Ջեսիկա Տենդի (անգլ.՝ Jessica Tandy, Ջեսիկա Էլիս Տենդի (անգլ.՝ Jessica Alice Tandy), 1909 թվականի հունիսի 7, Լոնդոն, Անգլիա - 1994 թվականի սեպտեմբերի 11, Իստոն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), անգլիացի դերասանուհի, ծնունդով Լոնդոնից, ով 1942 թվականին ամուսնացել է կանադացի դերասան Հյում Կրոնինի հետ և հիմնավորվել ԱՄՆ-ում։ «Տոնի» թատերական մրցանակի բազմակի դափնեկիր։ 1990 թվականին նա «Լավագույն դերասանուհի» անվանակարգում արժանացել է «Օսկար» մրցանակի, «Տիկին Դեյզիի վարորդը» ֆիլմում գլխավոր դերի համար (ամենատարեց դերասանուհին, ով մրցանակի պատմության մեջ արժանացել է «Օսկարի»)։

Ջեսիկա Տենդի
Ջեսիկա Տենդին և Հյում Կրոնինը 1988 թվականին «Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ
Ծնվել է1909 թվական հունիսի 7
ԾննդավայրԼոնդոն, Անգլիա
Մահացել է1994 թվական սեպտեմբերի 21
Մահվան վայրԻստոն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
ԿրթությունDame Alice Owen's School?
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունանգլիացի
Այլ անուն(ներ)Ջեսիկա Էլիս Տենդի
Jessica Alice Tandy
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան1932-1994 թվականներ
Ընտրանի«Տիկին Դեյզիի վարորդը»
Ամուսին(ներ)Ջեք Հոքինս (1932-1940)
Հյում Կրոնին (1942-1994, մինչ մահ)
Երեխա(ներ)Սյուզան Հոքինս
Տենդի Կրոնին
Քրիստոֆեր Կրոնին
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0001788
Ջեսիկա Տենդի՝ Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Ջեսիկա Էլիս Տենդին ծնվել է 1909 թվականի հունիսի 7-ին Լոնդոնի Հակնի շրջանում։ Նա եղել է շրջիկ գործակալ Հարրի Տենդիի և նրա կնոջ՝ մտավոր հետամնացություն ունեցող երեխաների համար դպրոցի տնօրեն Ջեսի Հելենի, երեք երեխաներից բաղկացած ընտանիքի կրտսեր երեխան։ Տենդիի հայրը մահացել է, երբ նա 12 տարեկան էր և մայրը ստիպված էր դպրոցում լրացուցիչ երեկոյան դասթնթացներ անցկացնել, որպեսզի հնարավորություն ունենար պահելու երեխաներին։

Ջեսիկա Տենդին իր դերասանական կարիերան սկսել է 16 տարեկան հասակում, Լոնդոնի բեմահարթակների վրա, իսկ շուտով արդեն ելույթ էր ունենում բրիտանական մայրաքաղաքի հանրահայտ բեմերում՝ Լոուրենս Օլիվիեի և Ջոն Գիլգուդի ընկերակցությամբ։ 1932 թվականին կայացել է նրա կինոնորամուտը և նույն թվականին նա ամուսնացել է դերասան Ջեք Հոքինսի հետ։ Ամուսնալուծությունից հետո, 1940 թվականին, Տենդին տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ երկու տարի անց ամուսնանում է դերասան Հյում Կրոնինի հետ։ Նրա ամերիկյան կինոնորամուտը կայացել է 1944 թվականին, «Յոթերորդ խաչ» ֆիլմում, որից հետո հետևել են դերեր «Վճռականության հովիտ» (1945), «Կանաչ տարիներ» (1946), «Գրագոնվիկ» (1946) և «Ամբեր ընդմիշտ» (1947) ֆիլմերում։

ԱՄՆ-ում Տենդին մեծ ճանաչման է արժանացել շնորհիվ Բրոդվեյում իր աշխատանքների, որտեղ նա փայլել է սկսած 1930-ական թվականները և ավարտվել 1989 թվականով։ Այդ ժամանակաընթացքում դերասանուհին երեք անգամ դարձել է «Թոնի» մրցանակի դափնեկիր, ինչպես նաև արժանացել է «Դրամա Դեսկ» և Սառա Սիդոնսի մրցանակների։ 1950-1970-ական թվականներին Ջեսիկա Տենդին բավականին հազվադեպ է հայտնվել կինոյում, խաղալով առավելապես դերեր հեռուստատեսությունում և թատրոնում։ Այն ժամանակների նրա առավել հայտնի կինոդերերի շարքում է եղել Լիդիա Բրեները Ալֆրեդ Հիչքոքի «Թռչունները» (1963) թրիլեր ֆիլմում։

