Մոնրո Ջեքսոն Ռետբոուն V (անգլ.՝ Monroe Jackson Rathbone V, դեկտեմբերի 14, 1984(1984-12-14), Սինգապուր), ամերիկյան դերասան և «100 Monkeys» երաժշտական խմբի անդամ։ Ավելի հայտնի է դարձել Ջասպեր Հեյլի դերում Ստեֆանի Մայերի «Մթնշաղ» վեպի էկրանավորումից հետո։

Ջեքսոն Ռետբոուն
Ծնվել էդեկտեմբերի 14, 1984
ԾննդավայրՍինգապուր
ԿրթությունInterlochen արվեստի կենտրոն
ՔաղաքացիությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, երաժիշտ
IMDbID 1717152
jacksonrathbone.com

Կենսագրություն խմբագրել

Ջեքսոնը ծնվել է 1984 թվականի դեկտեմբերի 14-ին Սինգապուրում Ռենդիի և Ջեքսոն Ռետբոուն IV-ի ընտանիքում։ Հոր աշխատանքի պատճառով նրա մանկությունը անցել է մի վայրից մյուսը տեղափոխվելով։ Նա ապրել է տարբեր վայրերում՝ սկսած Ինդոնեզիայից մինչև Միդլենդ շրջանը։

Դերասանական խաղը նա սովորել է Միդլենդի թատրոնում։ Միդլենդում նա նաև սովորել է խաղալ բասկետբոլ, ֆուտբոլ, բեյսբոլ և ամերիկյան ֆուտբոլ։ Ջեքսոնը սովորել է Միչիգանի միջնակարգ դպրոցում, այնտեղից էլ սկսել է հետաքրքրվել դերասանական արվեստով։ Այնուհետև ավարտելով դպրոցը Ջեքսոնը որոշել էր ընդունվել Շոտլանդական թագավորական ակադեմիա, սակայն նա մեկնել է Լոս Անջելես, որպեսզի նկարահանվի լիամետրաժ ֆիլմերում։ Այստեղ նա դիմել է The Walt Disney Company կինոընկերությանը, որտեղ դեր է ստացել Beautiful People հեռուստասերիալում։

Ջեքսոնը նաև նկարահանվել է «Միայնակ սրտեր» և «Տան կողքին» սերիալներում։ 2008 թվականին Ռետբոունը ստացել է Ջասպեր Հեյլի (Ուոտլիկ) դերը Ստեֆանի Մայերի «Մթնշաղ» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում։ Նույն տարում Ռետբոունը հիմնել է «100 Monkeys» խումբը։

2012 թվականի փետրվարին հայտնի է դարձել, որ Ջեքսոն Ռետբոունը և իր ընկերուհի Շեյլա Խաֆսադին երախայի են սպասում։ Երեխան ծնվել է 2012 թվականի հուլիսի 5-ին։ Նրան անվանել են Մոնրո Ջեքսոն Ռետբոուն VI։

Նույն թվականին Ջեքսոնը թողել է «100 Monkeys» խումբը։ Այդ խումբը այժմ կրում է «Pink Fuzzy Animals» անվանումը։ Կարելի է ասել, որ խմբից հեռանալու պատճառը որդու ծնունդն է եղել։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանումը Օրիգինալ անվանումը Դեր Ծանոթագրություն
2013 Սպիտակ մանյակ White Collar Նեյթ Օսբորն դրվագ 1
2012 Մթնշաղ. Լուսաբաց` Մաս 2 The Twilight Saga։ Breaking Dawn — Part 2 Ջասպեր Հեյլ
2011 Մթնշաղ. Լուսաբաց՝Մաս 1 The Twilight Saga։ Breaking Dawn — Part 1 Ջասպեր Հեյլ
Բեռնատարի կանգառը Truckstop Չարլզ նախապատրաստում նկարահանումների համար
Մեծ ծրագրեր Aim High Նիկ Գրին սերիալ
2010 Տարերքների տիրակալը The Last Airbender Սոկկա
Ոչ սովորական ընտանիք No Ordinary Family Տրենտ սերիալ (6-րդ սերիա)
Մթնշաղ. Խավարում Eclipse Ջասպեր Հեյլ Ֆիլմ
Ընկերուհին Girlfriend Ռաս
DaZe։ Vol. Too (sic) — NonSeNse Ջեզոֆետ
2009 Ս. Դարկո S. Darko Ջերեմի
Սարսափ Dread Սթիվեն Գրեյս
Մթնշաղ. Նորալուսին New Moon Ջասպեր Հեյլ
Քրեական մտքեր Criminal Minds Ադամ Ջեքսոն սերիալ (4-րդ մաս; 20 սերիա)
Ցավ Hurt Կոնրադ Քոլթրեյն ֆիլմ
2008 Կյանքեր փրկողը The Cleaner Ջոուի սերիալ (1 սեզոն; 11-րդ սերիա)
Մթնշաղ. Նորալուսին Twilight Ջասպեր Հեյլ
Ինքնակարավառման օրը Senior Skip Day Սնիպի
Young Again Իտան
2007 Մծ Սթենը Big Stan Ռոբի-հիպպի
Այնտեղ, որտեղ վերջանում է գետը River’s End Ջիմի
Լույսի հովիտը Valley of Light Թրևիս
Պատերազմ տանը The War at Home Դիլան սերիալ (2-րդ մաս; 16,17 սերիաներ)
2006 Առավոտյան աղոթք Pray for Morning Կոնոր
Միայնակ սրտեր The O.C Ջասթին սերիալ
Հիասքանչ մարդիկ Beautiful People Նիկոլաս Ֆիսկե սերիալ
2005 Տան կողքին Close to Home Սքոթ Ֆիլդս սերիալ

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ջեքսոնը դալտոնիկ է։
  • Ջեքսոնը ունի 3 քույր։
  • Նա 5 տարի զբաղվել է պրոֆեսիոնալ բեյսբոլով։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեքսոն Ռետբոուն» հոդվածին։