Ջենիֆեր Գարներ

ամերիկացի դերասանուհի

Ջենիֆեր Էնն Գարներ (անգլ.՝ Jennifer Anne Garner, ապրիլի 17, 1972(1972-04-17)[3][4][5][…], Հյուստոն), ամերիկյան դերասանուհի է և պրոդյուսեր։ Առավել հայտնի է գործակալ Սիդնի Բրիստոուի դերով «Լրտեսուհին» («Լրտեսուհին») (2001 - 2006 թվականներ) հեռուստասերիալում և Էլեկտրա Նատչիոսի դերակատարումով «Թոկից փախածը» («Թոկից փախածը») (2003 թվական) և «Էլեկտրա» («Elektra») (2005 թվական) ֆիլմերում։ «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր է։

Ջենիֆեր Գարներ
Հասակը173 սմ[1]
Ծնվել էապրիլի 17, 1972 (52 տարեկան)[1]
ԾննդավայրՀյուստոն, Տեխաս, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԿրթությունGeorge Washington High School? և Դենիսոն համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Կրոնմեթոդիզմ
ՄասնագիտությունԴերասանուհի, Պրոդյուսեր[1]
Ակտիվ շրջան1990–այժմ[1]
ԺանրերԿատակերգություն,
Դրամա,
Մելոդրամա[1]
Ընտրանի"Նախկին ընկերուհիների ուրվականները",
"13-ից 30",
"Էլեկտրա"
Ծնողներհայր՝ William John Garner?, մայր՝ Patricia Ann English?[2]
Ամուսին(ներ)Բեն Աֆլեք (3 երեխա),
Սքոթ Ֆոլի (ամուսնալուծված)[1]
Համատեղ ապրող(ներ)John C. Miller? և Բեն Աֆլեք
Երեխա(ներ)Վայոլետ Էնն Աֆլեք (2005 թվական դեկտեմբերի 1), Սերաֆինա Ռոուզ Էլիզաբեթ Աֆլեք (2009 թվական հունվարի 6), Սամյուել Գարներ Աֆլեք (2012 թվական փետրվարի 27)
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0004950
ԿինոՊոիսկID 30364

Վաղ տարիներ խմբագրել

Ջենիֆեր Էնն Գարները ծնվել է 1972 թվականի ապրիլի 17-ին Հյուստոնում (Տեխաս նահանգ, ԱՄՆ)։ Նրա մայրը՝ Պատրիսիա Էնն Ինգլիշ, ուսուցչուհի էր, իսկ հայրը՝ Բիլլի Ջեք Գարներ, ինժեներ-քիմիկոս։ Ջենիֆերն ունի երկու քույր, ավագ և կրտսեր, Մելիսսա Գարներ-Ուայլի և Սյուզաննա Գարներ-Կարպենտեր։

Երեք տարեկան հասակում Գարները սկսում է բալետի դասեր առնել, որով զբաղվում է ամբողջ մանկության ընթացքում։ Չնայած նրան, ըստ նրա սեփական խոսքերի, դուր էր գալիս պարելը, սակայն նա երբեք չի մտածել այն մասին, որ կդառնա դասական բալերինա[6]։ Երբ Ջենիֆերը չորս տարեկան էր, կապված «Union Carbide» ընկերության հետ հոր աշխատանքից, ընտանիքը տեղափոխվում է Չառլստոն, Արևմտյան Վիրջինիա նահանգ, որտեղ Գարներն ապրում է ընդհուպ մինչև քոլեջ ընդունվելը[7]։

1990 թվականին Գարներն ավարտում է Ջորջ Վաշինգտոնի անվան դպրոցը Չառլստոնում և ընդունվում է Դենիսոնի համալսարանը, որպեսզի ուսումնասիրի քիմիան։ Սակայն, հասկանալով, որ բեմում խաղալը իր համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում, նա փոխում է մասնագիտացումը դերասանական արհեստին։ 1994 թվականին Գարներն ավարտում է համալսարանը և պատրաստվում էր շարունակելու դերասանական կրթությունը Եյլի համալսարանում, սակայն, 1995 թվականին Նյու Յորք այցելելուց հետո, նա որոշում է փորձել իրեն թատրոնում։