Նրա կինոկարիերայի նոր փուլ է դարձել 1980-ական թվականները, որը նրան առաջին հանրաճանաչութչյունն է բերել 1982 թվականին «Խաղաղություն ըստ Հարպի» և «Լավագույն ընկերներ» ֆիլմերում խաղացած դերերով։ Տենդիի հաջորդ հաջողակ դերը եղել է մեծահասակների տան բնակիչ Ալմա Ֆինլին Ռոն Հովարդի «Կոկոն» (1985) ֆանտաստիկ ֆիլմում։ Այդ ֆիլմում դերասանուհին հեյտնվել էր իր ամուսին Հյում Կրոնինի ընկերակցությամբ, ում հետ միասին հետագա երկու տարիներին նկարահանվել է «Մարտկոցները չեն տրամադրվում» (1987) և «Կոկոն. Վերադարձ» (1988) ֆիլմերում։ Նրա հանրաճանաչության գագաթնակետը եկել է 1989 թվականին, երբ ութսունամյա դերասանուհին դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր, որպես «Լավագույն դերասանուհի», «Տիկին Դեյզիի վարորդը» դրամատիկ ֆիլմում գլխավոր դերի համար։ Մեկ տարի անց «People» ամսագիրը Տենդիին ընդգրկել էր «Աշխարհի 50 ամենագեղեցիկ մարդիկ» ցուցակի մեջ։

1990 թվականին դերասանուհու մոտ ախտորոշել են ձվարանի քաղցկեղ, սակայն, չնայած դրան, հետագա տարիներին նա շարունակել է ակտիվորեն նկարահանվել կինոյում, 1992 թվականին ստանալով երկրորդ անվանակարգումը «Օսկար» մրցանակին, «Տապակած կանաչ պոմիդորներ» կատակերգական ֆիլմում երկրորդական պլանի լավագույն դերասանուհու համար։ Իր վերջին դերը դերասանուհին խաղացել է 1994 թվականին, Ռոբերտ Բենտոնի «Առանց հիմարների» ֆիլմում, իսկ նույն թվականի սեպտեմբերին նա մահացել է Իստոն քաղաքի իր սեփական տանը։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար Ծանոթագրություն
1932 Եվայի զանցանքները The Indiscretions of Eve Մայդ
1938 Սպանություն ընտանիքում Murder in the Family Էնն Օսբորն
1944 Յոթերորդ խաչ TheSeventh Cross Լիզել Ռեյդեր
1944 Շիկահեր տենդ Blonde Fever հյուրացի հաճախորդ տիտրերում նշված չէ
1945 Վճռականության հովիտ The Valley of Decision Լուիզա Կեյն
1946 Դրագոնվիկ Dragonwyck Պեգի Օ'Մեյլի
1946 Կանաչ տարիներ The Green Years Քեյթ Լեկի
1947 Ամբեր ընդմիշտ Forever Amber Նեն Բրիտոն
1948 Կանացի վրիժառություն A Woman's Vengeance Ջանեթ Սփենս
1950 Սեպտեմբերյան սիրավեպ September Affair Քեթրին Լոուրենս
1951 Տափաստանի աղվես. Ռոմելի պատմությունը The Desert Fox: The Story of Rommel ֆրաու Լուսիա Մարիա Ռոմել
1956 Արպադրական ցուցափեղկ Producers' Showcase Անվանակարգում — Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում
1957 Ապակե աչք The Glass Eye Ջուլիա Լեսթեր կարճամետրաժ ֆիլմ
1958 Լույս անտառում The Light in the Forest Միրա Բատլեր
1962 Երիտասարդ մարդու Հեմինգուեյական արկածները Hemingway's Adventures of a Young Man Հելեն Ադամս Անվանակարգում - «Ոսկե Գլոբուս» մրցանակ «Երկրորդական պլանի լավագույն դերասանուհու համար»
1963 Թռչուններ The Birds Լիդիա Բրեներ
1975 1775 թվականի օգոստոսի 31-ի երկուհարյուր րոպե. Բոստոնի Ազատության ծառի ոչնչացումը Bicentennial Minute for August 31, 1775, Destruction of Boston's Liberty Tree Ինքն իրեն CBS Television Network, August 31, 1975 - Հովանավոր. Royal Dutch Shell
1976 Բաթլի Butley Էդնա Շաֆ
1981 Հոնկի Տոնկ մայրուղի Honky Tonk Freeway Քերոլ
1982 Խաղաղություն ըստ Հարպի The World According to Garp Տիկին Ֆիլդս
1982 Դեռևս գիշեր Still of the Night Գրեյս Ռայս
1982 Լավագույն ընկերներ Best Friends Էլեանոր ՄակԿալեն
1984 Բոստոնցիները The Bostonians Տիկին Բիրդսի
1984 Ահաբեկչություն անցումներում Terror in the Aisles փաստագրական ֆիլմ
1985 Կոկոն Cocoon Ալմա Ֆինլի Անվանակարգում — «Սատուրն» մրցանակ «Լավագույն դերասանուհու համար»
1987 Մարտկոցները չեն տրամադրվում Batteries not included Ֆեյ Ռիլի «Սատուրն» մրցանակ «Լավագույն դերասանուհու համար»
1987 Ֆոքսֆեյր Foxfire Էննի Նեյշըն Հեռուստաֆիլմ
Էմմի մրցանակ «Ականավոր առաջատար դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում»
1988 Տուն Քերոլ Սթրիթում The House on Carroll Street Տիկին Վենաբլ
1988 Կոկոն. Վերադարձ Cocoon: The Return Ալմա Ֆինլի Անվանակարգում — «Սատուրն» մրցանակ «Լավագույն դերասանուհու համար»
1989 Տիկին Դեյզիի վարորդը Driving Miss Daisy Դեյզի Վերթան Օսկար լավագույն դերասանուհու համար
BAFTA մրցանակ «Գլխավոր դերի լավագույն դերասանուհու համար»
Բոստոնի կինոքննադատների միության մրցանակ «Լավագույն դերասանուհու համար»
Դավիդ Դե Դոնատելո մրցանակ «Լավագույն օտարերկրյա դերասանուհու համար»
«Ոսկե Գլոբուս» մրցանակ «Լավագույն դերասանուհու համար - կատակերգություն կամ մյուզիքլ»
Կոնզասի կինոքննադատների միության մրցանակ «Լավագույն դերասանուհու համար»
«Արծաթե Արջ» «Լավագույն զույգի համար» (Մորգան Ֆրիմանի հատ միասին)[2]
Անվանակարգում — Ամերիկյան Կոմեդի մրցանակ «Լավագույն կատակերգական դերասանուհու համար»
Անվանակարգում — Կինոքննադատների ազգային մրցանակ «Լավագույն դերասանուհու համար»
Անվանակարգում — Նյու Յորքի կինոքննադատների միության մրցանակ «Լավագույն դերասանուհու համար»
1991 Տապակած կանաչ պոմիդորներ Fried Green Tomatoes Նինի Թրեդգուդ Անվանակարգում — «Օսկար» մրցանակ «Երկրորդական պլանի լավագույն դերասանուհու համար»
Անվանակարգում — Ամերիկյան Կոմեդի մրցանակ «Լավագույն կատակերգական դերասանուհու համար»
Անվանակարգում — BAFTA մրցանակ «Գլխավոր դերի լավագույն դերասանուհու համար»
Անվանակարգում — «Ոսկե Գլոբուս» մրցանակ «Երկրորդական պլանի լավագույն դերասանուհու համար խաղարկային ֆիլմում»
1991 Լեդիի պատմություն The Story Lady Գրեյս Հեռուստաֆիլմ
Անվանակարգում — «Ոսկե Գլոբուս» մրցանակ «Լավագույն դերասանուհու համար - մինի սերիալ կամ հեռուստաֆիլմ»
1992 Հին մարդիկ Used People Ֆրիդա
1993 Պար սպիտակ շան հետ To Dance with the White Dog Կորա Պիկ Հեռուստաֆիլմ
Անվանակարգում — «Էմմի» մրցանակ «Ականավոր առաջատար դերասանուհու համար մինի սերիալում կամ ֆիլմում»
1994 Կինոյի դարաշրջան A Century of Cinema ինքն իրեն վավերագրական
1994 Կամիլա Camilla Կամիլա Կարա Թողարկվել է հետմահու
1994 Առանց հիմարների Nobody's Fool Բերիլ Պիպլս Թողարկվել է հետմահու

