Ջենթու Լինուքս

Ելակետային կոդի վրա հիմնված Լինուքս բաշխում

Ջենթու Լինուքս (անգլ.՝ Gentoo, ['dʒɛntuː][3]), Լինուքս միջուկի հիման վրա պատրաստված օպերացիոն համակարգ է և կոմպիլիացվում է Portage փաթեթների կառավարման համակարգի միջոցով։ Տարածվում է որպես Ազատ ծրագրային ապահովում։ Ի տարբերություն այլ երկուական կոդավորված (binary) բաշխումների, ծրագրերը կոմպիլյացվում են ելակետային կոդից տեղում օգտատիրոջ նախընտրանքների համաձայն և հիմնականում օպտիմալացվում է որոշակի տեսակի համակարգիչների համար։ Որոշ բավականին ծավալուն փաթեթներ, ինչպես նաև այն փաթեթները, որոնց ելակետային կոդը հասանելի չէ, հնարավոր է տեղակայել արդեն իսկ կոմպիլյացված փաթեթների տեսքով[4]։

Ջենթու Լինուքս
Изображение логотипа
ՏեսակԼինուքսի տեղաբաշխում և ազատ օպերացիոն համակարգ
ՍտեղծողԴենիել Ռոբինս (սկզբնավորող) և Ջենթու հիմնադրամ
ԸնտանիքԼինուքս
Ծրագրային կոդԱզատ ծրագրային ապահովում
Առաջին թողարկումմարտի 31, 2002[1]
Միջուկի տեսակՄոնոլիտ (Լինուքս)
ԻնտերֆեյսKDE Plasma, GNOME, XFCE, Mate, Fluxbox, LXQT
ԱրտոնագիրԱզատ ծրագրային ապահովման արտոնագիր և այլք
Զարգացման կարգավիճակարդի
ՀաջորդFuntoo Linux?
Անվանված էպապուական պինգվին[2]
Կայքgentoo.org(անգլ.)
ելակոդծրագրային ապահովում
 Gentoo Վիքիպահեստում

«Ջենթու» անվանումը վերցրվել է ամենաարագ լողացող պինգվինների տեսակի անվանումից՝ Ջենթու պինգվիններից։ Անվանումը ընտրվել է հատուկ, որպեսզի արտացոլի սարքին հատուկ օպտիմալացված համակարգի շնորհիվ ձեռք բերված պոտենցիալ արագագործուցության բարելավումները։ Ջենթուի փաթեթների կառավարիչը նախագծված է այնպես, որ լինի մոդուլային, դյուրատար, հեշտ մշակվող և ճկուն։ Ջենթուն երբեմն բնութագրվում է որպես մետա-բաշխում իր գրեթե անսահմանափակ հարմարունակության պատճառով, այդուհետ նաև օգտատերերի մեծամասնությունը ունի կարգավորված և տեղակայված ծրագրեր, որոնք եզակի են միայն տվյալ օգտատիրոջը[5]։

Պատմություն խմբագրել

Ջենթու Լինուքսը սկզբնապես ստեղծվել է Դենիել Ռոբինսի կողմից որպես «Enoch Linux» բաշխում։ Նպատակն է եղել ստեղծել առանց նախապես կոմպիլյացված երկուական կոդավորված փաթեթների բաշխում, որը կարգավորված կլիներ համապատասխան սարքին և կպարունակեր միայն անհրաժեշտ ծրագրերը[6]։ «Enoch-ի» առնվազն մեկ տարբերակ թողարկված է եղել 1999 թվականի դեկտեմբերին, տարբերակ 0.75-ը[7]։

Դենիել Ռոբինսը և այլ համահեղինակները համակարգը փորձարկում էին EGCS-ով (GCC-ի fork-ն էր մշակված Cygnus Solutions-ի կողմից)։ Այդ ժամանակ արդեն «Enoch-ը» վերանվանվեց «Ջենթու» Լինուքս (Ջենթու պինգվինի տեսակը ամենաարագ լողացողն է[8])։ EGCS-ի փոփոխությունները վերջին հաշվով դարձան պաշտոնական GCC (տարբերակ 2.95) մասը, և մյուս Լինուքս բաշխումները նույնպես ստացան նմանատիպ արագագործության բարելավումներ[9]։