Կարիերա խմբագրել

Նյու Յորքում Գարները վաստակում էր ընդամենը 15 դոլար, հանդիսանալով առաջատար դերասանուհիների կրկնորդ։ Դրանից հետո նա սկսում է հայտնվել հեռուստատեսությունում, նորամուտը նշելով «Զոյա» («Zoya») հեռուստաֆիլմում, ըստ Դանիելա Սթիլի վեպի։ Այնուհետև նա նկարահանվում է երկու ոչ շարունակական սերիալներում՝ «Կարևոր մարդիկ» (1998 թվական) և «Քո կյանքի ժամանակը» («Time of Your Life», 1999 թվական), ինչպես նաև, «Hallmark» ստուդիայի երկու ֆիլմերում, ներառյալ 1997 թվականի «Ռոուզ Հիլլ» («Rose Hill») ֆիլմի, հիմնված Ջուլիա Հարվուդի «Երկու վարդ» բեսթսելերի վրա։ 1996 թվականին Գարները հայտնվում է NBC-ի «Օրենք և կարգ ու կանոն» սերիալի դրվագներից մեկում։ Մի քիչ ավելի ուշ նա տեղափոխվում է Լոս Անջելես, Կալիֆորնիա նահանգ, որտեղ սկզբից աշխատանքի է տեղավորվում ռեստորանում, որպես կառավարիչ։ Շուտով նրան հրավիրում են Հաննա Բիբի դերին «Warner Bros.»-ի «Ֆելիսիթի» («Felicity») սերիալում։ Նկարահանման հրապարակում Ջենիֆերը ծանոթանում է իր ապագա ամուսնու՝ Սքոթ Ֆոլիի հետ։ Գարները խաղում էր նրա կերպարի ընկերուհու դերը։ 1999 թվականին նա փոքրիկ դեր է խաղում «Ձևացնողը» սերիալի դրվագներից մեկում, իսկ 2000 թվականին առաջին անգամ նկարահանվում է բավականին հայտնի կինոնկարում՝ «Որտե՞ղ է իմ մեքենան, ընկեր» («Dude, Where's My Car?») կատակերգությունում, որտեղ խաղում էր Վանդային, Էշթոն Քաթչերի հերոսի ընկերուհին։ Հաջորդ տարի Գարները խաղում է բուժքրոջ դերը «Պեռլ Հարբոր» («Pearl Harbor») բարձրաբյուջետային էպիկական ֆիլմում, որտեղ նկարահանվում էին նրա երկրորդ ապագի ամուսին Բեն Աֆլեքը և Քեյթ Բեքինսեյլը։

Նույն՝ 2001 թվականին, Ջեյ Ջեյ Աբրամսը, ով պրոդյուսավորել էր «Ֆելիսիթի» ֆիլմը, Գարներին հրավիրում է նոր հեռուստասերիալ, որը նա ստեղծում էր «ABC»-ի համար։ Ջենիֆերը հաջողությամբ անցնում է փորձերը և հաստատվում է Սիդնի Բրիստոուի առաջատար դերին «Լրտեսուհին» դրամայում։ Սերիալը հաջողակ է հանդիսանում և եթեր է հեռարձակվում հինգ եթերաշրջան, ընդհուպ մինչև 2006 թվականի մայիսը, իսկ Գարներն իր դերի համար 2002 թվականի հունվարին արժանանում է «Ոսկե Գլոբուս» մրցանակի՝ «Դրամատիկական սերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում, ընդ որում, սերիալն ընթանում էր ընդամենը սեզոնի կեսը։ Գարների հոնորարը սկզբնապես կազմում էր 45 000 դոլար մեկ սերիայի համար, իսկ վերջում այն հասնում է 150 000-ի։ Սերիայի հինգ տարվա հեռարձակման ընթացքում Գարները չորսակի անգամ անվանակարգվում է «Ոսկե Գլոբուս» և «Էմմի» մրցանակների։ 2005 թվականին Ջենիֆերն արժանանում է «ԱՄՆ կինոդերասանների գիլդիա»-ի մրցանակին։ 2005 թվականի մարտին նա ռեժիսավորում է «Լրտեսուհու» մասերից մեկը և հանդիսանում է ամբողջ հինգերորդ եթերաշրջանի պրոդուսերներից մեկը։

