Ջենք Ույղուր

թուրքական ծագմամբ ամերիկացի վերլուծաբան, քաղաքական մեկնաբան, ակտիվիստ

Ջենք Քադիր Ույղուր (անգլ.՝ Cenk Kadir Uygur, արտասանվում է՝ /ˈdʒɛŋk ˈjuːɡər/; թուրքերեն՝ Cenk Kadir Uygur, ˈdʒɛɲc ˈujɡur; մարտի 21, 1970(1970-03-21), Ստամբուլ, Թուրքիա), թուրքական ծագմամբ ամերիկացի վերլուծաբան, քաղաքական մեկնաբան, ակտիվիստ։ Ույղուրը հանդիսանում է The Young Turks (TYT) ամերիկյան լիբերալ-առաջադիմական, սոցիալ-քաղաքական ծրագրի գլխավոր հաղորդավարը և համահիմնադիրը։ Հանդիսանում է նաև TYT Network միացյալ ցանցի համահիմնադիր։ Ույղուրը ծնվել է Թուրքիայում։ 8 տարեկանից տեղափոխվել է ԱՄՆ՝ ստանալով ամերիկյան քաղաքացիություն։ Մինչ քաղաքական մեկնաբանի կարիերայի սկիզբը, աշխատել է որպես իրավաբան։ Երիտասարդ տարիներին եղել է պահպանողական հայացքների կրող, քննադատել է ֆեմինիզմը, աբորտները և դրական խտրականությունը։ Ներկայումս առաջադիմական հայացքների կրող է[1][2]։ 2012 թվականին քննադատությունների է արժանացել[3]՝ իր նախորդ հրապարակումներում հայոց ցեղասպանությունը ժխտելու համար[4][5]։ Համարվում է «Wolf PAC» շարժման հիմնադիր, որը հանդես է գալիս ԱՄՆ Սահմանադրություն|ԱՄՆ Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու կոչերով։ Նպատակը ընտրությունների ժամանակ ընտրական բոլոր շերտերում թեկնածուների ֆինանսավորման արգելումն էր[6][7]։

Ջենք Ույղուր
թուրքերեն՝ Cenk Uygur
Դիմանկար
Ծնվել էմարտի 21, 1970(1970-03-21) (54 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա և  ԱՄՆ
Մայրենի լեզութուրքերեն
Կրոնաթեիզմ
ԿրթությունԿոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, Ուորթոնի դպրոց և East Brunswick High School?
ԵրկերThe Young Turks
Մասնագիտությունռադիոհաղորդավար, փաստաբան, յություբեր, լրագրող, քաղաքական գործիչ և հեռուստատեսային պրոդյուսեր
ԱշխատավայրFaegre Drinker?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն, անկախ քաղաքական գործիչ և Դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Cenk Uygur Վիքիպահեստում

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Rampell, Ed. «Cenk Uygur». The Progressive. 76 (8). Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  2. «Cenk Uygur bringing Young Turks to TV». UPI. 2011 թ․ սեպտեմբերի 20.
  3. Armenians protest Uygur talk at Democratic Convention asbarez.com, 15. Februar 2012
  4. Historical Fact or Falsehood? Cenk Uygur, 20. November 1991
  5. Chris Shea (1999 թ․ սեպտեմբերի 6). «Letters to the Editor – Turko-Armenian war brews in the Ivory Tower» (անգլերեն). salon.com. Արխիվացված է օրիգինալից 1999 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
  6. The Young Turks (2011 թ․ հոկտեմբերի 19). «Cenk Announces Wolf-PAC.com at Occupy Wall Street».
  7. «The Plan - Wolf PAC».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենք Ույղուր» հոդվածին։