Մրցանակներ և անվանակարգումներ խմբագրել

Մրցանակ Թվական Անվանակարգ Ֆիլմ/Հեռուստասերիալ/Բեմադրություն Արդյունք
Օսկար 1990 Լավագույն դերասանուհի Տիկին Դեյզիի վարորդը Հաղթանակ
1992 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Տապակած կանաչ պոմիդորներ Առաջադրված
BAFTA 1991 Լավագույն դերասանուհի Տիկին Դեյզիի վարորդը Հաղթանակ
1993 Լավագույն դերասանուհի Տապակած կանաչ պոմիդորներ Առաջադրված
Ոսկե Գլոբուս 1963 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Երիտասարդ մարդու արկածները Առաջադրված
1990 Լավագույն դերասանուհի կատակերգությունում կամ մյուզիքլում Տիկին Դեյզիի վարորդը Հաղթանակ
1992 Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում Լեդի Հեքիաթ Առաջադրված
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Տապակած կանաչ պոմիդորներ Առաջադրված
Էմմի 1956 Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում The Fourposter Առաջադրված
1988 Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում Թափանցիկ լույս Հաղթանակ
1994 Լավագույն դերասանուհի մինի սերիալում կամ ֆիլմում Պար սպիտակ շան հետ Առաջադրված
Թոնի 1948 Լավագույն դերասանուհի պիեսում «Ցանկություն» տրամվայ Հաղթանակ
1978 Լավագույն դերասանուհի պիեսում Ջին խաղը Հաղթանակ
1981 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի պիեսում Ռոզա Առաջադրված
1983 Լավագույն դերասանուհի պիեսում Կեղծ կրակ Հաղթանակ
1986 Լավագույն դերասանուհի պիեսում Խնդրագիր Առաջադրված
1994 Հատուկ մրցանակ մեծ ավանդի համար Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.oscars.org/oscars/ceremonies/1990
  2. «Berlinale: 1990 Prize Winners». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեսիկա Տենդի» հոդվածին։