Իր իսկ համակարգում խափանում ունենալուց հետո, Ռոբինս դադարեցնում է Ջենթուի ծրագրավորում և մի քանի ամսով անցնում FreeBSD-ին, հետագայում ասելով․ «Որոշել եմ FreeBSD-ի մի քանի առանձնահատկություններ ավելացնել, պատրաստել մեր autobuild համակարգը` (այժմ կոչվում է Portage) իրական հաջորդ-սերնդի ports համակարգը»[10]։

Ջենթու Լինուքս 1.0-ն թողարկվել է 2002 թ․-ի մարտի 31-ին[11]։ 2004 թ․-ին Ռոբինսը հիմնում է շահույթ չհետապնդող Ջենթու Հիմնադրամը, փոխանցում բոլոր հեղինակային իրավունքները և ապրանքանիշերը դրան, և դառնում նախագծի գլխավոր ծրագրավորողը[12]։

Ընթացիկ Հավատարմատարների խորհուրդը[13] կազմված է հինգ անդամներից, ովքեր ներկայացվել են (ընտրություններից հետո) 2008 թվականի մարտի 2-ին[14]։ Գոյություն ունի նաև Ջենթուի յոթ անդամանի Խորհուրդը, որը վերահսկում է Ջենթուի տեխնիկական հարցերը և քաղաքականությունը[15]։ Ամեն տարի Ջենթուի Խորհրդի անդամները ընտրվում են մեկ տարով գործուն ծրագրավորողների կողմից։ Երբ Խորհրդի անդամներից մեկը պաշտոնաթող է լինում, նրա փոխարեն հաջորդողը ընտրվում է Խորհրդում արդեն իսկ եղած մյուս անդամների կողմից[16]։

Ջենթու Հիմնադրամը շահույթ չհետապնդող հիմնադրամ է, գրանցված ԱՄՆ-ի Նոր Մեխիկո նահանգում[17]։ 2007 թ․-ի երկրորդ կեսում Հիմնադրամի գրանցումը չեղյալ է համարվում[18], բայց մինչև 2008 թվականի մայիսը Նոր Մեխիկոյի նահանգը հայտարարեց, թե Ջենթու Հիմանադրամ միավորումը վերադարձել է կայուն դրության և կարող է գործունեություն ծավալել[19]։

Յուրահատկություններ խմբագրել

Ջենթուն գրավում այն Լինուքս օգտատերերի ուշադրությունը, ովքեր ցանկանում են իրենց համակարգչի վրա տեղակայված և աշխատող ծրագրի վրա ամբողջական ղեկավարում ունենան[20]։ Նրանք, ովքեր պատրաստ են ժամանակ տրամադրեն կարգավորելու իրենց համակարգչին համապատասխան Ջենթու համակարգ, արդյունքում կարող են ունենալ չափազանց արդյունավետ աշխատանքային միջավայր կամ սպասառու համակարգիչ։ Ջենթուն խրախուսում է օգտագործողին իր առանձնահատուկ սարքի համար Լինուքս միջուկի պատրաստումը։ Հիանալի հնարավորություն է տալիս կառավարելու թե որ ծառայություններն են տեղակայված ու աշխատում։ Ի տարբերություն այլ բաշխումների, հիշողության օգտագործումը հնարավոր է հասցնել նվազագույնի հրաժարվելով միջուկի ոչ անհրաժեշտ հատկություններից և ծառայություններից[20]։

Ջենթուն լավ բաշխում է բավականին տեխնո մարդկանց համար, ովքեր ցանկանում են սովորել ավելին Լինուքսի մասին[20], ինչպես նաև Լինուքս էնտուզիասիստների, ծրագրավորողների և համակարգի վարչապետների համար։ Ձեռնարկների քանակն ու որակը բացառիկորեն բարձր մակարդակի վրա են և օգտատերերի համայնքը մեծ է, որ պատրաստ կլինի աջակեցել դժվարությունների դեպքում[21]։