«Լրտեսուհու» հաջողությունից հետո Գարները վերադառնում է կինո Սթիվեն Սփիլբերգի «Բռնիր ինձ, եթե կարող ես» («Catch Me If You Can») ֆիլմում փոքրիկ դերով։ 2003 թվականին նա կատարում է Էլեկտրա Նաթչիոսի դերը «Թոկից փախածը» («Թոկից փախածը») ֆիլմում, նույնանուն հերոսի մասին «Marvel» ընկերության կոմիքսների էկրանավորումում, որի դերը խաղում է Բեն Աֆլեքը, ում հետ նա ամուսնանում է 2005 թվականին։ Այդ նույն դերը նա խաղում է 2005 թվականի «Էլեկտրա» («Elektra») ֆիլմում, լիովին նվիրված նրա հերոսուհուն։ Մեկ այլ ֆիլմ, որում Ջենիֆերը կատարում է գլխավոր հերոսուհու դերը, հանդիսանում է «13-ից 30» («Going on 30») ռոմանտիկ կատակերգությունը, որն ուներ ֆինանսական հաջողություն։ Հայտնի է, որ Գարները ինքն է կատարում հնարքները։ Այսպես, 2005 թվականի հունվարին նա բաց է թողնում «Էլեկտրա» ֆիլմի գովազդային ակցիայի մի մասը, քանի որ վնասել էր մեջքը նկարահանման հրապարակում, «Լրտեսուհին» ֆիլմի չորրորդ եթերաշրջանի մասերից մեկի նկարահանումների ժամանակ[8]։

2005 թվականին Գարները «Forbes» ամսագրի կողմից ընդգրկվում է «100 ամենաազդեցիկ անվանիներ»-ի ցուցակում՝ 70 համարի տակ[9]։ 2004 թվականի հուլիսից նա վաստակել է 15 միլիոն դոլար[10]։ 2006 թվականի «Օսկար» մրցանակների հանձնման արարողության ժամանակ Գարները, «Լավագույն ձայնային էֆեկտներ» մրցանակի հանձնման համար բեմ դուրս գալուց, սայթաքում է։ Նա վայր չի ընկնում, սակայն կորցնում է հավասարակշռությունը, որից հետո կատակով մեկնաբանում է. «Ես ինքս եմ կատարում իմ բոլոր հնարքները»։

Գարների հաջորդ ֆիլմը հանդիսանում է «Մուկ ու կատու» («Catch and Release») ռոմանտիկ կատակերգությունը։ Նաև նա հնչյունավորում է կերպարներից մեկը «Շառլոտայի սարդոստայնը» ֆիլմում, թողարկված 2006 թվականի դեկտեմբերին։ Գարները հիմնադրել է «Vandalia Films» պրոդյուսերական ընկերությունը, որի առաջին ֆիլմը թողարկվում է 2007 թվականին։ Ինքը՝ Ջենիֆերը, հանդիսանում է ընկերության երկու ֆիլմերի պրոդյուսեր՝ «Լինել քեզ հետ» և «Արձակուրդ մեկը մյուսից»։ Նախատեսված էր Գարների մասնակցությունը Զակ Բրաֆի «Բաց սրտեր» ֆիլմում, սակայն նա լքում է նախագիծը, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի ընտանիքի հետ։ 2007 թվականին թողարկվում է «Թագավորություն» («The Kingdom») ֆիլմը, որտեղ Գարները գլխավոր դերն է կատարում Ջեյմի Ֆոքսի հետ միասին։ 2007 թվականին Գարնիերը խաղում է Ջեյսոն Ռայթմանի «Ջունո» («Juno») ֆիլմում[11]։

Անձնական կյանք խմբագրել

 
Ջենիֆեր Գարները և Բեն Աֆլեքը «Ոսկե Գլոբուս»-ում, 2013 թվական

2000-2004 թվականներին Ջենիֆերն ամուսնացած էր դերասան Սքոթ Ֆոլիի (ծնված 1972 թվականին) հետ[12][13]։ Նրանք հանդիպել էին «Ֆելիսիթի»-ի նկարահանումների ժամանակ և բաժանման մասին հայտարարում են 2003 թվականին՝ անհաշտ տարաձայնությունների պատճառով։ Ամուսնալուծության գործընթացն ավարտվում է 2004 թվականի մարտին։

