հեղինակ[62]։ Այս խաղից հետո անգլիացին դարձավ Աստոն Վիլլայի հիմնական ավագը[63]՝ թիմի հետ 10 խաղում շարունակ տոնելով հաղթանակ[64][65]։ Մարտի 10-ին Գրիլիշը խփեց Բիրմինգհեմ Սիթիի դեմ հանդիպման միակ գնդակը[66]։ Մայիսի 11-ին անգլիացին 2 գոլային փոխանցում տվեց Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի կիսաեզրափակչի Վեստ Բրոմվիչի դեմ խաղում[67]։ Մայիսի 27-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆի եզրափակչի Դերբի Կաունտիի դեմ խաղում[68], իսկ Աստոն Վիլլան հաղթեց 2-1 հաշվով՝ տեղափոխվելով Պրեմիեր Լիգա[69][70][71]։ 2018-19 մրցաշրջանում Գրիլիշը անցկացրեց 36 հանդիպում[72]՝ դառնալով 6 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ և ընդգրկվելով Չեմպիոնշիպի խորհրդանշական հավաքականում[73][74][75][76]։

20 անընդմեջ պարտությունների հետո իր առաջին հաղթանակը Պրեմիեր Լիգայում Գրիլիշը տարավ 2019 թվականի օգոստոսի 23-ին՝ Էվերթոնի դեմ խաղում[77][78]։ Հոկտեմբերի 19-ին անգլիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում՝ օգնելով Աստոն Վիլլային հաղթել 2-1 հաշվով[79][80]։ Դեկտեմբերի 1-ին նա գոլ խփեց Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[81][82]։

Միջազգային կարիերա խմբագրել

Գրիլիշը ծնվել է Անգլիայում, սակայն հանդես է եկել Իռլանդիայի երիտասարդական հավաքականներում։ Նա հրավիրվեց Անգլիայի Մ15 հավաքական, սակայն չկարողացավ միանալ թիմին հիվանդության պատճառով[83]։ Դրանից հետո նա սկսեց հանդես գալ Իռլանդիայի կազմում[84]։ 2011 թվականին Գրիլիշը 15 տարեկան հասակում հրավիրվեց Անգլիայի Մ17 հավաքական, սակայն նա մերժեց հրավերը[85]։ 2012 թվականին նա ճանաչվեց Իռլանդիայի լավագույն մինչև 17 տարեկան ֆուտբոլիստ[86]։

Իր դեբյուտը Իռլանդիայի Մ21 հավաքականի կազմում Գրիլիշը նշեց 2013 թվականի օգոստոսի 14-ին՝ Ֆարերյան Իսլանդիայի դեմ խաղում[87][88]։ 2014 թվականի օգոստոսին նա նորից հրավիրվեց մինչև 21 տարեկանների հավաքական։ Թեև սկզբում հաղորդվում էր, որ Գրիլիշը կմերժի հրավերը[89][90], սեպտեմբերի 5-ին նա խաղադաշտ դուրս եկավ Գերմանիայի դեմ խաղում[91]։ Հետագայում պարզվեց, որ Գրիլիշը մերժել է Իռլանդիայի ազգային հավաքականի հրավերը Աստոն Վիլլայի գլխավոր մարզիչ Մարտին Օ'Նիլի հետ զրուցելուց հետո[22][92]։ 2015 թվականի մարտին նա ճանաչվեց Իռլանդիայի լավագույն մինչև 21 տարեկան ֆուտբոլիստ[93][94]։ 2015 թվականի մայիսին Գրիլիշը կրկին մերժեց Իռլանդիայի ազգային հավաքականի հրավերը։ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտարարեց, որ թեև ինքը զրուցել է ֆուտբոլիստի հետ, որոշել է չհրավիրել նրան ազգային հավաքական[95]։ 2015 թվականի օգոստոսին Գրիլիշը հանդիպեց Հոջսոնի հետ՝ իր ապագան քննարկելու համար[96]։