Առկա է ծրագրերի շատ ծավալուն հավաքածու։ Ամեն փաթեթ պարունակում է տվյալներ իրեն անհարաժեշտ փաթեթների մասին, հետևաբար միայն նվազագույն քանակությամբ ծրագրեր են տեղակայվում անհրաժեշտ հավելվածը աշխատեցնելու համար։ Ծրագրերի հավելյալ հատկությունները հնարավոր է ընտրվի, ասենք արդյոք հավելվածը աջակցի LDAP, որի դեպքում համապատասխան անհրաժեշտ մյուս փաթեթները կընդգրկվեն կախվածությունների ցուցակում և կտեղակայվեն մեխանիկորեն[20]։

Ջենթուն չի պարտադրում ստանդարտ տեսք։ Ընդգրկված փաթեթները հանդես են գալիս այնպես ինչպես իրենց հիղինակներն են նախատեսել[20]։

Portage խմբագրել

Portage-ը Gentoo-ի ծրագրերի բաշխման և փաթեթների կառավարման համակարգն է։ Սկզբնական նախագիծը հիմնված է եղել ports համակարգի հիման վրա, որը օգտագործվում է Berkeley Software Distribution-ի (BSD) վրա հիմնված ՕՀ-ներում։ Portage-ի հիերարխիայում առկա է ավելի քան 10,000 փաթեթներ պատրաստ տեղակայման համար[22]։

Ընդամենը portage-ի մեկ հրամանի դիմելով հնարվոր է թարմացնել ամբողջ ծրագրերի ցանկը, փնտրել փաթեթ, կամ ներբեռնել, կոմպիլյացնել և տեղակայել մեկ կամ ավելի փաթեթներ իրենց համապատասխան կախվածություններով։ Ներկառուցված հատկությունները կարող են միացվել ինչպես առանձին փաթեթների համար, անյպես էլ գլոբալ կերպով ամբողջ համակարգի համար այսպես կոչված «use flag-ների» օգնությամբ[22]։

Նախապես կոմպիլյացված երկուական կոդով փաթեթները տրամադրվում են որոշ երկար կոմպիլյացիոն ժամանակ պահանջող ծրագրերի համար, ինչպիսիք են Լիբր Օֆիսը և Mozilla Firefox-ը, բայց այս պարագայում օգտատերերը կորցնում են օպտիմալացնելու հնարավորությունը։ Կան կարգավորման տարբերակներ, որ կկարճացնեն կամպիլյացիայի ժամանակը, որոնցից են զուգահեռ/համաժամանակյա կոմպիլյացիայի միացումը[23], և փաթեթների կոմպիլյացիայի բաշխումը մի քանի համակարգիչների միջև[24]։ Ի հավելումն ամենին, օգտատերը կարող է մոնտաժել/տեղակայել ծավալուն ֆայլային համակարգը որպես օպերատիվ հիշողություն զգալի չափով փաթեթների կոմպիլյացիան արագացնելով։ Նմանատիպ մոտեցումներից որոշները ունեն իրենց վատ կողմերը, հետևաբար և լռելյայն ակտիվացված չեն։ Երբ տեղակայվում է նույն փաթեթը մի քանի բավականին նմանատիպ համակարգիչների վրա, փաթեթը հնարավոր է կոմպիլյացվի մեկ անգամ[25], որպեսզի միայն արագորեն տեղակայվի մյուսների վրա։

Դյուրատարություն խմբագրել

Քանի որ Ջենթուն ելակետային կոդի վրա հիմնված բաշխում է և իր portage ծառում նկարագրում է թե ինչպես կոմպիլյացնել փաթեթները, իր կոմպիլյացումը այլ ճարտարապետությամբ համակարգչի վրա կազմակերպելը շատ դյուրին է[26]։

