Եժի Նեյման (լեհ.՝ Jerzy Spława-Neyman, ապրիլի 16, 1894(1894-04-16)[5][8][2], Բենդերի, Ռուսական կայսրություն - օգոստոսի 5, 1981(1981-08-05)[5][8][2], Օքլենդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), լեհ մաթեմատիկոս և վիճակագրող, ով անցկացրել է իր կարիերայի սկզբնական մասը Վարշավայի տարբեր համալսարաններում, ապա Լոնդոնի համալսարանական քոլեջում, իսկ երկրորդ մասը Կալիֆորնիայի Բերկլի համալսարանում։ Նեյմանը սկզբում ներկայացրեց վստահության միջակայքի ժամանակակից հասկացությունը վիճակագրության վարկածի թեստավորման մեջ[9] և մշակեց զրոյական վարկածի թեստավորումը (Էգոն Փիրսոնի հետ միասին)։

Եժի Նեյման
անգլ.՝ Jerzy Neyman
Ծնվել է1894 ապրիլի 16
Բենդեր, Բեսարաբիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 5, 1981(1981-08-05) (տարիքը 87)
Օքլենդ, Կալիֆորնիա
Քաղաքացիություն Լեհաստան և  ԱՄՆ
Ազգությունլեհ
ՄասնագիտությունՄաթեմատիկա
Հաստատություն(ներ)Փորձառական կենսաբանության Նենցկի ինստիտուտ
Լոնդոնի համալսարանական քոլեջ
Կալիֆոռնիայի համալսարան (Բերկլի)
Գործունեության ոլորտմաթեմատիկական վիճակագրություն, մաթեմատիկա[1], Վիճակագրություն[1] և health statistics?[1]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լեհական գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Մաթեմատիկական վիճակագրության ինստիտուտ[2] և Տնտեսաչափական ընկերություն[3]
Ալմա մատերՎարշավայի համալսարան
Խարկովի ազգային համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[4] (1924) և հաբիլիտացիա (1927)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5][6] և լեհերեն
Գիտական ղեկավարՎացլավ Սերպինսկի
Եղել է գիտական ղեկավարՎոլֆգանգ Բյուհլեր
Դուգլաս Չեփման
Ջորջ Դանցիգ
Լուսիեն լե Կամ
Էրիխ Լեո Լեհման
Անաստասիոս Ցիատիս
Ժոզեֆ Հոդգես
Ինչով է հայտնիվստահության միջակայք, գալակտիկայի բույլերի վիճակագրություն
ՊարգևներՆյուքոմբ Քլիվլենդ մրցանակ (1958)
Գայի շքանշան (Ոսկի, 1966)
Գիտության ազգային շքանշան (1968)
Թագավորական հասարակության անդամ[7]
 Jerzy Spława-Neyman Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նեյմանը ծնվել է Ռուսական կայսրության Բեսարաբիա նահանգի Բենդեր քաղաքում, լեհ ընտանիքում, Չեսլավ Սպլավա Նեյմանի և Կազիմիերա Լուտոսլավսկայի չորրորդ երեխան է։ Նեյմանի ընտանիքը Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հետևորդ է և Նեյմանը մանկության տարիներին պատարագին սպասարկող դպիր էր։ Ավելի ուշ Նեյմանը դարձավ ագնոստիկ։ Նեյմանի ընտանիքը սերում է լեհ ազնվականներից և զինվորական հերոսներից։ Նա ավարտել է տղաների համար նախատեսված Կամիանեց Պոդոլսկի նահանգային գիմնազիան 1909-ին Յուրի Չեսլավովիչ Նեյման անվան տակ[10]։ Նա սկսել է ուսումը 1912-ին Խարկովի ազգային համալսարանում, որտեղ ուսանել է հավանականությունների տեսության մասնագետ ռուս Սերգեյ Նատանովիչ Բեռնստեյնի մոտ։ Հենրի Լեբեգի «Ինտեգրման և պարզ ֆունկցիաների հետազոտման դասերը» կարդալուց հետո, նա հիացած էր չափումներով և ինտեգրումով։

1921-ին նա վերադառնում է Լեհաստան Լեհա-սովետական պատերազմից հետո Ռազմագերիների հայրենադարձության ծրագրով։ Նա վաստակել է փիլիսոփայության դոկտորական աստիճանը Վարշավայի համալսարանում 1924-ին «Գյուղատնտեսական փորձերի վրա Հավանականությունների տեսության կիրառություններ» վերնագրով դիսերտացիայի համար։ Նեյմանը անցկացրել է մի քանի տարի Լոնդոնում և Փարիզում՝ միաբանության մեջ, որպեսզի ուսումնասիրի վիճակագրություն Կառլ Փիրսոնի և Էմիլ Բորելի հետ։ Լեհաստան վերադառնալուց հետո նա հիմնադրում է Կենսաչափական լաբորատորիա Վարշավայի Փորձառական կենսաբանության Նենցկի ինստիտուտում։

Նեյմանը հրատարակել է շատ գրքեր փորձերի ու վիճակագրության մասին և մշակել է եղանակ, որով FDA-ը այսօր ստուգում է դեղորայքները։

1938-ին Նեյմանը տեղափոխվում է Բերկլի, որտեղ աշխատում է մինչև կյանքի վերջ։ 1966-ին նա պարգևատրվել է Վիճակագրության թագավորական հասարակության Գայի շքանշանով և երեք տարի անց ստացել ԱՄՆ-ի Գիտության ազգային շքանշան։ Նեյմանը մահացել է Օքլենդում 1981-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 2,3 Scientific Legacy DatabaseInstitute of Mathematical Statistics.
  3. https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
  4. Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. CONOR.Sl
  7. Kendall, D. G.; Bartlett, M. S.; Page, T. L. (1982). «Jerzy Neyman. 16 April 1894-5 August 1981». Biographical Memoirs of Fellows of the Royal Society. 28: 379. doi:10.1098/rsbm.1982.0015. JSTOR 769904.
  8. 8,0 8,1 8,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  9. Salsburg, David (2002). The Lady Tasting Tea: How Statistics Revolutionized Science in the Twentieth Century. Macmillan. էջ 122. ISBN 9780805071344.
  10. Выпускники Каменец-Подольской гимназии 1883-1920

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերզի Նեյման» հոդվածին։