2005 թվականի հունիսի 29-ից Գարներն ամուսնացած է դերասան Բեն Աֆլեքի (ծնված 1972 թվականին) հետ[14]։ Ամուսնությունը տեղի է ունենում Թերքս և Քայքոս կղզիներում գտնվող Parrot Cay առողջարանում, մասնավոր արարողությունում։ Ամուսիններն ունեն երեք երեխա՝ երկու դուստր և որդի. Վայոլեթ Էնն Աֆլեք (ծնված 2005 թվականի դեկտեմբերի 1-ին)[15], Սերաֆինա Ռոուզ Էլիզաբեթ Աֆլեք (ծնված 2009 թվականի հունվարի 6-ին)[16] և Սեմյուել Գարներ Աֆլեք (ծնված 2012 թվականի փետրվարի 27-ին)[17][18]։ 2015 թվականի հունիսի 30-ին զույգը հայտարարում է իրենց բաժանման մասին[19]։

Հետապնդման միջադեպ խմբագրել

2002 թվականին Գարները հետապնդվում էր Սթիվեն Բուրկի կողմից, ով, վերջնական արդյունքում, ձերբակալվում է 2009 թվականի դեկտեմբերին՝ 2008 թվականի դատական արգելող որոշման խախտումից հետո[20]։ Բուրկը մեղադրվում է հետապնդման երկու կետով, որոնց հանդեպ նա իրեն մեղավոր չի ճանաչում՝ անմեղսագիտութան պատճառով։ 2010 թվականի մարտին նա անմեղսունակ է ճանաչվում և դատարանի որոշմամբ ուղարկվում է Կալիֆորնիայի պետական հագեբուժական հիվանդանոց, որպեսզի հեռու մնա Աֆլեքների ընտանիքից 10 տարվա ընթացքում, եթե դուրս գրվի հիվանդանոցից[21]։

Հակա-պապարացիական գործունեություն խմբագրել

Գարները գործունեություն է ձեռնարկում, որպեսզի պաշտպանի իր երեխաներին պապարացիներից։ 2013 թվականի օգոստոսին Գարները, Հոլլի Բերիի հետ, վկայություն են տալիս Ասամբլեայի հանձնաժողովին՝ ի նպաստ օրինագծի, որն անվանիների երեխաներին կպաշտպանի լուսանկարիչների հետապնդումից։ Օրինագիծը ընդունվում է 2013 թվականի սեպտեմբերին։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերակատարումներ խմբագրել