Սկզբնապես կառուցված լինելով x86 ճարտարապետության վրա Ջենթուն այդ ժամանակից ի վեր տարածվել է նաև դեպի այլ ճարտարապետություններ։ Ջենթուն պաշտոնապես աջակցվում և կայուն են համարվում x86, x86-64, Itanium|IA-64, PA-RISC, PowerPC, PowerPC 970, 64-բիտ SPARC and DEC Alpha ճարտարապետությունների վրա[27]։ Նույնպես աջակցվում, բայց դեռ կայուն չէ համարվում MIPS[28], PS3 Cell Processor, System Z/s390[29], ARM[30], և SuperH ճարտարապետությունների վրա։ Պաշտոնական աջակցությունը 32-բիտ SPARC սարքերի համար դադարեցված է[31]։

Դյուրատարությունը դեպի այլ ՕՀ-ներ, ներառյալ են BSD ծագման Mac OS X-ը, ակտիվ զարգացման փուլում է Gentoo/Alt նախագծի շրջանակներում։ Gentoo/FreeBSD նախագիծն արդեն ունի աշխատող ուղեցույց հիմնված FreeSBIE վրա[32], մինչ Gentoo/NetBSD, Gentoo/OpenBSD և Gentoo/DragonFly դեռ ծրագրավորվում են[33]։ Նույնպես նախագիծ կա, որ միտված է Portage-ը OpenSolaris-ի վրա աշխատեցնելու։ Գոյություն է ունեցել նաև ոչ պաշտոնական նախագիծ Ջենթուի GNU Hurd տարբերակը ստեղծելու համար, բայց այն չի գործում 2006 թ․-ից ի վեր[34]։

Տեղակայում խմբագրել

Ջենթուն հնարավոր է տեղակայել տարբեր եղանակներով։ Ամենատարածվածը stage 3 tarball-ի հետ Ջենուի մինիմալ CD-ի օգտագործումն է (Տես ստորևէ stage-երի մանրամասն բացատրության համար)։ Ինչպես Լինուքս բաշխումների մեծամասնության դեպքում, այնպես էլ Ջենթուն հնարավոր է տեղակայել գրեթե ամեն Լինուքս միջավայրի միջոցով, ինչպիսիք են մեկ այլ Լինուքս բաշխման LiveCD-ով, LiveUSB-ով կամ ցանցով արձակման միջոցով, (Network Booting) օգտագործելով «Ջենթուի այլընտրանքային տեղակայման ուղեցույցը»։ Սովորական տեղակայման համար պարտադիր է կապը համացանցի հետ, բայց կա նաև ուղեցույց առանց կապ տեղակայման համար։

Նախապես Ջենթուն աջակցում էր տեղակայումը stage 1 և 2 tarball-ներից։ Այնուամենայիվ, Ջենթու Հիմնադրամի կողմից այլևս պաշտոնապես խորհուրդ չի տրվում տեղակայել այս կերպ, և միայն ենթադրվում է ծրագրավորողների օգտագործման համար[35]։

Հետևելով սկզբնական տեղակայման քայլերը, Ջենթուի ձեռնարկը նկարագրում է նոր Լինուքս միջուկի կոմպիլյացիան։ Սա հիմնականում չի պահանջվում մյուս Լինուքս բաշխումների կողմից։ Չնայած որ սա համարվում է շատ դժվար գործ[36], Ջենթուն տրամադրում է ձեռնարկնել և գործիքներ, ինչպիսին է Genkernel-ը, որպեսզի գործնընթացը պարզեցնի և դարձնի շիտակ նորեկների համար[37]։ Ինչպես նաև օգտատերերը կարող են իրենց համակարգի վրա աշխատող միջուկը ընդամենը պատճենել /boot-ի մեջ և թարմացնել bootloader-ը։ Օգնություն է տրամադրվում նաև Ջենուի ֆորումում և IRC-ում։

Stages խմբագրել

Սովորաբար տեղակայում հնարավոր է սկսել երեք հիմքային stage-երից մեկով․

  • Stage1․ Համակարգը պետք է և՛ bootstrap արվի, և՛ հիմքը կոմպիլյացվի։
  • Stage2․ Համակարգը արդեն bootstrap արված է, միայն հիմքը պետք է կոմպիլյացվի։
  • Stage3․ Համակարգը արդեն և՛ bootstrap արված է, և՛ հիմքը կոմպիլյացված։

