Ջեսիկա Ջոնս (հեռուստասերիալ)

«Ջեսիկա Ջոնս» (անգլ.՝ Jessica Jones կամ անգլ.՝ Marvel’s Jessica Jones, նախկինում կոչվել է «Հայտնի է որպես Ջեսիկա Ջոնս» անգլ.՝ A.K.A. Jessica Jones[2]), ամերիկյան հեռուստասերիալ, որը ստեղծվել է Մելիսսա Ռոզենբերգի կողմից և հիմնված է Marvel-ի կոմիքսների համանուն կերպարի վրա, գլխավոր դերը կատարել է Քրիստեն Ռիթերը։ Հեռուստասերիալի պրոդյուսերներն են Marvel Television-ը և ABC Studios-ը, իսկ ցուցադրումը կատարվում է հոսքային վիդեո ծառայության՝ Նեթֆլիքսի միջոցով։ Հեռուստասերիալը ներառված է Մարվելի կինեմատոգրաֆիկ տիեզերքի մեջ և այդպիսի սերիալների շարքից երկրորդն է (առաջին հեռուստասերիալը «Խենթ»-ն է), որոնք կմիացվեն իրար հետ «Պահապանները» մինի սերիալի մեջ։ Բոլոր դրվագների պրեմիերան կայացել է 2015 թվականի նոյեմբերի 20-ին[3]։

Ջեսիկա Ջոնս
Изображение логотипа
Ժանրէքշն սերիալ
ՍտեղծողՄելիսա Ռոզենբերգ
Երկիր ԱՄՆ
ՀիմքJessica Jones?
Լեզուանգլերեն[1]
Գլխավոր
դերերում
Քրիստեն Ռիթեր, Մայք Քոլթեր, Ռեյչել Թեյլոր, Wil Traval?, Erin Moriarty?, Eka Darville?, Քերի-Էնն Մոս և Դևիդ Թենանթ
Գործադիր պրոդյուսերՋեֆ Լոեբ, S. J. Clarkson?, Սթեն Լի և Joe Quesada?
ԵրաժշտությունՇոն Քելերի
Պատմվածքի վայրՆյու Յորք
Գեղարվեստական աշխարհMarvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք
Նկարահանման վայրՆյու Յորք
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ39
Էկրաններին էնոյեմբերի 20, 2015[1]-ից հունիսի 14, 2019
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԸնկերությունABC Studios և Marvel Television
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս և Դիսնեյ+
Պատկերի ձևաչափ16:9
Պարգևներ
ՆախորդDaredevil (հեռուստասերիալ)
ՀաջորդLuke Cage?
ԿապակցվածLuke Cage?
Պաշտոնական կայքէջ

2016 թվականի հունվարի 17-ին սերիալը պաշտոնապես երկարացվել է մինչև երկրորդ եթերաշրջան, որի թողարկումը կատարվել է «Պահապաններ» մինի-քրոսովերը վերջացնելուց հետո[4]։ Երկրորդ եթերաշրջանի բոլոր դրվագները թողարկվել են 2018 թվականի մարտի 8-ին Նեթֆլիքսում[5]։

Սյուժե խմբագրել

Ողբերգական իրադարձություններից հետո, որոնց պատճառով ընդհատվում է Ջեսիկա Ջոնսի սուպերհերոսական կարճատև կարիերան, աղջիկը փորձում է վերականգնել իր անձնական կյանքը և սկսել կարիերա որպես մասնավոր դետեկտիվ, բայց ամեն ինչ փոխվում է, երբ խախտում է նախկին հերոսուհու կյանքը նրա անցյալից մի մարդ, որը կարողանում է վերահսկել մարդկանց միտքը։

Դերերում խմբագրել

     = Եթերաշրջանում գլխավոր դեր
     = Եթերաշրջանում երկրորդական դեր
     = Եթերաշրջանում հյուրային դեր
     = Չի հայտնվում