Թիվ Ֆիլմի անվանում Բնօրինակ անվանում Դեր Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1990 Մեծ ներկայացումներ Great Performances Ռոքսեն սերիալ,
Դրամա,
Երաժշտական
Բրայան Լաորջ
և այլք
1990 - 2010 Օրենքը և կարգը Law & Order Ջեյմի սերիալ,
Քրեական,
Դրամա
Կոնստանտին Մակրիս
և այլք
1995 Զոյա Zoya Սաշա Մելոդրամա,
Դրամա
Ռիչարդ Ա. Կոլլա
1996 Հրե բերք Harvest of Fire Սառա Թրոյեր Դրամա,
Քրեական
Արթուր Ալան Սեյդելմեն
1996 Մեռյալի զբոսանքը Dead Man's Walk Կլարա Ֆորսիթ մինի սերիալ,
Վեստեռն
Իվ Սիմոնո
1996 - 2002 Շրջադարձերի քաղաքը Spin City Բեքի սերիալ Էնդի Կեդիֆ
և այլք
Մայքլ Ջ. Ֆոքս
1996 - 2000 Ձևացնողը The Pretender Բիլլիե Հ. Վագն / Դուփրի սերիալ,
Ֆանտաստիկ,
Դետեկտիվ
Ֆրեդերիկ Կինգ Կելլեր
և այլք
1996 Սվիֆթի արդարադատությունը Swift Justice Էլիսոն սերիալ,
Մարտական
Ջեյմ Ալեքսանդր
և այլք
1997 Ռոուզ Հիլ Rose Hill Մերի Ռոզ Քլայբորն / Վիկտորիա Էլիոթը 17 տարեկանում Վեստեռն Քրիստոֆեր Քեյն
1997 Քանդելով Հարիին Deconstructing Harry էլեվաթորի կինը / Հարիի կերպարը Դրամա,
Կատակերգություն
Վուդի Ալեն Դեմի Մուր,
Ռոբին Ուիլյամս
1997 Վաշինգտոնի հրապարակը Washington Square Մերիան Ալմոնդ Դրամա,
Մելոդրամա
Անգեշկա Հոլանդ
1997 Պարոն Մագուն Mr. Magoo Սթեյսի Սամփանահոդիտրա Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Ստենլի Տոնգ Լեսլի Նիլսեն
1997 Խաղացողը The Player Սելիա Լևիսոն Մարկ Պիզարսկի
1997 Ըստ Հարմի մեթոդի In Harm's Way Քելլի Կարճամետրաժ Փիթեր Սոբիչ կրտսեր
1998 Աղջիկներ և տղաներ 1999 Աննաբել Դրամա,
Կատակերգություն
Նիկ Դևիս Ամանդա Փիթ
1998 - 1999 Ֆանտազիաների կղզին Fantasy Island Սելլի սերիալ,
Ֆենտեզի,
Դրամա
Պերի Լենգ
և այլք
Մալկոլմ Մակդաուել
1998 - 2002 Ֆելիսիթի Felicity Հանա Բիբ սերիալ,
Դրամա
Լոուրենս Ֆիլինգ
և այլք
1999 - 2000 Քո կյանքի ժամանակը Time of Your Life Ռոմի Սալիվան սերիալ,
Դրամա
Գարի Ուայներ
և այլք
Ջենիֆեր Լավ Հյուիթ
1999 Խուճափ Նյու Յորքում Aftershock։ Earthquake in New York Դիանա Ագոստինի Մարտական Միքայել Սողոմոն
2000 Որտե՞ղ է իմ մեքենան, ընկեր Dude, Where's My Car? Վանդա Ֆանտաստիկ,
Կատակերգություն
Դենի Լեյներ Էշթոն Քաթչեր,
Շոն Ուիլյամ Սքոթ
2001 Պեռլ Հարբոր Pearl Harbor բույժքույր Սանդրա Մելոդրամա,
Դրամա,
Ռազմական
Մայքլ Բեյ Բեն Աֆլեք,
Ջոշ Հարթնեթ,
Քեյթ Բեքինսեյլ,
Ալեք Բոլդուին
2001 Վայրէջք Ռեննիում Rennie's Landing Կիլի Բրեդշոու Դրամա Մարկ Ֆուսկո
2001 - 2006 Լրտեսուհին Լրտեսուհին Սինդի Բրիսթոու սերիալ,
Մարտական,
Դետեկտիվ
Քեն Օլին
և այլք
Վիկտոր Գարբեր
2002 Բռնիր ինձ, եթե կարող ես Catch Me If You Can Չերիլ Էն Կատակերգություն,
Քրեական,
Կենսագրական
Սթիվեն Սփիլբերգ Մելոդրամա,
Լեոնարդո ԴիԿապրիո,
Թոմ Հենքս,
Քրիստոֆեր Ուոքեն,
Մարտին Շին,
Նաթալի Բեյ,
Էմի Ադամս
2003 Թոկից փախածը Թոկից փախածը Էլեկտրա Նատչիոուս Ֆանտաստիկ,
Մարտական
Մարրկ Սթիվեն Ջոնսոն Բեն Աֆլեք,
Քոլին Ֆարել,
Մայքլ Կլարկ Դունկան,
Ջոն Ֆավրո
2004 13-ից 30 Going on 30 Ջենա Ռինկ Ֆանտաստիկ,
Կատակերգություն
Գարի Վինիկ Մարկ Ռուֆալո
2004 Անիմացիոն տարածք. Տրիբունալ The Animated Լրտեսուհին։ Tribunal Սինդի Բիսթրոու (հնչյունավորում) Կարճամետրաժ,
Մուլտֆիլմ
Դևիդ Լիփսոն
2005 Էլեկտրա Elektra Էլեկտրա Նատչիոուս Ֆենտեզի,
Մարտական
Ռոբ Բոումեն
2006 Մուկ ու կատու Catch and Release Գրեյ Մելոդրամա,
Կատակերգություն
Սյուզաննա Գրանտ
2007 Թագավորություն The Kingdom Ջանեթ Մայես Մարտական Փիթեր Բերգ Ջեյսոն Բեյթման
2007 Ջունո Juno Վանեսա Լորինգ Մելոդրամա,
Կատակերգություն
Ջեյսոն Ռայթման Էլեն Փեյջ,
Ջեյսոն Բեյթման
2009 Սիրանո դե Բերժերակ Cyrano de Bergerac Ռոքսեն Մելոդրամա,
Կատակերգություն
Մեթյու Դայմոնդ
2009 Նախկին ընկերուհիների ուրվականները Ghosts of Girlfriends Past Ջինի Պիրոտի Մելոդրամա,
Կատակերգություն,
Ֆենտեզի
Մարկ Ս. Ուոթերս Մեթյու Մակքոնահի,
Մայքլ Դուգլաս,
Բրեկին Մեյեր,
Լեյսի Շաբեր,
Ռոբերտ Ֆորսթեր
2009 Ստի հայտնագործումը The Invention of Lying Աննա Մակդուգլաս Մելոդրամա Ռիկի Ջերվեյս,
Մեթյու Ռոբինսոն
2010 Սուրբ Վալենտինի օրը Valentine's Day Ջուլիա Ֆրիցպատրիկ Դրամա,
Կատակերգություն
Գարի Մարշալ Քեթի Բեյթս,
Ջեսիկա Բիլ,
Բրեդլի Կուպեր,
Ջեսիկա Ալբա,
Էն Հետուեյ,
Էշթոն Քաթչեր,
Թեյլոր Լոտներ,
Ջուլիա Ռոբերտս,
Էմմա Ռոբերտս
2011 Արթուր. Իդեալական միլիոնատերը Arthur Սուսան Ջոնսոն Մելոդրամա,
Կատակերգություն
Ջեյսոն Ուայներ Հելեն Միրեն
2012 Թիմոթի Գրինի արտասովոր կյանքը The Odd Life of Timothy Green Սինդի Գրին Ֆենտեզի,
Դրամա
Փիթեր Հեջես
2011 Կարագ Butter Լաուրա Փիկլեր Կատակերգություն Ջին Ֆիլդ Սմիթ Ալիսիա Սիլվերսթոուն
- Արձակուրդ մեկը մյուսից Sabbatical Դետեկտիվ