2005 թվականի նոյեմբերից միայն stage3 տեղակայումն է պաշտոնապես աջակցվում[38]։ Stage1-ի և stage2-ի tarball-ները որոշ ժամանակ դեռ տարածվեցին, չնայած նրան, որ stage1-ի և stage2-ի տեղակայման ցուցումները ուղեցույցից հեռացվել էին[39] և տեղափոխվել Ջենթուի ՀՏհ[4]։ Այժմ միայն աջակցվող stage3 tarball-ներն են հասանելի։

Live USB խմբագրել

Ջենթուի Live USB-ին կարող է ստեղծվել անձամբ կամ UNetbootin-ի օգնությամբ[40]։

Ջենթուի տեղեկատվական հարթակ խմբագրել

2003-2008 թթ. Ջենթուի տեղեկատվական հարթակը, անգլ.՝ Gentoo Reference Platform (GRP), նախապես կոմպիլյացված փաթեթնեի վերցրված tarball-ն է եղել, որը կարող էին արագորեն տեղակայել Ջենթուի տեղակայման գործընթացում, օգտատիրոջը տալով ավելի վաղ մուտք դեպի ամբողջապես աշխատող Ջենթու միջավայր[41][42]։ Այս փաթեթները ներառում են նաև KDE, X Window System, ԼիբրեՕֆիս, GNOME, և Mozilla Firefox[43]։ Երբ տեղակայումն ավարտված էր, GRP-ի մասը կազմող պատրասրտի փաթեթները ենթադրվում էին վերակոմպիլյացվել և փոխարինվել օգտատիրոջ սարքին հատուկ կարգավորումներ ունեցող տարբերակներով, քանի որ GRP-ինը ոչ օպտիմալացված և ընդհանրական էին։ 2011 թվականից GRP-ի աջակցումը դաթարեցված է, վերջին հղումը ձեռնարկում հանդիսանալով 2008.0 թողարկումը[44]։

Տարբերակներ խմբագրել

Հենց Ջենթուն տեղակայվում է, արդյունավետորեն դառնում է «հոսուն-թողարկման» կամ առանց տարբերակների․ այսինքն հենց «emerge-ի» թարմացում է կատարվում, համակարգը ամբողջովին հասնում է ամենավերջին տարբերակին/թողարկմանը։ Օրինակի համար, եթե համակարգը 2014 թվականի օգոստոս ամսվա stage3-ով է տեղակայված եղել, և օգատատերը մեկ ամիս անց սեպտեմբերին իրականացնի «emerge-ի» թարմացում, ապա արդյունքում կունենա թարմ համակարգ, որը ասես տեղակայվել է սեպտեմբեր ամսվա թողարկված stage3-ով։ Այսպիսով, Ջենթուի օգտատերը կարող են թարմացնել իրենց բոլոր տեղակայված ծրագրերը ամենավերջին թողարկված տարբերակին։ Ինչպես մյուս Լինուքս բաշխումները, այնպես էլ Ջենթուի համակարգն ունի /etc/gentoo-release ֆայլը, բայց ի տարբերության մյուսների այն պարունակում է տեղակայված sys-apps/baselayout փաթեթի տարբերակը։

2004 թ. Ջենթուն սկսեց տարբերակավորել իր Live մեդիաները համարակալման փոխարեն համապատասխան իրենց թողարկման տարիների։ Այսպես շարունակվեց մինչև 2008 թ․, երբ հայտարարվեց 2008.1 LiveCD-ի թողարկումը կդադարեցվի հօգուտ շաբաթական մեքենայականցված Stage3-ների և Minimal CD-ների թողարկան[45]։ 2008 թ․-ի դեկտեմբերին առաջին շաբաթական build-երը թողարկվեցին[46]։ 2009 թ․-ին ստեղծվեց հատուկ LiveDVD, որպեսզի նշվի Ջենթուի տասնամյակը[47]։

