Ջերմանավ, նավ, որը շարժման մեջ է դրվում ներքին այրման շարժիչներով, ինքնագնաց նավի առավել տարածված տեսակ։ Հզորությունը նավի գլխավոր շարժիչից շարժասարքին է հաղորդվում անմիջականորեն կամ ռեդուկտորի օգնությամբ, երբեմն էլ միացնող կցորդիչներով մեխանիկական, հիդրավլիկական և այլն։

Queen Mary 2 - մեծությամբ 4-րդ մարդատար ջերմանավը աշխարհում, Freedom of the Seas, Oasis of the Seas և Allure of the Seas ջերմանավերից հետո։ Համակցված շարժիչ՝ 4 դիզել և 2 գազային տուրբիններ ընդհանուր հզորությունը՝ 157 000

Դասկարգում խմբագրել

Սկզբում ջերմանավ կոչվում էր նաև դիզելէլեկտրագնացը՝ դիզելային գլխավոր շարժիչներով և թիավար էլեկտրաշարժիչներին հզորության էլեկտրական փոխանցմամբ նավ։ Որպես ջերմանավի գլխավոր շարժիչներ կիրառում են երկու և քառատակտ, փոքր, միջին և մեծ պտույտներով ներքին այրման շարժիչներ։

Գլխավոր շարժիչների մեծ հզորության դեպքում ջերմանավերը կարող են մրցել տուրբագնացների հետ։ Մեքենայական բաժանմունքի օժանդակ սարքավորումներն են․ օդային կոմպրեսորները, շարժիչների գործարկման համար նախատեսված սեղմված օդով բալոնները, գլանների և մխոցների հովացման համակարգը, վառելիքն ու քսայուղը մաքրելու և բարձր ճնշման տակ շարժիչ մատուցելու սարքավորումը։

Ընթացքի ժամանակ միջին և մեծ հզորության շարժիչներից հեռացող գազերի ջերմությունը օգտագործվում է ուտիլացման հնոցում շոգու արտադրման համար, շոգին օգտագործում են էլեկտրաէներգիայի արտադըրման և նավի այլ կարիքների համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։