Պրոդյուսեր խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
2001 - 2006 Լրտեսուհին (սերիալ) Լրտեսուհին (17 էպիզոս, 2005-2006)
2011 Կարագ Butter
- Արձակուրդ մեկը մյուսից Sabbatical

Մրցանակներ և անվանակարգումներ խմբագրել

Թվական Մրցանակ Կատեգորիա Ֆիլմ Արդյունք
2002 Ոսկե Գլոբուս Լավագույն դերասանուհի հեռուստասերիալում կամ դրամայում Լրտեսուհին Հաղթանակ
2002 Էմմի Առաջատար դերասանուհի դրամայում Լրտեսուհին Առաջադրված
2003 Ոսկե Գլոբուս Լավագույն դերասանուհի հեռուստասերիալում կամ դրամայում Լրտեսուհին Առաջադրված
2003 MTV Movie Awards Լավագույն կանացի առաջընթաց Թոկից փախածը Հաղթանակ
2003 MTV Movie Awards Լավագույն համբույր (Բեն Աֆլեքի հետ) Թոկից փախածը Առաջադրված
2003 Էմմի Առաջատար դերասանուհի դրամայում Լրտեսուհին Առաջադրված
2003 Սպուտնիկ Լավագույն դերասանուհի հեռուստասերիալում կամ դրամայում Լրտեսուհին Առաջադրված
2003 Սատուռն Լավագույն հեռուստատեսային դերասանուհի Լրտեսուհին Հաղթանակ
2004 Էմմի Առաջատար դերասանուհի դրամայում Լրտեսուհին Առաջադրված
2004 Ոսկե Գլոբուս Լավագույն դերասանուհի հեռուստասերիալում կամ դրամայում Լրտեսուհին Առաջադրված
2004 Սպուտնիկ Լավագույն դերասանուհի հեռուստասերիալում կամ դրամայում Լրտեսուհին Առաջադրված
2004 Սատուռն Լավագույն հեռուստատեսային դերասանուհի Լրտեսուհին Առաջադրված
2004 ԱՄՆ կինոդերասանների գիլդիա Լավագույն կանացի դեր դրամատիկական սերիալում Լրտեսուհին Հաղթանակ
2004 Teen Choice Awards Լավագույն հեռուստադերասանուհի դրամայում Լրտեսուհին Հաղթանակ
2004 Teen Choice Awards Լավագույն հեռուստադերասանուհի կատակերգությունում 13-ից 30 Առաջադրված
2004 Teen Choice Awards Լավագույն զայրույթ 13-ից 30 Առաջադրված
2004 Teen Choice Awards Լավագույն դիմահարդարում 13-ից 30 Առաջադրված
2004 Teen Choice Awards Լավագույն համբույր (Մարկ Ռուֆալոյի հետ) 13-ից 30 Առաջադրված
2004 Teen Choice Awards Լավագույն քիմիա (Մարկ Ռուֆալոյի հետ) 13-ից 30 Առաջադրված
2005 Էմմի Լավագույն դերասանուհի դրամայում Լրտեսուհին Առաջադրված
2005 Ոսկե Գլոբուս Լավագույն դերասանուհի հեռուստասերիալում կամ դրամայում Լրտեսուհին Առաջադրված
2005 MTV Movie Awards Լավագույն երաժշտական ներկայացում (Մարկ Ռուֆալոյի հետ) 13-ից 30 Առաջադրված
2005 MTV Movie Awards Լավագույն երաժշտական ներկայացում (Նաթասիա Մալթեի հետ) Էլեկտրա Առաջադրված
2005 Սպուտնիկ Լավագույն դերասանուհի հեռուստասերիալում կամ դրամայում Լրտեսուհին Առաջադրված
2005 Սատուռն Լավագույն հեռուստատեսային դերասանուհի Լրտեսուհին Առաջադրված
2005 ԱՄՆ կինոդերասանների գիլդիա Լավագույն կանացի դեր դրամատիկական սերիալում Լրտեսուհին Հաղթանակ
2005 Teen Choice Awards Լավագույն հեռուստադերասանուհի դրամայում Լրտեսուհին Առաջադրված
2005 Teen Choice Awards Լավագույն քիմիա (Մայքլ Վարդանի հետ) Լրտեսուհին Առաջադրված
2005 Teen Choice Awards Լավագույն դերասանուհի թրիլերում կամ արկածային ֆիլմում Էլեկտրա Առաջադրված
2005 Teen Choice Awards Կարմիր գորգի մոդային կանացի դեմք Առաջադրված
2006 Սատուռն Լավագույն հեռուստատեսային դերասանուհի Լրտեսուհին Առաջադրված
2007 Օնլայն կինոքննադատների միություն Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Ջունո Առաջադրված
2007 Կինոքննադատների Ասոցիացիա Լավագույն դեր Ջունո Առաջադրված
2014 ԱՄՆ կինոքննադատների գիլդիա Ականավոր դերեր կինոֆիլմերում Դալլաս ակումբի գնորդները Առաջադրված