Թողարկված-մեդիաների տարբերակներ ակնարկ խմբագրել

  • (Enoch Linux) 0.75, 1999 թվականի դեկտեմբեր
  • 1.0, 2002 թ. մարտի 31
  • 1.1a, 2002 թ. ապրիլի 8
  • 1.2, 2002 թ. հունիսի 10
  • 1.4, 2003 թ. օգոստոսի 5 («Gentoo Reference Platform-ը» ներկայացվեց)
  • 1.4 շտկված թողարկում 1, 2003 թվականի սեպտեմբերի 11
  • 2004.0, 2004 թ. մարտի 1[48] (տարբերակավորումը փոխվեց տարեկան չորս թողարկման)
  • 2004.1, 2004 թվականի ապրիլի 28
  • 2004.2, 2004 թվականի հուլիսի 26[49]
  • 2004.3, 2004 թվականի նոյեմբերի 15[50]
  • 2005.0, 2005 թվականի մարտի 27[51] (տարբերակավորումը փոխվեց կիսամյակային թողարկման)
  • 2005.1, 2005 թվականի օգոստոսի 8[52]
  • 2005.1-r1, 2005 թվականի նոյեմբերի 21[53] (շտկված թողարկում 1)
  • 2006.0, 2006 թվականի փետրվարի 27[54]
  • 2006.1, 2006 թվականի օգոստոսի 30[55]
  • 2007.0, 2007 թվականի մայիսի 7[56]
  • 2008.0, 2008 թվականի հուլիսի 6[57]
  • Շաբաթական թողարկումներ, 2008 թվականի սեպտեմբերից[58]

Հատուկ թողարկումներ խմբագրել

2009 թ. հատուկ LiveDVD թողարկվեց Ջենթուի տասամյակը նշելու կապակցությամբ։ Նախապես մեկ անագամվա թաղարկման համար նախատեսված LiveDVD-ին թարմացվեց և վերթողարկվեց 2011 իր տարածվածության համար նոր օգտատերերի շրջանում։

  • 10.0, 2009 թ. հոկտեմբերի 4[59] (հատուկ ողարկման LiveDVD 10-րդ հոբելյանի կապակցությամբ)
  • 10.1, 2009 թ. հոկտեմբերի 10 (հատուկ LiveDVD-ի շտկված թողարկում)
  • 11.0, 2011 թ. մարտի 8 (Հոբելյանական LiveDVD-ին թարմացվել է փաթեթների վերջին տարբերակներին)
  • 12.0, 2012 թ. հունվարի 2
  • 12.1, 2012 թ. ապրիլի 1 (ապրիլմեկյան կատակ-անվանմամբ «Install Wizard»)
  • 12.1, 2012 թ. դեկտեմբերի 21 (LiveDVD - «Աշխարհի վերջ» թողարկում, անգլ.՝ End Of World Edition)
  • 13.0, 2014 թ. օգոստոսի 26 (LiveDVD - «Պողպատե Լինուքս» թողարկում (օգտատերերի և ծրագրավորողների շարունակական և ամուր համագործակցությունը նշելու կապակցությամբ), անգլ.՝ Iron Penguin Edition)

Պատկերանիշ և թալիսմաներ խմբագրել

Ջենթու պինգվինը համարվում է ստորջրյա ամենաարագ լողացող պինգվինը։ «Ջենթու Լինուքսը» անվանումը ե՛ւ Լինուքսի թալիսմանի՝ «Թուքս» պինգվինի, ե՛ւ պրոյեկտի նպատակի՝ արագագործ ՕՀ ստեղծելու ճանաչումն է[20]։

Պաշտոնական Ջենթուի պատկերանիշը արծաթե մագաթամա (ճապանական զարդ) հիշեղնող ձևավորված «g-ն» է[60]։ Ոչ պաշտոնական թալիսմաններն են «Լարի կովիկը»[5] և «Զնուրթ թռչող ափսեն»[61]։