2015 թվականի սեպտեմբերի 28-ին Գրիլիշը հաստատեց, որ ներկայացնելու է Անգլիան միջազգային ասպարեզում[97]։ Իր դեբյուտը Անգլիայի Մ21 հավաքականի կամզում նշեց 2016 թվականի մայիսի 19-ին՝ փոխարինելով Ռուբեն Լոֆտուս-Չիկին Պորտուգալիայի դեմ Տուլոնի առաջնության խաղում[98][99]։ Մինչև 21 տարեկաների երիտասարդական հավաքականի մեկնարկային կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ մայիսի 23-ին՝ Գվինեայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ[100][101]։ Անգլիան Գրիլիշի հետ 1994 թվականից հետո առաջին անգամ հաղթեց Տուլոնի առաջնությունը[102][103]։ 2017 թվականին Գրիլիշը հրավիրվեց Անգլիայի Մ21 հավաքական Եվրոպայի առաջնության համար[104]։ Այստեղ նա չանցկացրեց ոչ մի հանդիպում[105], իսկ Անգլիան դուրս մնաց կիսաեզրափակչից[106]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ[107]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Աստոն Վիլլա 2013–14 Պրեմիեր Լիգա 1 0 0 0 1 0
2014–15 17 0 6 0 1 0 24 0
2015–16 16 1 2 0 3 0 21 1
2016–17 Չեմպիոնշիպ 31 5 1 0 1 0 33 5
2017–18 27 3 1 0 3 0 31 3
2018–19 31 6 0 0 4 0 35 6
2019–20 Պրեմիեր Լիգա 18 5 0 0 2 2 20 7
Ընդհանուր 141 20 10 0 0 0 14 2 165 22
Նոթս Կաունտի (վարձավճար) 2013–14 Լիգա Մեկ 37 5 1 0 1 0 39 5
Կարիերայի ընդհանուր 178 25 11 0 0 0 15 2 204 27