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «kinopoisk». Վերցված է 2015 Նոյեմբերի 26-ին.
  2. 2,0 2,1 2,2 Pas L. v. Genealogics — 2003.
  3. Internet Broadway Database — 2000.
  4. GeneaStar
  5. Roglo — 1997. — ed. size: 9000000
  6. Murray, R, Interview with Jennifer Garner Արխիվացված 2011-09-27 Wayback Machine. About.com. 12 апреля 2004.
  7. All Movie Guide, Jennifer Garner Արխիվացված 2014-09-08 Wayback Machine. Նյու Յորք Թայմս.
  8. Susman, G, «Spy vs. Spine Արխիվացված 2008-11-23 Wayback Machine». Entertainment Weekly. 6 января 2005.
  9. The Celebrity 100. Forbes.
  10. Jennifer Garner. Forbes.
  11. [1] Արխիվացված 2009-08-07 Wayback Machine [2]
  12. Susman, G. «Syd Dishes(չաշխատող հղում)». Entertainment Weekly. May 30, 2003. Retrieved on December 12, 2006.
  13. Bonin, L. «Felicitous Split Արխիվացված 2007-10-15 Wayback Machine». Entertainment Weekly. October 15, 2003. Retrieved on December 13, 2006.
  14. «Ben Affleck & Jennifer Garner Wed». People. 2005 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 5-ին.
  15. «Ben & Jen's Baby Violet Settles In». People. 2005 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 15-ին.
  16. «Ben Affleck and Jennifer Garner name daughter Seraphina». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 13-ին.
  17. «Jennifer Garner and Ben Affleck Welcome Third Child». People. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
  18. «Jennifer Garner, Ben Affleck Name Son Samuel Garner Affleck!». Us Weekly. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
  19. Christie D'Zurilla. (2015 թ․ հուլիսի 1). «Ben Affleck, Jennifer Garner are getting a divorce after 10 years of marriage» (անգլերեն). Los-Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  20. «Jennifer Garner 'stalker' sent to mental hospital». BBC News. 2010 թ․ մարտի 31. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
  21. Millat, Caitlin (2010 թ․ մարտի 30). «Judge Finds Accused Ben Affleck, Jennifer Garner Stalker Insane». NBCWashington.com. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենիֆեր Գարներ» հոդվածին։