Տարածվածություն խմբագրել

Ջենթուն արագորեն դարձավ տարածված բաշխում, DistroWatch-ում ունենալով միջինը 326 այց օրական՝ 2002 թ. դառնալով 3-րդը ցուցակում։ Այնուամենայնիվ, տարիների ընթացքում Ջենթուի տարածվածությունը իջավ։ 2003 թ. 4-րդն ամենատարածվածն էր, 2004 թ.՝ 7-րդը, 2005 թ.՝ 9-րդը, 2006 թվականին՝ 10-րդը և 2007 թ. 13-րդը։ Իսկ 2008 թ. Ջենթուի վարկանիշը ընկավ մինչև 18-րդ տեղ, հաջորդ տարի դարձավ 17-րդը։ Եվ այդպես իջնելով՝ 2014 թ. հասավ 38-րդ տեղ[62]։

Ջենթուից ծագած ՕՀ-ներ խմբագրել

Ջենթուի հիման վրա առաջացել են Ֆանթու(Funtoo[63]), Արաքս ՕՀ-ն[64], Chrome OS-ը և դրա բաց կոդով տարբերակը` Chromium OS-ը, Calculate Linux֊ը, և այլք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.funtoo.org/Funtoo_Linux_History
  2. https://web.archive.org/web/20140106202051/https://wiki.gentoo.org/wiki/FAQ#How_is_Gentoo_pronounced.2C_and_what_does_it_mean.3F
  3. «Gentoo Linux Frequently Asked Questions». Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.
  4. 4,0 4,1 «Gentoo Linux Frequently Asked Questions». gentoo.org. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.
  5. 5,0 5,1 «Gentoo Linux – About Gentoo». Gentoo.org. 2007 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  6. «Gentoo Linux Documentation – Making the distribution, Part 1». Gentoo.org. 2005 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  7. «Planet Mirror – enoch – Enoch Linux – enoch-0.75 – download now». Public.planetmirror.com. 2007 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  8. «BBC Nature – Wildlife – Gentoo penguin». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  9. «Gentoo Linux Documentation – Making the distribution, Part 2». Gentoo.org. 2005 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  10. «Gentoo Linux Documentation – Making the distribution, Part 3». Gentoo.org. 2005 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  11. «Slashdot | Gentoo 1.0 Released». Linux.slashdot.org. 2002 թ․ մարտի 31. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  12. «Daniel Robbins Resigns As Chief Gentoo Architect». Slashdot. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  13. «Gentoo Linux Documentation – Gentoo Foundation Charter». Gentoo.org. 2010 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  14. «Gentoo Linux – New foundation trustees elected». Gentoo.org. 2008 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  15. «Gentoo Council». gentoo.org. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.
  16. Gentoo Council. Accessed January 6, 2014.
  17. GENTOO FOUNDATION, INC.(չաշխատող հղում), Corporations Information Inquiry, New Mexico Public Relation Commission. Accessed May 8, 2009.
  18. jake (2008 թ․ հունվարի 14). «Gentoo loses charter; Robbins offers to return [LWN.net]». Lwn.net. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  19. «Gentoo Foundation, Inc». New Mexico Corporation Division Efile. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 27-ին.
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 Christopher Negus (2008 թ․ մայիսի 5). Linux Bible: Boot Up to Ubuntu, Fedora, KNOPPIX, Debian, openSUSE, and 11 Other Distributions. John Wiley & Sons. էջեր 389–. ISBN 978-0-470-28706-4.
  21. David Brickner (2005 թ․ հոկտեմբերի 30). Linux Desktop Pocket Guide. O'Reilly Media, Inc. էջեր 11–. ISBN 978-0-596-10104-6.
  22. 22,0 22,1 Chris Negus (2006). Live Linux CDs: Building and Customizing Bootables. Prentice Hall Professional. էջեր 224–. ISBN 978-0-13-243274-0.
  23. Configuring the Compile Options, Gentoo Linux x86 Handbook. July 7, 2008. Accessed May 8, 2009.
  24. Distributed Compiling, Gentoo Linux x86 Handbook. July 7, 2008. Accessed May 8, 2009.
  25. Binary Package Support, Gentoo Linux x86 Handbook. July 7, 2008. Accessed May 8, 2009.
  26. Brendan Horan (2013 թ․ մարտի 26). Practical Raspberry Pi. Apress. էջեր 222–. ISBN 978-1-4302-4971-9.
  27. «Gentoo 2007.0 press release». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  28. «Gentoo/MIPS». gentoo.org. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.
  29. «Gentoo Linux Documentation – s390 Installation Document». Dev.gentoo.org. 2004 թ․ մայիսի 12. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  30. «Gentoo Linux Projects – Gentoo Linux ARM Development». Gentoo.org. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  31. «Gentoo Development Guide: Arch Specific Notes – SPARC». Devmanual.gentoo.org. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  32. «Gentoo FreeBSD». gentoo.org. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.
  33. «Gentoo Linux Projects – Gentoo/*BSD». Gentoo.org. 2006 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  34. «Gentoo GNU Hurd». Mundurat.net. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  35. «How do I Install Gentoo Using a Stage1 or Stage2 Tarball?».
  36. «Compiling & Installing Linux 2.4». Smartcomputing.com. 2007 թ․ հունվարի 5. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  37. Gentoo Linux Documentation – Configuring the Kernel
  38. «Gentoo Linux Newsletter – November 14th, 2005». Gentoo.org. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  39. «Stage1/2 deprecation from Gentoo Handbook». Gmane. 2005 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.
  40. «UNetbootin – Universal Netboot Installer». Unetbootin.sourceforge.net. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  41. Daniel Robbins (2002 թ․ հոկտեմբերի 10). «Gentoo Linux Reloaded». LinuxDevCenter.com. Վերցված է 2007 թ․ հունվարի 4-ին.
  42. Sven Vermeulen (2004 թ․ մարտի 1). «Gentoo Linux 2004.0 Released». OSNews. Վերցված է 2007 թ․ հունվարի 4-ին.
  43. «What is the Gentoo Reference Platform?». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2006 թ․ հունվարի 4-ին.
  44. «Gentoo Linux Documentation». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
  45. «Gentoo News – New release strategy to provide more current install media». Gentoo.org. 2008 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  46. «Gentoo News – First sets of weekly stage3 tarballs and minimal CDs released». Gentoo.org. 2008 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  47. Gentoo Linux - Gentoo Linux - Ten Years Compiling: 1999 - 2009 Արխիվացված 2010-07-23 Wayback Machine. Gentoo.org (2009-10-04). Retrieved on 2013-07-17.
  48. «Gentoo Linux Newsletter – March 1st, 2004». Gentoo.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  49. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.
  50. «Gentoo Linux Newsletter – November 15, 2004». Gentoo.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  51. «Gentoo Linux – Release Announcement: Gentoo Linux 2005.0». Gentoo.org. 2005 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  52. «Gentoo Linux – Release Announcement: Gentoo Linux 2005.1». Gentoo.org. 2005 թ․ օգոստոսի 10. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  53. «Gentoo Linux – Media Refresh: Gentoo Linux 2005.1-r1». Gentoo.org. 2005 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  54. «Gentoo Linux – Release Announcement: Gentoo Linux 2006.0». Gentoo.org. 2006 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  55. «Gentoo Linux – Gentoo Linux 2006.1 – Unleashed». Gentoo.org. 2006 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  56. «Gentoo Linux – Gentoo Linux 2007.0 released». Gentoo.org. 2007 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  57. «Gentoo Linux – Gentoo Linux 2008.0 released». Gentoo.org. 2008 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  58. «Gentoo Linux – New release strategy to provide more current install media». Gentoo.org. 2008 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  59. «Gentoo Linux – Ten Years Compiling: 1999–2009». Gentoo.org. 2009 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  60. «Gentoo Linux Documentation – Gentoo Name and Logo Usage Guidelines». Gentoo.org. 2005 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2010 թ․ հունվարի 28-ին.
  61. «(gentoo) Contents of /xml/images/znurt.jpg». Gentoo.org. 2002 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 2–ին-ին.
  62. DistroWatch - 2012
  63. «Funtoo». www.funtoo.org. Վերցված է 2022 թ․ հուլիսի 28-ին.
  64. «Արաքս - Մեր մասին». Arax OS. 2010 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20–ին-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենթու Լինուքս» հոդվածին։