Ջեկ Գլիսոն, իռլանդացի դերասան, ով հայտնի է «Գահերի խաղ»-ը հեռուստասերիալում Ջոֆրի Բարաթեոնի դերակատարմամբ։

Ջեք Գլիսոն
Ծնվել է1992ի մայիսի 20-ին
ԾննդավայրԿոռկ, Իռլանդիա
ԿրթությունԹրինիթի քոլեջ և Gonzaga College?
ՔաղաքացիությունԻռլանդիա
ԱզգությունԻռլանդացի
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան2002 թվականից- առ օրս
ԸնտրանիIn the Land of Saints and Sinners?

Կենսագրություն խմբագրել

Ջեկ Գլիսոնը ծնվել է 1992 թվականի մայիսի 20-ին Իռլանդիայի Կոռկ քաղաքում[1]։ Յոթ տարեկանից սովորել է Independent Theatre Workshop (Independent Youth Theatre) արվեստի դպրոցում, գերազանց հանձնել է Speech & Drama and Solo Acting քննությունները։ 2008 թվականին երկու անգամ առաջադրվել է Լենտերի երաժշտության և դրամատուրգիայի դպրոցի Վարպետության (Excellence Award) մրցանակակին։ Ներկայումս սովորում է Դուբլինի Տրինիտի–քոլեջում.[2]։

Կարիերան խմբագրել

Դերասանի կարիերան սկսել է կարճամետրաժ իռլանդական ֆիլմերում՝ Moving Day (2002), Fishtale (2003), Tom Waits Made Me Cry (2004), ինչպես նաև Shaving the Baby և Oranges։ Հետագայում նկարահանվել է տարբեր ֆիլմերի էպիզոդներում օրինակ՝ Բեթմեն. Սկիզբը և Սնկեր սարսափ ֆիլմերում։ 2009 թվականին երկրորդական դեր է խաղացել Ծիածանի փայլը (A Shine of Rainbows) ֆիլմում, իսկ 2010 թվականի գլխավոր դերը All Good Children ֆիլմում։

2009 թվականի հուլիսի 19 հայտարարվեց, որ Գլիսոնը արքայազն Ջոֆրի Բարաթեոնի դերն է խախալու «Գահերի խաղ»-ը հեռուստասերիալում'[3][4]։

2014 թվականի ապրիլին Գլիսոնը ասաց, որ որոշ ժամանակ չի ուզում նկարահանվել ֆիլմերում[5]։

 

Ընտրված ֆիլմեր խմբագրել

Տարեթիվ Հայկական անվանումը Օրիգինալ անվանումը Դերը
2002 կարճամետրաժ ֆ. Շարժվող օրը Moving Day Ջեկ
2003 կարճամետրաժ ֆ. Ջրահարսները Fishtale Ձկով տղան
2004 կարճամետրաժ ֆ. Թոմ Վեյթսը ստիպեց ինձ լացել Tom Waits Made Me Cry Երիտասարդ Վինսենտը
2005 Ֆիլմ Բեթմեն։ Սկիզբը Batman Begins Տղա
2006 Հեռուստասերիալ Կիլինասկուլի Killinaskully Կրտսեր Կոնորսը
2007 Ֆիլմ Սնկերը Shrooms Միայնակ երկվորյակները
2009 Ֆիլմ Ծիածանների փայլը A Shine of Rainbows Սիմուս
2010 Ֆիլմ Բոլոր լավ երեխաները All Good Children Դագա
2011-2014 Հեռուստասերիալ Գահերի խաղը Game of Thrones Ջոֆրի Բարաթեոն

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

  • 2014 թվական — Առաջադրվել է Սատուրնի մրցանակին – «Գահերի խաղը» հեռուստասերիալում երիտասարդ դերասանի կամ դերասանուհու դերի լավագույն կատարման համարЛ[6]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ջեք Գլիսոնը Internet Movie Database (IMDb) կայքում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Jack Gleeson Fansite». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  2. JACK GLEESON LANDS MAJOR HBO PILOT!(չաշխատող հղում) ITW In The Spotlight — Issue 5! 30.10.2009
  3. Борис Кит, Нелли Андреева «Sean Bean ascends to „Game of Thrones“». Reuters. 19.07.2009
  4. Джордж Мартин A Casting We Will Go. Not a Blog. LiveJournal. 19.07.2010
  5. «'Game of Thrones': Jack Gleeson talks royal wedding shocker -- EXCLUSIVE». 2014 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
  6. The 40th Annual Saturn Awards Nominations