Գլխավոր դերեր խմբագրել

Դերասան Կերպար Եթերաշրջանում հայտնվելը
1 2 3 Դրվագ
Քրիսթեն Ռիթեր Ջեսիկա Ջոնս 13 13 26
Մայք Քոլտեր Լյուք Քեյջ 7 7
Ռեյչել Թեյլոր Թրիշ Ուոքեր 13 12 25
Ուիլ Թրեվել Ուիլ Սիմփսոն 8 2 10
Էրին Մորիարթի Հոուփ Շլոթման 7 7
Էկա Դարվիլ Մալկոլմ Դյուկասսե 12 11 23
Քերի-Էնն Մոս Ջերի Հոգարթ 10 11 21
Դևիթ Թեննանթ Քիլգրեյվ
Քևին Թոմսոն
11 1 12
Ջեյն Ար Ռամիրես Օսկար Արոխո 10 10
Թերրի Չեն Փրայս Չենգ 6 6
Լեա Գիբսոն Ինես Գրին 8 8
Ջանեթ Մաքթիր Ալիսա Ջոնս 11 11
Ընդհանուր դրվագների թիվը 13 13 13 39

Երկրորդական դերասաններ խմբագրել

Դերասան Կերպար Եթերաշրջանում հայտնվելը
1 2 3 Դրվագ
Սյուզի Աբրոմեյթ Փեմ 8 8
Ռոբին Վեյգերթ Վենդի Ռոսս-Հոգարթ 7 7
Քիրան Մալքեր Ռուբեն 4 4
Քլարք Փիթերս Օսկար Կլեմոնս 4 4
Քոլբի Մինիրֆի Ռոբին 5 5
Դանիել Ֆերլանդ Քլեր 4 4
Գիլիան Գլասկո Էմմա 4 4
Ռայալ Ֆարել Ջեքսոն 5 5
Փոլ Փրիս Դոնալդ 5 5
Լիզա Էմերի Լուիզա Թոմփսոն 4 4
Մայքլ Սաբարի Ալբերտ Թոմփսոն 5 5
Ռեբեկա դե Մորնեյ Դորոտի Ուոքեր 4 4 8
Հել Օզսան Գրիֆին Սինքլեր 6 6
Կալում Կիտ Ռեննի Կառլ Մաուս 7 7
Քեվին Չաքոն Էստավիդո Արոխո 6 6
Ջոն Վենթիմիլյա Էդի Կոստա 7 7
Լիզա Թեփս Ռուտ Սանդեյ 6 6
Մորի Գինսբերգ Սթիվեն Բենովիդտց 4 4
Էնջել Դեսայի Լինդա Չաո 3 3
Էյդեն Մարիշոու Շեյն Ռիբակ 4 4
Ընդհանուր դրվագների թիվը 13 13 13 39

Արտադրություն խմբագրել

Մշակում խմբագրել

2010 թվականին Մելիսա Ռոզենբերգը սկսել է մշակել հեռուստասերիալը Marvel-ի կոմիքսների հիման վրա ABC հեռուստաալիքի համար[6]։ 2011 թվականի նոյեմբերին Ռոզենբերգը հայտնել է, որ սերիալը, որը ստացել է «Հայտնի է, ինչպես Ջեսիկա Ջոնս» անվանումը, կենտրոնանալու է Մարվելի համանուն կերպարի վրա, և պլանավորվում է թողարկել 2012 թվականի աշնանը։ Ռոզենդբերգը ասել է. «Ինձ դուր է գալիս այս կերպարը։ Նա կոտրված, մութ, բարդ կնոջ կերպար է, որը կարող է հակահարված տալ»։ Նա նաև ավելացրել է, որ Լյուք Քեյջը դառնալու է հեռուստասերիալի մի մասը։ Նույն ամսում նա հայտնել է, որ սերիալը կլինի Մարվել կինեմատոգրիֆակական տիեզերքի մի մասը։ 2012 թվականի մայիսին ABC հեռուստաալիքի տնօրենը հայտնել է, որ ալիքը վաճառում է հեռուստասերիալի ցուցադրման իրավունքը[7]։ Նույն տարում Ռոզենբերգն ասել է, որ սերիալի ցուցադրման համար հետաքրքվում են նաև ուրիշ հեռուստաալիքներ[8]։ «Ես չգիտեմ, թե արդյոք այդ սերիալը ABC ալիքի սեփականությունն է, հնարավոր է, որ դա կցուցադրվի կաբելային հեռուստատեսությամբ։ «Հետախուզուհի» կոմիքսը առաջինն է, որ ուղղված է մեծահասակների լսարանին, սակայն այն շատ, շատ հեշտ է տեղափոխել կաբելային հեռուստատեսության վրա։ Շատ հեշտ» ասել է նա[9]։

