Ջերոմ Կառլե (անգլ.՝ Jerome Karle հունիսի 18, 1918(1918-06-18)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 6, 2013(2013-06-06)[5][6][7][…], Annandale, Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ[5][8][9]), ամերիկացի ֆիզիկոքիմիկոս, 1985 թվականին եղել է Քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր «նշանավոր հաջողության համար կառուցվածքի վերածանման ուղիղ մեթոդի մշակման մեջ», որտեղ նա այն կիսել է իր հին ընկերոջ` Հերբերտ Հաուպտմանի հետ։ Ավելի քան կես դար կնոջ` քիմիկոս Իզաբելլա Կառլեի հետ միասին համագործակցել է «United States Naval Research Laboratory»-ի հետ (մինչև 2009 թվականը), եղել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (1976 թվական)[17] և Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ (1990 թվական

Ջերոմ Կառլե
Ծնվել էհունիսի 18, 1918(1918-06-18)[1][2][3][…]
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էհունիսի 6, 2013(2013-06-06)[5][6][7][…] (94 տարեկան)
Annandale, Ֆեյրֆաքսի շրջան, Վիրջինիա, ԱՄՆ[5][8][9]
ԳերեզմանColumbia Gardens Cemetery
Բնակության վայր(եր)Նյու Յորք
Քաղաքացիություն ԱՄՆ[10][11][12]
Մասնագիտությունքիմիկոս, համալսարանի դասախոս և բյուրեղագիր
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկական քիմիա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[13] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[13]
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Միչիգանի համալսարանի գրականության, գիտության և արվեստի քոլեջ, Նյու Յորք քաղաքի քոլեջ և Աբրահամ Լինքոլնի անվան միջնակարգ դպրոց (1933)
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Գիտական ղեկավարԼոուրենս Օլին Բրոքվեյ[14]
Եղել է գիտական ղեկավարՀերբերտ Արոն Հաուպտման
Պարգևներ
Ամուսին(ներ)Isabella Karle?[13]
 Jerome Karle Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բրուքլինի Կոնի-Այլենդ թերակղզում` հրեաների ընտանիքում[18][19][20]։ Հայրը` տարագիր Լեհաստանից` Լուիզ Կարֆունկը նկարիչ էր և ձեռնարկատեր, իսկ մայրը` Սեյդի Կունը (ծագումով Բուդապեշտից) դաշնակահարուհի և երգեհոնահար (ծնողներն ամուսնացել են 1911 թվականին)։ Ջերոմը մանկության տարիներին ստացել է երաժշտական կրթություն[21][22]։ Իր ողջ ընտանիքը սերունդներ շարունակ կապված էր արվեստի հետ (հորեղբայրներն էին՝ նկարիչ-դիմանկարիչ Իվան Օլինսկին, 1878-1962 թվական, և քանդակագործ Դավիթ Կարֆունկլը, 1880-1959 թվական)[23][24]։

Սովորել է Աբրահամ Լինքոլնի միջնակարգ դպրոցում, որը գտնվում է Կոնի-Այլենդ բրուքլինյան շրջանում։ Այնտեղ նա ապրել է մինչև տասնինը տարեկանը։ 1937 թվականին Նյու Յորքի համալսարանին կից Նյու Յորքի քաղաքային քոլեջում ստացել է բակալավրի աստիճան, որտեղ նաև ծանոթացել է Հերբերտ Հաուպտմանի հետ, իսկ 1938 թվականին Հարվարդի համալսարանում ստացել է կենսաբանության մագիստրոսի աստիճան (ուսանողներ հրեաների համար սահմանված քվոտաների պատճառով չի ընդունվել Հարվարդի բժշկական դպրոց)[25]։ Երկու տարի շարունակ աշխատել է որպես գրագիր Նյու Յորքի առողջապահության դեպարտամենտում, իսկ 1943 թվականին Միչիգանի համալսարանում պաշտպանել է ֆիզիկական քիմիայի դիսերտացիան (որտեղ նաև ծանոթացել է ապագա կնոջ հետ, նրանք ամուսնացել են 1942 թվականին)։ Նույն տարում դարձել է Չիկագոյի համալսարանի բազայի Մանհեթենյան նախագծի աշխատակից, որտեղ զբաղվել է պլուտոնիումից իր իսկ օքսիդի հեռացման հետազոտությունների ուսումնասիորւթյամբ։