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Աստոն Վիլլա

Միջազգային խմբագրել

Անգլիա Մ21

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 3,2 https://www.transfermarkt.co.uk/jack-grealish/profil/spieler/203460
  4. «England - J. Grealish - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  5. Hornby, Dave. «Jack Grealish: The Aston Villa and Republic of Ireland Rising Star». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  6. «Aston Villa - Chelsea FC, Mar 31, 2012 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  7. 7,0 7,1 Percy, John (2013 թ․ ապրիլի 1). «NextGen Series Final: Chelsea U19 0 Aston Villa U19 2» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  8. «Aston Villa 3 Sporting Lisbon 1 (AET): Grealish and Carruthers strike in extra time to set up all-English final against Chelsea». Mail Online. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  9. «Grealish makes loan switch to League One side Notts County». www.avfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  10. «Notts County sign Marcus Huber and Jack Grealish». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  11. «Milton Keynes Dons - Notts County, Sep 14, 2013 - League One - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  12. «MK Dons 3-1 Notts County». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  13. «Leyton Orient - Notts County, Sep 17, 2013 - League One - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  14. «Notts County - Gillingham FC, Dec 7, 2013 - League One - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  15. «Notts County 3-1 Gillingham». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  16. «Colchester United - Notts County, Dec 14, 2013 - League One - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  17. «Colchester United 0-4 Notts County». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2013 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  18. «Winger Grealish extends loan spell at Notts County». www.avfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  19. «Grealish Signs New Notts Loan Deal» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  20. «Transfer window: Jack Grealish seals Notts County extension». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  21. «Jack Grealish | Football Stats | Aston Villa | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  22. 22,0 22,1 Glendenning, Barry (2014 թ․ սեպտեմբերի 12). «Jack Grealish turning into the real deal as he keeps his options open». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  23. «Manchester City - Aston Villa, May 7, 2014 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  24. «Manchester City 4-0 Aston Villa». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ մայիսի 7. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  25. «Jack Grealish: Aston Villa midfielder signs new contract». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  26. Whitwell, Laurie (2014 թ․ հոկտեմբերի 14). «Jack Grealish signs new four-year contract at Aston Villa». Mail Online. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  27. «Jack Grealish Aston Villa Time : Jack Grealish signed contract Aston Villa Time decent haircut kid AVFC». Scoopnest (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  28. «Aston Villa - Blackpool FC, Jan 4, 2015 - FA Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  29. «Aston Villa 1-0 Blackpool». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  30. «Aston Villa - Queens Park Rangers, Apr 7, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  31. «Aston Villa 3-3 Queens Park Rangers». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ ապրիլի 7. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  32. «Arsenal FC - Aston Villa, May 30, 2015 - FA Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  33. «Arsenal crush Aston Villa to win FA Cup final 2015: as it happened». The Telegraph. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  34. 34,0 34,1 Association, The Football. «Alexis Sanchez lifts Arsenal to new heights against Villa». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  35. «Jack Grealish | Football Stats | Aston Villa | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  36. 36,0 36,1 «Awards announced: Find out our player/young player of the season». www.avfc.cn (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.(չաշխատող հղում)
  37. «Leicester City - Aston Villa, Sep 13, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  38. «Jack Grealish | Football Stats | Aston Villa | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  39. «Aston Villa relegated from Premier League after defeat by Manchester United». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  40. «Aston Villa relegated from Premier League after defeat by United». The Independent (անգլերեն). 2016 թ․ ապրիլի 16. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  41. «Aston Villa's Jack Grealish sets unwanted Premier League record | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  42. «Jack Grealish Owns Perhaps the Most Embarrassing Statistic of 2015/16». 90min.com (անգլերեն). 2016 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  43. Singer, Jonny (2016 թ․ մայիսի 16). «Jack Grealish completes WORST EVER Premier League season». Mail Online. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  44. «Breaking news: Grealish signs new deal». www.avfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  45. «Aston Villa: Jack Grealish signs new four-year contract with Championship club». www.independent.co.uk. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  46. Nursey, James (2016 թ․ սեպտեմբերի 7). «Jack Grealish pens long-term Aston Villa contract extension». mirror. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  47. «Aston Villa - Wigan Athletic, Dec 10, 2016 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  48. «Nottingham Forest - Aston Villa, Feb 4, 2017 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  49. «Aston Villa - Brighton & Hove Albion, May 7, 2017 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  50. «Jack Grealish | Football Stats | Aston Villa | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  51. «Fulham FC - Aston Villa, May 26, 2018 - Championship Play-Offs - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  52. «Fulham promoted to Premier League after play-off win over Aston Villa». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  53. «Fulham promoted to Premier League after clinging on to beat Aston Villa». The Independent (անգլերեն). 2018 թ․ մայիսի 26. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  54. «Jack Grealish signs new Aston Villa contract». www.avfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  55. «Jack Grealish signs new five-year Aston Villa contract». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  56. Jones, Matt. «Jack Grealish Agrees New Aston Villa Contract Amid Tottenham Rumours». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  57. «Aston Villa - Bolton Wanderers, Nov 2, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  58. «West Bromwich Albion - Aston Villa, Dec 7, 2018 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  59. Evans, Gregg (2018 թ․ դեկտեմբերի 13). «Dean Smith discusses how long Aston Villa will be without Jack Grealish». birminghammail. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  60. Maher, Matt. «Jack Grealish ruled out of Stoke clash with shin injury». www.expressandstar.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  61. «Dean Smith furious as Jack Grealish is ruled out of Stoke clash». Onefootball English (բրիտանական անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  62. «Aston Villa - Derby County, Mar 2, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  63. «Team news: Jack Grealish is captain – and two changes for Derby County clash». www.avfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  64. 161385360554578 (2019 թ․ ապրիլի 23). «Aston Villa's winning run: Dean Smith's men have won 10 consecutive league games... but where does it rank in second tier history?». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  65. «Championship results: Aston Villa make it 10 wins in a row, Derby into play-off spots». Eurosport UK. 2019 թ․ ապրիլի 22. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  66. «Birmingham City - Aston Villa, Mar 10, 2019 - Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  67. «Aston Villa - West Bromwich Albion, May 11, 2019 - Championship Play-Offs - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  68. «Derby County - Aston Villa, May 27, 2019 - Championship Play-Offs - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  69. 69,0 69,1 «Aston Villa promoted to Premier League after winning 'richest game in football'». Sky News (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  70. «Playoff final: Aston Villa promoted to the Premier League». BBC Sport. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  71. «Aston Villa promoted to Premier League after victory over Derby». Metro (անգլերեն). 2019 թ․ մայիսի 27. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  72. «Jack Grealish | Football Stats | Aston Villa | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  73. 73,0 73,1 «PFA Championship Team Of The Year». www.thepfa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  74. «Grealish and Abraham in PFA Team of the Year». www.avfc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  75. «Norwich and Leeds dominate PFA Championship Team of the Year». FourFourTwo (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 24. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  76. 161385360554578 (2019 թ․ ապրիլի 24). «Norwich and Leeds each have three players in PFA Championship team of the year». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  77. «Aston Villa - Everton FC, Aug 23, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  78. «Aston Villa news: Jack Grealish ends record barren spell as promoted side win first Premier League match since 2016 | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  79. «Aston Villa - Brighton & Hove Albion, Oct 19, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  80. «Matt Targett scores late winner for Aston Villa against 10-man Brighton». The Guardian. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  81. «Manchester United - Aston Villa, Dec 1, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  82. Ladyman, Ian (2019 թ․ դեկտեմբերի 1). «Manchester United 2-2 Aston Villa: Tyrone Mings scores equaliser». Mail Online. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
  83. «Republic of Ireland vs England: Grealish in international tug-of war». Mail Online. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  84. «Exclusive - Aston Villa youngster faces tough decision about England future, claims father». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2015 թ․ ապրիլի 21. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  85. «Grealish pledges his future to Boys in Green - Independent.ie». Independent.ie (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  86. 86,0 86,1 «Stars honoured at 23rd International Awards | Football Association of Ireland». www.fai.ie (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  87. «Faroe Islands U21 - Republic of Ireland U21, Aug 14, 2013 - UEFA European Under-21 Championship qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  88. «Grealish happy to stay in green for nights like these». The Irish Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  89. «Aston Villa will let Jack Grealish decide international future». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  90. «Lambert: Jack Grealish has a big international decision to make - Independent.ie». Independent.ie (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  91. «Germany U21 - Republic of Ireland U21, Sep 5, 2014 - UEFA European Under-21 Championship qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  92. Nursey, James (2014 թ․ սեպտեմբերի 10). «Aston Villa's Jack Grealish chasing England call even though he has played for the Republic of Ireland». irishmirror. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  93. «VIDEO: Grealish set to return to Ireland set-up». RTE.ie (անգլերեն). 2015 թ․ մարտի 22. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  94. 94,0 94,1 «Jack Grealish honoured at FAI International Awards and opens door for future Ireland return | SportsJOE.ie». SportsJOE.ie (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  95. «Roy Hodgson feared reaction to Jack Grealish England call-up». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ մայիսի 21. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  96. Evans, Gregg (2015 թ․ սեպտեմբերի 6). «Aston Villa star Jack Grealish could get Euros chance». birminghammail. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  97. «Jack Grealish chooses England over Republic of Ireland». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  98. «England U21 - Portugal U20, May 19, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  99. «England U21 1-0 Portugal U21: Grealish plays in Toulon win». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  100. «England U21 - Guinea U23, May 23, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  101. «Result: Debutant Jack Grealish bags brace as England U21s put seven past Guinea U23s». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  102. «England Under-21s win Toulon Tournament for first time in 22 years». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մայիսի 29. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  103. 103,0 103,1 Association, The Football. «England Under-21s lift Toulon title after win over France». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  104. Stephenson, Billy (2017 թ․ հունիսի 26). «Squads, fixtures, results, stadiums and more for 2017 European U21 Championships». mirror. Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  105. uefa.com. «Under-21 2017 - History - England – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  106. uefa.com. «Under-21 2017 - History - England-Germany – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.
  107. «Jack Grealish». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Գրիլիշ» հոդվածին։