2013 թվականի հոկտեմբերին Deadline-ը հայտնել է, որ Marvel-ը պատրաստում է չորս դրամա սերիալ և մեկ մինիսերիալ, 60 դրվագների հավաքածու, «Video on demand» ծառայության և կաբելային ալիքների ցուցադրման համար, որոնցով հետաքրքրված են Նեթֆլիքսը, Ամազոնը և WGN America-ն[10]։ Մի քանի շաբաթ անց, Marvel-ը և Disney-ը անոնսացրին, որ Նեթֆլիքսը կցուցադրի «Խենթ»-ի, «Ջեսսիկա Ջոնս»-ի, «Լյուք Քեյջ»-ի և «Երկաթե Բռունցք»-ի մասին խաղային սերիալները և ավարտելով մինիսերիալով, որը հիմնված է «Պահապաններ» կոմիքսի վրա[11]։ Ռոզենբերգը համաձայնել է գրել սցենար և զարգացնել շարքի նոր վերանայումը, վերարտադրելով բնագիր կոմիքսների սցենարը[12][13]։ Սերիալը բաղկացած կլինի 13 սերիայից և կտևի 60 րոպե[14]։

2014 թվականի դեկտեմբերին հայտարարվել է սերիալի պաշտոնական անունը՝ «Հայտնի է, որպես Ջեսիկա Ջոնս» (A.K.A. Jessica Jones)[15]: Սակայն 2015 թվականի հունիսում Մարվելը հայտարարել է, որ պաշտոնական անունը կրճատվել է («Ջեսիկա Ջոնս»)[2]։

2015 թվականի հունվարին Նեթֆլիքսի օպերացիոն գլխավոր տնօրենը՝ Թեդ Սարանդոսը հայտնել է, որ «սերիալը հարմար է ավելի շատ եթերաշրջաններ ունենալու համար» և Նեթֆլիքսը կցանկանա տեսնել, «թե ինչպես նրանք կձուլվեն Մարվելի ընդհանուր տիեզերքում»[16]։

Դիզայն խմբագրել

Սերիալի ներածական ենթագրերը ստեղծվել են «Հետախուզուհի» կոմիքսի բնօրինակի ծածկույթի նկարիչ Դեյվիդ Մաքի կողմից[17]։

Նկարահանումներ խմբագրել

2014 թվականի փետրվարին Marvel-ը հայտարարել է, որ «Ջեսիկա Ջոնս» սերիալի նկարահանումները անցկացվելու է Նյու Յորքում[18]։ 2014 թվականի ապրիլին Marvel Comics գլխավոր խմբագիր Ջո Քեսադան հայտնել է, որ նկարահանումները անցկացվելու է Բրուքլինի և Լոնգ Այլենդի մոտակայքում։ Նրանք դեռ հիշեցնում են Դժոխքային խոհանոցի դարը։ Սերիալը սկսել է նկարահանվել 2015 թվականի փետրվարի Բրոնքսում, Lehman College-ում, Violet աշխատանքային անունով[19][20][21]։ 2015 թվականի օգոստոսին սերիալի առաջին եթերաշրջանի նկարահանումները պաշտոնապես ավարտվել են։

Վիզուալ էֆֆեկտներ խմբագրել

Վիզուալ էֆֆեկտները մշակված են Shade VFX-ի կողմից (Նյու Յորք), որը նաև աշխատել է «Խենթ» սերիալի շարքի վրա[22][23]։

Ցուցադրում խմբագրել

Սերիալը թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 20-ին հոսքային վիդեո ծառայության՝ Նեթֆլիքսի միջոցով[24]։ Բոլոր 13 դրվագները թողարկվել են միանգամից, ի տարբերություն ավանդական սերիալների ձևաչափի։ Այս պրակտիկան «դիտել բոլորը միանգամից» (binge-watching) հաջողություն է ունեցել նաև Նեթֆլիքսի այլ նախագծերի համար[25].