1946 թվականին Կառլեն մտել է Վաշինգտոնի գիտահետազոտական լաբորատորիայի ռազմածովային նահանգ, որտեղ նորից հանդիպել է Հաուպտմանի հետ։ 1950-ական թվականներին համագործակցել է նրա հետ ռենտգենակառուցվածքային վերլուծության օգնությամբ եռաչափ մոլեկուլային կառուցվածքի վերծանման ուղիղ մեթոդի ստեղծման վրա։ Այդ աշխատանքների համար 1985 թվականին արժանացել է Քիմիայի Նոբելյան մրցանակին։ 1981-84 թվականներին եղել է Միջազգային Բյուրեղագետների միության նախագահ։

Նա Վաշինգտոնում Ամերիկյան քիմիկների ընկերության կողմից արժանացել է Hillebrand Award (1969 թվական, Իզաբելլա Կառլեի հետ միասին) մրցանակին, ինչպես նաև արժանացել է «Navy Distinguished Civilian Service Award» (2009 թվական) մրցանակին։ Պատվավոր դոկտոր է։

Հասարակական գործունեություն խմբագրել

1992 թվականին ստորագրել է «Նախազգուշացում մարդկությանը»[26]։

Անձնական կյանք խմբագրել

Կինը` (1942 թվականից) բյուրեղագետ Իզաբելլա Կառլեն է (1921-2017 թվական), երեք դստրերը` քիմիկոս-օրգանիկ Լուիզ Հենսոնը (Louise Isabella Karle Hanson, ծն. 1946 թվական), բյուրեղագետ Ջին Կառլեն (Jean Marianne Karle, ծն. 1950 թվական) և երկրաբան Մադլեն Տոնին (Madeleine Diane Tawney, ծն. 1955 թվական)[27]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #139486038 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Week ending Saturday, June 8, 2013
  6. 6,0 6,1 6,2 http://www.nndb.com/lists/548/000358471/
  7. 7,0 7,1 7,2 Encyclopædia Britannica
  8. 8,0 8,1 8,2 Jerome Karle dies at 94; Nobel winner in chemistry // Los Angeles TimesLA: 2013. — ISSN 0458-3035; 2165-1736
  9. 9,0 9,1 9,2 http://www.michigandaily.com/node/72936
  10. http://www.nndb.com/org/290/000161804/
  11. http://www.nndb.com/people/659/000100359/
  12. Jerome Karle dies; shared the 1985 Nobel Prize in chemistry // The Washington Post / S. BuzbeeWashington: Fred Ryan, 2013. — ISSN 0190-8286; 2641-9599
  13. 13,0 13,1 13,2 Notable Names Database — 2002.
  14. Mathematics Genealogy Project — 1997.
  15. The Nobel Prize in Chemistry 1985Nobel Foundation.
  16. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  17. Jerome Karle
  18. The City College of New York Արխիվացված 2013-10-05 Wayback Machine
  19. The International Who's Who: 2004
  20. Candid Science VI: More Conversations with Famous Scientists (глава 20, стр. 423)
  21. «Florida Atlantic University Libraries». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 15-ին.
  22. The Brooklyn Daily Eagle: Marriage Licenses (November 23, 1911)
  23. Автобиография на сайте Нобелевского комитета
  24. Иван Григорьевич Олинский
  25. Istvan Hargittai, Magdolna Hargittai «Candid Science VI: More Conversations with Famous Scientists» (стр. 426)
  26. «World Scientists' Warning To Humanity» (անգլերեն). stanford.edu. 1992 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 1998 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  27. Интервью с Изабеллой Карле

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերոմ Կառլե» հոդվածին։