Հետագա ծրագրեր խմբագրել

Հեռուստասերիալը դարձել է երկրորդը այն հեռուստասերիալների շարքից, որոնցից են «Լյուկ Քեյջ», «Երկաթե բռունցք» և «Խենթը», որոնք կմիացվեն իրար հետ «Պահապանները» մինի-սերիալի մեջ[25], ինչպես նաև «Պատժիչ» հեռուստասերիալի մեջ։ 2013 թվականի նոյեմբերին Disney տնօրեն Բոբ Իգերը հայտնել է, որ եթե կերպարները դառնան հայտնի Նեթֆլիքսում, չի բացառվում, որ դրանք կարող են դառնալ լիամետրաժ ֆիլմ[26]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
  2. 2,0 2,1 «Confirmed! Marvel Drops AKA From Jessica Jones Title».
  3. «Marvel's Jessica Jones will premiere on Netflix on November 20th». The Verge. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
  4. «Сериал «Джессика Джонс» продлен на 2 сезон». www.bucwar.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
  5. ‘Jessica Jones’ Renewed for Season 3 at Netflix
  6. «'Twilight' screenwriter sets Marvel adaptation for TV».
  7. «'Hulk' Series Possible for ABC in 2013-14». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  8. «Screenwriter Melissa Rosenberg Talks THE TWILIGHT SAGA: BREAKING DAWN – PART 2, ABC's RED WIDOW, the Status of AKA JESSICA JONES, and More». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  9. «Marvel is still working on a potential Jessica Jones TV series».
  10. Andreeva, Nellie (2013 թ․ հոկտեմբերի 14). «Marvel Preps 60-Episode Package Of Four Series & A Mini For VOD & Cable Networks». Deadline.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 14-ին.
  11. Lieberman, David (2013 թ․ նոյեմբերի 7). «Disney To Provide Netflix With Four Series Based On Marvel Characters». Deadline.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
  12. «Melissa Rosenberg To Shepherd Marvel's Jessica Jones Series For Netflix».
  13. «Melissa Rosenberg to Oversee Marvel's Jessica Jones Series for Netflix».
  14. «Marvel's Netflix Series to Film in New York City». Marvel.com. 2014 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  15. «Krysten Ritter to Star in Marvel's Jessica Jones».
  16. «Netflix announces 'Daredevil,' 'Bloodline,' 'Kimmy Schmidt' premiere dates». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  17. «Ahead Of AKA Jessica Jones, Alias Receives New Trade Paperback Collections».
  18. «Marvel's Netflix Series to Film in New York City».
  19. «Marvel's 'A.K.A. Jessica Jones' Netflix Series Begins Filming; First Set Images».
  20. «Marvel TV head: 'Daredevil' starts shooting in July, 'Jessica Jones' next up».
  21. «First filming location for 'AKA Jessica Jones' in NYC this week!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  22. «Shade VFX Hires Camille Geier to Oversee NYC Offices. Facility Expands to Take on Netflix Superhero Series Daredevil». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  23. «shadevfx.com -Filmography». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  24. «Marvel & Netflix Announce Release Date for Marvel's Daredevil | News | Marvel.com». marvel.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  25. 25,0 25,1 «Marvel TV head: 'Daredevil' starts shooting in July, 'Jessica Jones' next up». HitFix. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  26. «Why Disney Chose to Put Marvel's New TV Shows on Netflix» (ամերիկյան անգլերեն). Variety. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել